Ինչպես դիտել հայկական հեռուստաալիքներ բջջային հեռախոսներով և պլանշետներով



Նախորդ գրառումներից մեկում անդրադարձել էի մի հրաշալի ծրագրի, որը թույլ է տալիս բջջային հեռախոսների և պլանշետների միջոցով դիտել բազմազան հեռուստաալիքներ: Ի ուրախություն Հայաստանյան օգտագործողների, վերջերս այդ ծրագրում ավելացել են նաև հայկական հեռուստաալիքներ: Ես ինքս ծրագիրը տեղադրել եմ Symbian համակարգում և ինձ մոտ ավելացել են Հ1, ԱրմենիաTV, Կենտրոն, Շանթ, TvArmRu և Շանթ ARTN հեռուստաալիքները: Եթե հայկական ալիքները չկան Ձեր մոտ տեղադրած ծրագրում, ապա փորձեք դրանք միացնել ծրագրի Channels բաժնում: Ծրագրի աշխատանքի համար պահանջվում է 3G կամ  Wi-Fi  ինտերնետ, սակայն, եթե մոտակայքում չկա Wi-Fi ինտերնետ, ապա խորհուրդ չի տրվում օգտագործել այս ծրագիրը 3G կապով, քանի որ այն պահանջում է մեծ ծավալի ինֆորմացիայի ստացում:


Ընտրեք Ձեր հեռախոսի կամ պլանշետի օպերացիոն համակարգը և տեղադրեք SPB TV ծրագիրը

AndroidiPhone/iPadSymbian

BlackBerryWindows MobileWindows Phone

BadamaemowebOS