Breaking News
Loading...

Սթիվ Ջոբսը խոսում էր սահուն հայերեն

22:20
«Ազգ». Սթիվ Ջոբսը խոսում էր սահուն հայերեն

Թերթը գրում է, թե Apple-ի հիմնադիր եւ գլխավոր տնօրեն Սթիվ Ջոբսը, որն անցյալ տարի քաղցկեղի հետեւանքով 56 տարեկանում իր մահկանացուն կնքեց, ըստ Khabararmani.com արաբերեն կայքէջի, լավ տիրապետում էր հայերեն լեզվին: Խորամուխ լինելով լեգենդար գիտնական-գյուտարարի կենսագրության մեջ, հիշյալ կայքէջը վկայակոչում է նրան որդեգրած հայ կնոջ՝ Կլեր Հակոբյանի կատարած մեծագույն դերը նրա կյանքում եւ ընդհանրապես նրա հանճարի ձեւավորման գործում: Ինչպես հայտնի է, Ջոբսը ծնվել է Սան Ֆրանցիսկոյում եւ որդեգրվել է Կալիֆոռնիայից (Մաունթին Վյու) Պոլ եւ Կլարա Ջոբսերի (վերջինիս օրիորդական ազգանունը՝ Հակոբյան) կողմից, որոնք հետագայում որդեգրել են նաեւ մի աղջիկ՝ Պատտի:
Այդուհանդերձ, Սթիվը բնավ չէր սիրում խոսել իր բիոլոգիական ծնողների մասին, փոխարենը գորովանքով ու երախտագիտությամբ էր արտահայտվում իրեն որդեգրած ծնողների ու հատկապես մոր մասին, որի հարազատ հոգածության ներքո հասակ էր առել ու կրթվել:
Թե որքանով է ստույգ հանճարեղ նորարարի հայերենի իմացության մասին այս տեղեկությունը, կպարզվի շուտով, երբ լույս կտեսնի նրա պաշտոնական եւ Apple-ի կողմից հավաստագրված կենսագրությունը, որի հեղինակն է CNN-ի նախկին գլխավոր տնօրեն եւ British Times-ի նախկին խմբագիր Ուոլտեր Իսաակսոնը: Գիրքը կոչվում է «iSteve: The Book of Jobs»
 
Toggle Footer