Показаны сообщения с ярлыком Տարբեր հնարքներ. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Տարբեր հնարքներ. Показать все сообщения

Ինչպե՞ս բացել Word-ի, Excel-ի և PowerPoint-ի ֆայլերը Google Chrome դիտարկչի միջոցով



Վաղուց արդեն անցել են այն ժամանակները, երբ համակարգչում որևէ ծրագրի բացակայության պատճառով հնարավոր չէր բացել տարբեր ֆորմատների ֆայլը: Օրինակ այժմ իրեն հարգող ցանկացած ինտերնետ դիտարկիչ բացում է PDF ֆայլեր և համակարգչում PDF ֆայլեր կարդացող ծրագրի տեղադրման անհրաժեշտություն այլևս չկա: Ինչ վերաբերում է Word-ի, Excel-ի և PowerPoint-ի ֆայլերին, ապա ինտերնետում այժմ կան մի շարք օնլայն ծառայություններ, որոնց միջոցով դա հնարավոր է անել (օր. Google Drive կամ SkyDrive): 


Google Chrome դիտարկիչի միջոցով նույնպես հնարավոր է բացել տարատեսակ ֆորմատների ֆայլեր: Վերջերս այս դիտարկչի համար թողարկվել է նոր հավելված, որի միջոցով հնարավոր է բացել DOC, DOCX, XLS, XLSX, PPT և PPTX ֆայլերը: Հավելվածը կոչվում է Chrome Office Viewer և հասանելի է միայն Google Chrome-ի վերջին բետա տարբերակի համար:


Հավելվածը տեղադրելուց հետո անհրաժեշտ է վերևում նշված ֆորմատմերի ֆայլերը քաշել և տեղադրել Chrome-ի պատուհանի վրա:

Տեղադրում ենք համակարգիչն անջատելու կոճակ Windows 8-ի էկրանին


Եթե արդեն օգտագործում եք Windows 8 օպերացիոն համակարգը, ապա նկատած կլինեք, որ այնտեղ չկա ոչ Start Menu, ոչ էլ այնտեղ գտնվող մնացած կոճակները: Windows 8-ում համակարգիչը անջատելու կամ ռեստարտ անելու համար պետք է մկնիկը տանել էկրանի վերևի անկյունը (կամ ներքևի), այնուհետև մկնիկը իջացնել ներքև, որից հետո սեղմել Settings և բացված էջում սեղմել անջատելու կոճակը: Համակարգիչն անջատելու համար բավականին երկար ու ձանձրալի գործընթաց է, այդպես չէ՞: 



Եկեք տեսնենք, թե ինչպես կարելի է էկրանի վրա տեղադրել համակարգիչն անջատելու և ռեստարտ անելու կոճակ:

1. Էկրանի վրա աջ քլիք արեք և ընտրեք New->Shortcut



2. Բացված պատուհանում գրեք shutdown.exe /s /t 00
3. Սեղմեք Next, գրեք ցանկացած անուն և սեղմեք Finish:



Ծրագիրն արդեն պատրաստ է: Ցանկացած ժամանակ կարող եք սեղմել դրա վրա և համակարգիչը կանջատվի:  Ռեստարտի կոճակ ստեղծելու համար կրկնեք նույն գործողությունները, սակայն 2-րդ քայլում գրեք shutdown.exe /r /t 00:



Կոճակներն ավելի գեղեցիկ դարձնելու համար եկեք փոխենք դրանց նշանները: Դրա համար աջ քլիք արեք կոճակի վրա, ընտրեք Properties, որից հետո Change icon:



Վերջում նշեմ, որ այս մեթոդը աշխատում է նաև Windows օպերացիոն համակարգի մյուս տարբերակների վրա:

Մի քիչ նկարենք??



Նկարելուց հետո սեղմեք play կոճակը:

 

Skype-ում հաղորդագրություններն արագ խմբագրելու պարզ հնարք



Ինչպես գիտեք, Skype-ում հնարավոր է խմբագրել ուղարկված հաղորդագրությունները: Դրա համար անհրաժեշտ է աջ քլիք անել հաղորդագրության վրա և սեղմել Edit Message: Սակայն պարզվում է հաղորդագրությունները խմբագրելու համար կա ավելի հեշտ եղանակ:

Երբ Սկայպում հաղորդագրություն եք ուղարկում և հետո սեղմում եք ստեղնաշարի վրա գտնվող վերևի սլաքը, ապա կարող եք խմբագրել ուղարկված վերջին հաղորդագրությունը:

Աշխատեք գումար ինտերնետում շատ արագ և շատ հեշտ Կարդացեք ամբողջը: ArmsBloger.Blogspot.Com-ում: Աշխատեք գումար ինտերնետում շատ արագ և շատ հեշտ


Եթե ունեք պրոֆիլ Вконтаке.ру սոցիալական կայքում , ապա շտապեք վաստակել գումար լայքլով, գրուպաներ մտնելով և այլն :
Աշխատանքը շաաաաաաաաաաատ հեշտ է , 
մի կնոպկա սեղմելով վաստակում եք գումար :
 Գրանցվելու համար անցեք 
այս հղումով

սեղմեք вход , ապա թույլատրեք պրիլոժենիյան , լրացրեք էլ-փոստը և վերջ:Աշխատելու համար մտնում եք Доступные задания - այնտեղ կտեսնեք հանձնարարությունները , կանաչ կնոպկայի վրա կարդում եք պահանջը , սեղմում նրա դիմացի հղման վրա , բացվող էջում կատարում գործողությունը և սեղմում կանաչ կնոպկայի վրա, որի վրա կգրվի "молодец" և վերջ ` գումարը կնստի Ձեր հաշվին .... միշտ ստուգեք նոր զակազների հայտնվելուն սեղմելով " Доступные задания" :

Դարձրեք Ձեր ժամանակը շահութաբեր



Կարդացեք ամբողջը: WWW.ARMJAMANC.RU: Աշխատեք գումար ինտերնետում շատ արագ և շատ հեշտ 

Ինչպես տեղադրել գաղտնաբառ zip թղթապանակի վրա


Zip արխիվների վրա գաղտնաբառ կարելի է տեղադրել առանց հավելյալ ծրագրերի օգնության,:

1, Նշեք ֆայլերը և աջ քլիք արեք ֆայլերից մեկի վրա, իջեք send to և սեղմեք Compressed (zipped) Folder:


2, Ձեր ստեղծած ֆայլի վրա աջ քլիք արեք իջեք Open With և սեղմեք  Compressed (zipped) Folders


Եթե Open With տողի վրա եռանկյուն սլաք չկա, ապա պարզապես բացեք ֆայլը:

3, Աջ քլիք արեք բացված պատուհանի որևէ մասում և սեղմեք Add a Password, երկու անգամ գրեք գաղտնաբառը և սեղմեք ok:


Ինչպես ինքնուրույն տեղադրել Windows 7 օպերացիոն համակարգ



Հիմա կխոսենք համակարգչի համար ամենակարևոր գործողության մասին: Ինքս շատ եմ հանդիպել մարդկանց ովքեր պատրաստ էին հատուկ մարդ հրավիրել միայն համակարգչում Windows 7 տեղադրելու համար: Բայց այսօր կփորձենք սովորել անել դա ինքնուրույն:

Քայլ 1

Միացնում ենք համակարգիչն ու տեղադրում Windows 7-ի սկավառակը, իսկ հետո կատարեք հետևյալ գործողություններից մեկը՝

1. Եթե Ձեզանից պահանջվում է սեղմել որևէ կոճակ Windows 7-ի բեռնման համար,ապա սեղմեք ցանկացածը ստեղնաշարի վրայից, եթե ոչ, անցեք երկրորդ կետին՝

2. Եթե Ձեզանից ոչինչ չի պահանջվում և միանգամից բեռնվում է նախկին օպերացիոն համակարգը, ապա անհրաժեշտ է BIOS-ի կարգավորումներում նշել, որ համակարգիչը բեռնավորվի DVD սկավառակից: Այս քայլը կատարելուց հետո վերբեռնեք համակարգիչը և հետևեք հրահանգներին:

Քայլ 2

Կբացվի հետևյալ պատուհանը՝


որտեղ, եթե ցանկանում եք կարող եք փոփոխություններ կատարել, եթե ոչ, կարող եք ամեն ինչ այդպես էլ թողնել և սեղմել Next (Далее)

Քայլ 2

Այստեղ ուղղակի սեղմում ենք Install Now (Установить) 


Քայլ 3

Եվ բացված պատուհանում ընտրում ենք Custom բաժինը


Քայլ 4

Հետո ընտրում ենք այն վայրը որտեղ պետք է տեղադրենք Windows-ը 


Քայլ 5

Այս քայլերն անելուց հետո Windows-ը կսկսի բեռնվել Ձեր համակարգիչ, պատուհանը՝ որտեղ կատարվում է այդ գործողությունը, կունենա նման տեսք


Գործողությունն ավարտելուց հետո համակրգիչը կվերբեռնվի: Միանալուց հետո Windows-ը կնախապատրաստի Ձեր  Desktop-ը և կհայտնվեն հետևյալ պատուհանները որտեղ՝ 

Քայլ  6

Գրում ենք համակարգչի «անունը»


Քայլ 7

Կարող եք համակարգչի վրա գաղտնաբառ դնել, սակայն դա ամենևին էլ պարտադիր չէ


Քայլ 8

Եթե ցանկանում եք, որ Windows-ն ավտոմատ բեռնի թարմացումները, երբ Դուք օնլայն եք, ապա պետք է թողնեք նշումը, եթե ոչ կարող եք հեռացնել այն:  


Քայլ 9

Ընտրում ենք Use recomended settings, սեղմում Next (Далее) 


Քայլ 10



Եվ վերջին քայլը, նշում ենք ժամային գոտին և վերջ: Սեղմում ենք Next (Далее) և հիանում մեր աշխատանքով!!!

 Իմիջայլոց, Windows 7-ի ակտիվատոր չունենալու դեպքում, կարող եք բեռնել այն այստեղից:

Ինչպես CD/DVD-ի վրա նկարել ցանկացած նկար



CD/DVD դիսկերի վրա կարելի է նկարել ցանկացած նկար առանց որևէ հատուկ տպիչների: Այդ ամենը պետք է կատարել օպտիկական սկավառակի (дисковод) օգնությամբ:  Սակայն պետք է հատուկ LightScribe օպտիկական սկավառակ և LightScribe CD կամ DVD:
CD-ի վրա նկարված է LightScribe տեխնոլոգիայով:
Սակայն ոչ բոլոր օպտիկական սկավառակներն ունեն Light Scribe տեխնոլոգիա: Եթե օպտիկական սկավառակի վրա կա նկարում պատկերված նշանը, ապա այն ունի այդ տեխնոլոգիան և դրա միջոցով կարելի է նկարել հատուկ lightscribe CD/DVD-ների վրա:

Տեխնոլոգիայի առկայությունը ստուգելուց հետո պետք է համակարգչում տեղադրել դրա LIGHTSCRIBE SYSTEM SOFTWARE դրայվերը: Այն բեռնելու համար սեղմեք այստեղ: Այն համակարգչում տեղադրելուց հետո բացեք LightScribe Control Panel և ակտիվացրեք նկարում պատկերված ֆունկցիաները:
Սեղմեք այստեղ Lightscribe template labeler ծրագիրը բեռնելու համար: Դրա օգնությամբ էլ պետք է ընտրել նկարը, տեքստը և տպել CD/DVD-ի վրա:

 Բացեք ծրագիրը, ընտրեք տեսքը, ձևափոխեք այն և սեղմեք 3.Preview and Print: Կարող եք նաև ընտրել ոչ ստանդարտ նկար, այլ Ձեր ուզած նկարը համակարգչից:


Սեղմեք Print և մոտ 30 րոպեից արդեն ամեն ինչ պատրաստ է:

Ինչպես անվճար պատրաստել այցեքարտեր



Եթե ցանկանում եք պատրաստել գեղեցիկ ու ինքնատիպ այցեքարտեր, ապա կարող եք օգտվել այս անվճար ու շատ օգտակար ծրագրից: Ծրագիրը հնարավորություն է տալիս օգտագործել պատրաստի շաբլոններ կամ ստեղծել նոր շաբլոններ: Հնարավորություն կա նաև ինտերնետից ներբեռնել նոր շաբլոններ:

Այցեքարտ Դիզայն

Ծրագրի մեջ կարող եք մի անգամ մուտքագրել Ձեր տվյալները և հետագայում օգտագործել այդ տվյալները տարբեր շաբլոնների վրա: Մի խոսքով ինքներդ փորձեք և ստեղծել գեղեցիկ այցեքարտեր:

Microsoft-ը ներկայացրեց Office 2013 փաթեթը: Ներբեռնեք փորձնական տարբերակը



Microsoft ընկերությունը ներկայացրեց Microsoft Office 2013 ծրագրային փաթեթի բետա տարբերակը: Microsoft Office-ի նոր դիզայնը մշակվել է Windows 8-ին համապատասխան և հարմարեցված է պլանշետներով և սենսորային էկրանով համակարգիչներով աշխատելու համար: Ծրագրի գլխավոր առաձնահատկություններից է նաև Microsoft SkyDrive ծառայության ինտեգրումը: Այսինքն հնարավորություն կա ստեղծած բոլոր փաստաթղթերը միանգամից պահպանել ամպային սերվերների վրա և հասանելի դարձնել դրանք ցանկացած միջավայրում:


Նոր տարբերակում ներդրվել են սոցիալական ցանցերի և Skype-ի հետ  աշխատող ֆունկցիաներ: Փաթեթում ներդրվել են նաև բազմաթիվ այլ օկտակար ֆունկցիաներ: WindowsXP և Windows Vista համակարգերի համար Office 2013 փաթեթը հասանելի չի լինի: Office 2013-ի վերջնական տարբերակը կթողարկվի Windows 8-ի վերջնական տարբերակի հետ միաժամանակ: Փորձնական տարբերակը ներբեռնելու համար սեղմեք այստեղ և ընտրեք Try:

Ինչպես ձևափոխել Windows 7-ի մուտքի էկրանը



Եթե ցանկանում եք փոխել Windows 7-ի մուտքի էկրանը, ապա կարող եք օգտվել այս չափազանց պարզ ու թեթև աշխատող ծրագրից: Ծրագիրը բացելուց հետո անհրաժեշտ է ընդամենը սեղմել Browse կոճակը, ընտրել ցանկացած լուսանկար և վերջում սեղմել Apply logon կոճակը:




Եթե հավանեցի՞ր,  տեղեկացրու ընկերներիդ`

Google Chrome-ի 21-րդ տարբերակը: Ներբեռնեք և փորձարկեք ծրագրի նոր ֆունկցիաները



Թողարկվել է Google Chrome ինտերնետ դիտարկչի 21-րդ տարբերակը, որը իր մեջ ներառում է մի շարք դրական փոփոխություններ: Դրանցից կարևորագույնը այն է, որ Google Chrome-ը այժմ ներառում է getUserMedia API, որը թույլ է տալիս առանց ավելորդ հավելվածների օգտվել համակարգչին միացված տեսախցիկից և միկրոֆոնից:  GetUserMedia API-ով կայքերը այցելելու ժամանակ ծրագիրը ձեզանից կպահանջի տեսախցիկից օգտվելու թույլավտություն: Հաստատելու համար սեղմեք Allow:


Եթե հետաքրքրված եք նոր ֆունկցիաներով, ապա տեղադրեք Google Chrome-ի 21-րդ տարբերակը և այցելեք այս կայքը, որ հնարավորություն է տալիս տեսախցիկի միջոցով նվագել Xylophone երաժշտական գործիքը:

Վերադարձնում ենք Windows 8 օպերացիոն համակարգի Start մենյուն




Վերջերս թողարկված Windows 8 օպերացիոն համակարգում բացակայում է Start մենյուն: Ավելի ճիշտ այն չի բացակայում, այն փոխարինվել է մետրո ինտերֆեյսով: Սակայն այդ ինտերֆեյսը որոշ դեպքերում չի կարող լիարժեք փոխարինել մեզ արդեն հոգեհարազատ դարձած Start menu-ին: Բացակայող մենյուն վերադարձնելու համար արդեն թողարկվել են մի շարք ծրագրեր, սակայն իմ կարծիքով դրանցից ամենալավը Start8 ծրագիրն է: 


Start մենյուն տեսնելու համար անհրաժեշտ է պարզապես սեղմել Start կոճակը, իսկ մետրո դիզայնը բացելու համար անհրաժեշտ է սեղմած պահել Ctrl կոճակը և մկնիկով սեղմել Start կոճակը: Կարող եք օգտագործել նաև ստեղնաշարի վրա գտնվող աջ և ձախ Windows-ի կոճակները:



Ծրագրի այս կարգավորումները կարող եք փոփոխել կամ ավելացնել նոր ֆունկցիաներ:





Եթե հավանեցի՞ր,  տեղեկացրու ընկերներիդ`

Հետաքրքիր հնարք Google Translate-ում


1.Սկզբի համար մտնում եք այստեղ
2.Տեկստ գրելու վայրում գրում եք այս բառեռը և սեղմում ենք նկարի մեջ նշվածը:

pv zk bschk pv zk pv bschk zk pv zk bschk pv zk pv bschk zk bschk pv bschk bschk pv kkkkkkkkkk bschk bschk bschk pv zk bschk pv zk pv bschk zk pv zk bschk pv zk pv bschk zk bschk pv bschk bschk pv kkkkkkkkkk bschk bschk bschk pv zk bschk pv zk pv bschk zk pv zk bschk pv zk pv bschk zk bschk pv bschk bschk pv kkkkkkkkkk bschk bschk bschk pv zk bschk pv zk pv bschk zk pv zk bschk pv zk pv bschk zk bschk pv bschk bschk pv kkkkkkkkkk bschk bschk bschk pv zk bschk pv zk pv bschk zk pv zk bschk pv zk pv bschk zk bschk pv bschk bschk pv kkkkkkkkkk bschk bschk bschk


Եթե հավանեցի՞ր,  տեղեկացրու ընկերներիդ`

Առաջին սոցիալական զարթուցիչը հայազգի նախագծողի կողմից



"Բուդիստ բառը շատերի մոտ կարող է ասոցացվել Ամանորի խոզի բդի կամ կրոնի հետ, սակայն հազարավոր մարդիկ Բուդիստ ասելով հասկանում են առաջին սոցիալական զարթուցիչը: Այն նախագծվել և ստեղծվել է հայազգի Հրաչիկ Աջամյանի կողմից: Նախագիծը այժմ լայն տարածում ունի Ռուսաստանում և ռուսախոս այլ երկրներում, իսկ մոտ ապագայում նախատեսվում է այն հասանելի դարձնել ամբողջ աշխարհի համար: Անգլերեն տարբերակը կոչվելու է Wakie և մեկնարկելու է մոտ ապագայում: Նախագծի էությունը շատ պարզ է. գրանցվում եք կայքում և նշում այն ժամը, երբ ցանկանում եք արթնանալ: Այնուհետև Ձեր նշած ժամին զանգ է գալիս Ձեր հեռախոսի վրա և պատահական օգտատեր արթնացնում է Ձեզ: Եթե այնուամենայնիվ կայքում գրանցված օգտատերերից ոչ մեկ տվյալ պահին չի ցանկանում արթացնել, ապա Ձեզ զանգահարում է ռոբոտը և մաղթում բարի օր"



Նախագիծն ամբողջովին անվճար է և ապահովում է հեռախոսահամարի գաղտնիություն: Այսինքն Ձեզ զանգահարողը չի իմանալու Ձեր հեռախոսահամարը, քանի որ զանգահարելու գործընթացը կատարվում է ավտոմատ համակարգով: Փաստորեն նախագծում կան երկու տիպի մարդիկ՝ քնկոտներ և արթնացնողներ:


Դուք նույնպես կարող եք դառնալ արթնացնող և անվճար զանգահարել աշխարհի այլ ծայրում գտնվող մարդկանց:



Նախագծում հնարավորություն կա նաև լսել, գնահատել և մեկնաբանել լավագույն խոսակցությունները: Կարող եք նաև տեղադրել կայքի պաշտոնական հավելվածը սմարթֆոնների վրա:



Եթե հավանեցի՞ր,  տեղեկացրու ընկերներիդ`