Գժվացրու ընկերներիդ ֆեյսբուքում. Լավագույն 5 հնարքները
Ժամանակին շատ տարածված էր մարդկանց հեռախոսով “գժվացնել”՝ զանգահարել պատահական հեռախոսահամարի ու ինչ-որ ծիծաղելի բան ասել: Հիմա արդեն գրեթե ոչ ոք նման բան չի անում, բայց փոխարենը կա Ֆեյսբուքում “գժվացնելու” գաղափարը:
Ահա մի քանի զվարճալի բան, որոնք կարելի է անել Ֆեյսբուքում՝ Ձեր ընկերներին կամ ծանոթներին “գժվացնելու” համար:
1. Ջնջեք Ձեր քոմմենթը, երբ “զոհն” արդեն պատասխանել է դրան:
Ֆեյսբուքը հնարավորություն է տալիս ջնջել արդեն գրված քոմմենթները, նույնիսկ եթե ունիշներն արդեն կարդացել են դրանք ու հասցրել են պատասխանել: Դրա համար պետք է ուղղակի սեղմել քոմմենթի կողքի մատիտի նշանով կոճակը և ընտրեք “Delete” կամ “Ջնջել”:
Այսպիսով, կարելի է զոհի գրառման տակ ինչ-որ թեմայից դուրս մեկնաբանություն գրել, իսկ երբ նա պատասխանի, ջրջել մեկնաբանությունը: Կողքից կթվա, որ զոհն ինչ-որ անհեթեթություններ է գրում ինքն իրեն:
2. Գրեթե աննկատելի, բայց տարօրինակ, փոփոխություններ արեք զոհի նկարներին:
Եթե գիտեք, թե ինչպես են օգտվում նկարներ խմբագրող ծրագրերից, ուղղակի վերցրեք Ձեր զոհի նկարներից մեկը, մի քիչ փոփոխեք այն (այնպես, որ այն ճանաչելի մնա, բայց առաջին իսկ հայացքից հասկացվի, որ նկարի հետ մի բան այն չէ) ու գցեք Ֆեյսբուք: Չմոռանաք զոհին tag անել, որպեսզի նա անպայման տեսնի այդ նկարը:
Մեծ փորձ ունեցող Ֆեյսբուքյան գժվացնողներն ասում են, որ մարդուն կարելի է իրոք հունից հանել, եթե այս մեթոդով փոփոխել ու post անել նրա բոլոր նկարները:
3. Ստեղծեք Ձեր զոհի ֆան էջը
Ֆան էջ (fan page) ստեղծելը կարող է նույնպես շատ լավ “գժվացնելու” միջոց լինել: Ֆեյսբուքի գլխավոր էջի ձախ մասում ընտրեք “Create a Page” (ստեղծել նոր էջ): Էջի ստեղծման ժամանակ կարելի է ընտրել “Artist, Band or Public Figure”, ասես զոհը ինչ-որ հայտնի մարդ է:
Երբ էջը ստեղծված է, հրավիրեք ձեր բոլոր ընդհանուր ընկերներին (բայց ոչ զոհին)՝ էջը “լայքելու”:
Հետո, երբ Ձեր “գժվացնելու” զոհը ինչ-որ բան post անի, Ձեր ստեղծած էջում էլ նրա գրածի մասին մի բան գրեք:
4. Ձեզ tag արեք Ձեզ հետ կապ չունեցող նկարների վրա:
Ժամանակ առ ժամանակ Ձեզ tag արեք զոհի՝ Ձեզ հետ կապ չունեցող նկարների վրա: Ասում են, սա իրոք զայրացնում է:
5. Եվ վերջապես, օգտագործեք այս զվարճալի հնարքը:
Ֆեյսբուքյան այս հնարքը հայտնի է “Omegle” անունով: Կարող եք Ձեր զոհի համար ինչ-որ գրառում անել ու այնտեղ դնել այս հղումը՝http://facebook.com/profile.php?=119277941(Աշխատելու համար ուղղակի նշեք և պատճենեք հղումը): Յուրաքանչյուր մարդ, հղմանը սեղմելով, կհայտնվի իր իսկ պրոֆիլի էջում: Իսկ թե ինչպես Դուք կօգտագործեք այս հնարքը՝ արդեն կախված է Ձեր երևակայությունից:
Ինչո՞ւ են մարդիկ համբուրվում

Մարդու օրգանիզմում արտադրվում է մի նյութ, որն իր թմրեցնող ազդեցությամբ 200 անգամ ավելի ուժեղ է քան մորֆին: Այդ նյութը ստիպում է , որ մարդիկ իրենց երջանիկ զգան:
Համբույրի ժամանակ գործում են դեմքի 39 մկան: Այդ մկանների գործունեությունը իդեալական վարժանք է կնճիռների դեմ,-փոխանցում է xnet.am-ը:
Համբույրի ժամանակ զույգը մեկը մյուսին տալիս է ճարպերի, սպիտակուցների, աղերի մի համալիր, որը բարձրացնում է իմունիտետը:
Մարդկանց 66%-ը համբույրի ժամանակ փակում է աչքերը:
Շրթունքների զգայնությունը 200 անգամ գերազանցում է մատների զգայնությանը:
Ռոմանտիկ համբույրն ոչնչացնում է մոտ 2-3 կալորիա, իսկ ֆրանսիական համբույրը 5 կամ ավելի:
Այն տղամարդիկ , որոնք աշխատանքի գնալուց առաջ համբուրում են իրենց կանանց, երկարեցնում են իրենց կյանքը5 տարով:
Կրքոտ համբույրը, որը տևում է 90 վայրկյան կամ ավելի, բարձրացնում է արյան ճնշումը, անոթազարկը և հորմոնների քանակը արյան մեջ:
50-ական թվականներին անգլիացի գիտնականների կողմից բացահայտվեց, որ համբույրի ժամանակ զույգը մեկը մյուսին է փոխանցում 278 տարբեր բակտերիաներ: Սակայն դա պատճառ չէ երկարատև համբույրներից հրաժարվելու համար, քանի որ այդ բակտերիաների 90 % անվտանգ են:
Աղբյուր՝ http://slaq.am/arm/news/138404/
Մարսելոյի որդու զվարճալի արարքները
Բրազիլիայի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Մարսելոյի որդին` Էնցոն, շարունակուևմ է մնալ ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում:

Փոքրիկը Բրազիլիայի հավաքականի մարզումներից մեկի ժամանակ ևս աչքի է ընկել զվարճալի արարքներով:


Գերմանացիներն ամենաառատաձեռն ազգն են թեյավճարների հարցում՝ ըստ Tripdvisor-ի

Հանրահայտ TripAdvisor զբոսաշրջային կայքը սոցհարցում է անցկացրել իր օգտատերերի շրջանում՝ պարզելու համար, թե որ ազգերի ներկայացուցիչներն են ճափորդությունների ժամանակ ամենաառատաձեռնը թեյավճարների հարցում։
Ինչպես նշում է tert.am-ը` հղում տալով LuxPlanet-ին, հարցմանը մասնակցել է 9 հազարից ավելի օգտատեր՝ աշխարհի 8 երկրից։ Այսպիսով՝ ամենաառատաձեռն զբոսաշրջիկներն են ճանաչվել Գերմանիայի բնակիչները։ Հարցված գերմանացիների 69%-ը նշել է, որ պարտադիր թեյավճար է թողնում։
Այնուհետ վարկանիշային աղյուսակում գերմանացիներին հաջորդում են ամերիկացիները, իսկ լավագույն եռյակը եզրափակում են ռուսները։
Իսկ ամենագծուծ զբոսաշրջիկներն են ճանաչվել իտալացիները, որոնց միայն 23%-ն է խոստովանել թեյավճար թողնելու մասին։
TripAdvisor-ի կազմած վարկանիշային աղյուսակն ունի հետևյալ դասավորությունը.
1. Գերմանացիներ- 69%,
2. Ամերիկացիներ - 57%,
3. Ռուսներ - 53%,
4. Բրազիլացիներ - 40%,
5. Ֆրանսիացիներ- 39%,
6. Բրիտանացիներ - 38%,
7. Իսպանացիներ - 36%,
8. Իտալացիներ - 23%։
Подписаться на:
Сообщения (Atom)