Breaking News
Loading...

Գերմանացիներն ամենաառատաձեռն ազգն են թեյավճարների հարցում՝ ըստ Tripdvisor-ի

00:07

Հանրահայտ TripAdvisor զբոսաշրջային կայքը սոցհարցում է անցկացրել իր օգտատերերի շրջանում՝ պարզելու համար, թե որ ազգերի ներկայացուցիչներն են ճափորդությունների ժամանակ ամենաառատաձեռնը թեյավճարների հարցում։
Ինչպես նշում է tert.am-ը` հղում տալով LuxPlanet-ին, հարցմանը մասնակցել է 9 հազարից ավելի օգտատեր՝ աշխարհի 8 երկրից։ Այսպիսով՝ ամենաառատաձեռն զբոսաշրջիկներն են ճանաչվել Գերմանիայի բնակիչները։ Հարցված գերմանացիների 69%-ը նշել է, որ պարտադիր թեյավճար է թողնում։
Այնուհետ վարկանիշային աղյուսակում գերմանացիներին հաջորդում են ամերիկացիները, իսկ լավագույն եռյակը եզրափակում են ռուսները։
Իսկ ամենագծուծ զբոսաշրջիկներն են ճանաչվել իտալացիները, որոնց միայն 23%-ն է խոստովանել թեյավճար թողնելու մասին։
TripAdvisor-ի կազմած վարկանիշային աղյուսակն ունի հետևյալ դասավորությունը.
1. Գերմանացիներ- 69%,
2. Ամերիկացիներ - 57%,
3. Ռուսներ - 53%,
4. Բրազիլացիներ - 40%,
5. Ֆրանսիացիներ- 39%,
6. Բրիտանացիներ - 38%,
7. Իսպանացիներ - 36%,
8. Իտալացիներ - 23%։

0 Մեկնաբանություն:

Отправить комментарий

 
Toggle Footer