Breaking News
Loading...

Microsoft-ը ներկայացրեց Office 2013 փաթեթը: Ներբեռնեք փորձնական տարբերակը

09:06


Microsoft ընկերությունը ներկայացրեց Microsoft Office 2013 ծրագրային փաթեթի բետա տարբերակը: Microsoft Office-ի նոր դիզայնը մշակվել է Windows 8-ին համապատասխան և հարմարեցված է պլանշետներով և սենսորային էկրանով համակարգիչներով աշխատելու համար: Ծրագրի գլխավոր առաձնահատկություններից է նաև Microsoft SkyDrive ծառայության ինտեգրումը: Այսինքն հնարավորություն կա ստեղծած բոլոր փաստաթղթերը միանգամից պահպանել ամպային սերվերների վրա և հասանելի դարձնել դրանք ցանկացած միջավայրում:


Նոր տարբերակում ներդրվել են սոցիալական ցանցերի և Skype-ի հետ  աշխատող ֆունկցիաներ: Փաթեթում ներդրվել են նաև բազմաթիվ այլ օկտակար ֆունկցիաներ: WindowsXP և Windows Vista համակարգերի համար Office 2013 փաթեթը հասանելի չի լինի: Office 2013-ի վերջնական տարբերակը կթողարկվի Windows 8-ի վերջնական տարբերակի հետ միաժամանակ: Փորձնական տարբերակը ներբեռնելու համար սեղմեք այստեղ և ընտրեք Try:
 
Toggle Footer