
Թերթը գրում է, թե Apple-ի հիմնադիր եւ գլխավոր տնօրեն Սթիվ Ջոբսը, որն անցյալ տարի քաղցկեղի հետեւանքով 56 տարեկանում իր մահկանացուն կնքեց, ըստ Khabararmani.com արաբերեն կայքէջի, լավ տիրապետում էր հայերեն լեզվին: Խորամուխ լինելով լեգենդար գիտնական-գյուտարարի կենսագրության մեջ, հիշյալ կայքէջը վկայակոչում է նրան որդեգրած հայ կնոջ՝ Կլեր Հակոբյանի կատարած մեծագույն դերը նրա կյանքում եւ ընդհանրապես նրա հանճարի ձեւավորման գործում: