Breaking News
Loading...

Մարտին Մկրտչյանն աղի բլիթ է կերել և տեսել ՆՐԱՆ:)

10:33

Երգիչ Մարտին Մկրտչյանն այսօր երկրպագուներին ներկայացրել է իր «Աղի բլիթ» երգը, որի հեղինակը Ռիչարդ Մադլենյանն է: Մարտինն այս երգն առաջին անգամ կատարել է իր մենահամերգի ժամանակ:
«Ողջույն բոլորին!
Մոտենում է իմ կողմից շատ սիրված Սուրբ Սարգսի տոնը, որը շատերիս մոտ ասոցացվում է աղի բլիթի հետ: Եվ այժմ, ժամանակից մի փոքր առաջ անցնելով, ձեզ եմ նվիրում իմ «Աղի բլիթ» երգը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է երգիչը:


Երգի թեմայի ընտրությունը շատ պատահական է եղել: «Մարտինը Ռիչարդի մոտ լսել է այս երգը, շատ է հավանել և որոշել կատարել,- esyes.am-ին ասաց երգչի պրոդյուսեր Արմեն Մովսիսյանը և հավելեց, որ երգը շատ լավ արձագանքներ է ունեցել, այդ իսկ պատճառով որոշել են Սուրբ Սարգսին ընդառաջ ներկայացնել այն: -Այն միայն հունվարի 24-26-ը կպտտվի հեռուստաընկերություններով, իսկ տեսահոլովակ չի ունենա»:
Պարզվում է՝ երգիչն ինքն էլ է աղի բլիթ կերել: «Երազում տեսել է նրան, ում ուզում էր տեսնել:)»,- ժպիտով ասաց Արմենը՝ հավանաբար նկատի ունենալով հենց Հռիփսիմե Հակոբյանին:) 


0 Մեկնաբանություն:

Отправить комментарий

 
Toggle Footer