Показаны сообщения с ярлыком Բջջային. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Բջջային. Показать все сообщения

Ինչպես բջջային հեռախոսը վերածել անլար մկնիկի կամ ստեղնաշարի



Եթե ցանկանում եք կառավարել համակարգիչը որոշակի հեռավորության վրա և չունեք անլար մկնիկ կամ ստեղնաշար, ապա կարող եք օգտագործել Android, Symbian և iOS համակարգերով աշխատող ցանկացած հեռախոս: Անհրաժեշտ է ընդամենը հեռախոսի մեջ տեղադրել հատուկ ծրագիր և ներքին անլար ցանցով այն միացնել համակարգչին: Ծրագրերը կարող եք տեղադրել նաև համապատասխան համակարգերով աշխատող պլանշետների վրա: 

Կառավարեք բջջային հեռախոսները համակարգչի կամ պլանշետի օգնությամբ



Ենթադրենք բջջային հեռախոսը մոռացել եք տանը և շատ շտափ պետք է զանգ կատարեք կամ նայեք որևէ մարդու համար Ձեր համարների ցուցակից: Դրա համար այլևս կարիք չկա երկար ճանապարհ անցնել: Այժմ հնարավոր է կառավարել բջջային հեռախոսը ինտերնետի միջոցով: Բջջային հեռախոսները ինտերնետով կառավարելու համար ստեղծվել է Phonedeck ծառայությունը, որը թույլ է տալիս ինտերնետով օգտվել բջջային հեռախոսի բոլոր անհրաժեշտ ֆունկցիաներից՝ օգտագործելով համակարգիչներ, նոթբուքներ կամ պլանշետներ: Ծառայության միջոցով կարող եք կատարել և ընդունել զանգեր, տեսնել հեռախոսահամարների ցանկը կամ գրել SMS-ներ:

Ձմերուկի հասած լինելու աստիճանը որոշող ծրագիր iPhone և iPad սարքերի համար





iPhone հեռախոսների և iPad պլանշետների համար գոյություն ունի մի օգտակար ծրագիր, որի միջոցով հնարավոր է որոշել ձմերուկի հասած լինելու աստիճանը: Ծրագիրը ձմերուկի հասածության աստիճանը որոշում է ձայնի միջոցով: Անհրաժեշտ է միայն նշել ձմերուկի չափը, հեռախոսի բարձրախոսն մոտեցնել ձմերուկին ու մի քանի անգամ ձեռքով հարվածել դրա կեղևին: Ծրագիրը ձայնի միջոցով կորոշի ձմերուկի հասածության աստիճանը: Melon Meter ծրագիրըը App Store-ում վաճառվում է 1,99 դոլարով: 

                                                       
ՆեՐբեՌնեԼ

Nokia Lumia 620 սմարթֆոնը կարժենա $250


Նոկիա ընկերությունը ներկայացրեց Nokia Lumia 620 սմարթֆոնը, որը աշխատում է Windows Phone 8 օպերացիոն համակարգով: Այն ունի 3.8 դյույմանոց անկյունագիծ՝ 800x480 թույլտատվությամբ, 515Մբ օպերատիվ հիշողություն և 8 Գբ ներքին հիշողություն, որը հնարավոր է մեծացնել ի շնորհիվ հիշողության քարտի (մինչև 64Գբ): Սմարթֆոնը վաճառքի կհանվի 2013թ. հունվարին և կարժենա ընդամենը $250: Հիշեցնեմ, որ վերջերս ներկայացվել էին համեմատաբար ավելի հզոր ու թանկ Lumia 920 և Lumia 820 մոդելները:

Ինչպես դիտել հայկական հեռուստաալիքներ բջջային հեռախոսներով և պլանշետներով



Նախորդ գրառումներից մեկում անդրադարձել էի մի հրաշալի ծրագրի, որը թույլ է տալիս բջջային հեռախոսների և պլանշետների միջոցով դիտել բազմազան հեռուստաալիքներ: Ի ուրախություն Հայաստանյան օգտագործողների, վերջերս այդ ծրագրում ավելացել են նաև հայկական հեռուստաալիքներ: Ես ինքս ծրագիրը տեղադրել եմ Symbian համակարգում և ինձ մոտ ավելացել են Հ1, ԱրմենիաTV, Կենտրոն, Շանթ, TvArmRu և Շանթ ARTN հեռուստաալիքները: Եթե հայկական ալիքները չկան Ձեր մոտ տեղադրած ծրագրում, ապա փորձեք դրանք միացնել ծրագրի Channels բաժնում: Ծրագրի աշխատանքի համար պահանջվում է 3G կամ  Wi-Fi  ինտերնետ, սակայն, եթե մոտակայքում չկա Wi-Fi ինտերնետ, ապա խորհուրդ չի տրվում օգտագործել այս ծրագիրը 3G կապով, քանի որ այն պահանջում է մեծ ծավալի ինֆորմացիայի ստացում:


Ընտրեք Ձեր հեռախոսի կամ պլանշետի օպերացիոն համակարգը և տեղադրեք SPB TV ծրագիրը

AndroidiPhone/iPadSymbian

BlackBerryWindows MobileWindows Phone

BadamaemowebOS