Բժիշկները կարողացել են կարդալ կոմայի մեջ գտնվող հիվանդի մտքերը և ցնցվել են

Բժիշկները կարողացել են կարդալ կոմայի մեջ հայտնված մարդու միտքը և մտել նրա հետ երկխոսությոն մեջ: Ըստ բժիշկների, նրանք նոր հնարավորություն են ստացել կապի մեջ մտնել չաշխատող մարմնի աշխատող ուղեղով հիվանդների հետ, ինչը լուրջ հայտնագործություն է:
Մինչև հիմա կոմայի մեջ հայտնված հիվանդների ուղեղը գիտնականները համարել են անաշխատունակ, քանի որ հիվանդի հետ շփում հնարավոր չէր իրականացնել: Սակայն պարզվում է, որ այդ տեսակի հիվանդները կարողանում են մտածել: Սկզբնական շրջանում չունենալով տեխնիկական միջոցներ, բժիշկները չեն կարողացել ֆիքսել կոմայի մեջ գտնվող հիվանդի հետ կապը:
Բայց գիտությունը չի կանգնում նույն տեղում այն շարժվում է առաջ: Ներկայիս տեղնիկական միջոցները կարող են լինել «մեդիում» հիվանդի և բժշկի միջև:
Այն հիվանդը, ում մտքերը հնարավոր է եղել կարդալ, կոմայի մեջ եղել է յոթ տարի: 22 տարեկան երիտասարդը ավտովթարի ժամանակ ստացել է ուղեղի ծանր վնասվածքներ: Բժիշկները նրա ուղեղը համարել են անաշխատունակ: Սակայն նրանք սխալվել են:
Իր մտքերը «լիովին արտահայտելու ունակությունից զրկված» տղամարդը (նա հիմա 29 տարեկան է) կարողացել է մագնիսառեզոնանսային սկաների օգնությամբ պատասխանել մի շարք հարցերի:
Հիվանդը կարողացել է ճիշտ պատասխանել այն հարցերին, ինչը վերաբերվել է իր անցյալին ու իր ընտանիքին:
Մի շարք այլ հարցեր պարզելու համար, այս մեթոդիկան սկսել են կիրառել այլ հիվանդերի մոտ, ովքեր արդեն մի քանի տարի է գտնվում են կոմայի մեջ:
5 հասարակ, բայց արդյունավետ մեթոդներ հանգստանալու համար

Դուք ամեն օր աշխատանքի եք լինում, ծանրաբերռնված օր, ընտանեկան խնդիրներ եւ չունեք անգամ մի րոպե հանգստի համար: LoveYou.am իր ընթերցողներին է ներկայացնում հինգը խորհորդ, որը ժատ ժամանակատար չէ, սակայն արդյունավետ է: Այսպիսով ձեզ ենք ներկայացնում հինգը խորհուրդները:
1. Դուք գտնվում եք հանրախանութում: Հանրախանութը մարդաշատ է: Դուք կատարել եք ձեր գնումները, իսկ այժմ անհամբեր սպասում եք, թե դրամարկի մոտ ե՞րբ է ձեր հերթը գալու: Հարկավոր չէ սթրես տանել, պարզապես օգտվեք այդ րոպեներից եւ հանգստացեք:
Շատ բան հարկավոր չէ անել ընդամենը հինգ անգամ խորը շունչ քաշեք եւ մի քանի րոպեով մոռացիր ծանրաբեռնված օրվա մասին: Ընդամենը մի քանի րոպե, եւ դուք ձեզ դրանից հետո շատ լավ կզգաք:
2. Դուք ամեն օր աշխատանքի եք եւ ազատ ժամանակ չեք ունենում հանգստանալու համար: Բայց անգամ այդ դեպքում կարող եք ձերբազատվել հոգնածությունից:
Եթե դուք աշխատանքի վայրում համակարգչով եք աշխատում եւ ամբողջ օրը անցկացնում եք նստած, ապա աշխատանքի հետ մեկտեղ ամեն ժամը մեկ ձգեք ձեր մարմինը, այդպես արյան շրջանառությունը էլ ավելի լավ կլինի եւ հոգնածություն չեք զգա: Կամ եթե դուք ամբողջ օրը անցկացնում եք գրասեղանի առջեւ, ապա այդ դեպքում ամեն կես ժամը մեկ փակեք ձեր աչքերը եւ գլուխը ետ ու առաջ արեք: Իսկ եթե դուք ունեք ընդմիջման ժամ, ապա օգտվեք եւ քայլեք:
3. Եթե դուք, պարզապես, ունեք ծանրաբեռնված օր, ապա այդ դեպքում առաջարկում ենք ընդամենը հինգ րոպեով մոռանաք իրական աշխարհի մասին, մտածեք ձեր երազանքների մասին: Պատկերացրեք, որ այն իրականացել է եւ ամեն ինչ ձեր ուզածով է ընթանում: Այդպիսով դուք նոր ուժ կհավաքեք եւ իրական աշխարհում կհասնեք նոր ձեռքբերումների:
4. Անկախ ամեն ինչից միշտ ժպտացեք: Պարտադիր չէ ինչ-որ պատճառ լինի, որ դուք ժպտաք, պարզապես ժպտացեք, քանի որ այն ոչ միայն ձեզ վրա է լավ անդրադառնում, այլ նաեւ ձեզ շրջապատող մարդկանց վրա, նամանավանդ ձեր երեխայի:
5. Հումորը ձեր մռայլ օրը կգունավորի: Որտեղ էլ որ լինեք՝ հանրախանութում թե աշխատանքի վայրում, միշտ զվարճալի պատմություններ պատմեք: Այն ձեր տրամադրությունը միանգամից կբարձրացնի : Քանի որ ծիծաղը մի պահ մոռացնել է տալիս խնդիրները, եւ դուք նոր ուժով եք լիցքավորվում:
Հետեւեք մեր խորհուրդներին եւ կնկատեք, որ կարճ ժամանակում դուք ազատվեցիք սթրեսից:
Տղամարդիկ են ավելի շատ ներում դավաճանությունը, թե՞ կանայք
Բրիտանացի գիտնականները կատարել են հետազոտություն հետևյալ հարցի շուրջ՝ արդյոք կարելի՞ է ներել ամուսնական դավաճանությունը: Այս մասին հայտնում է bagnet.org-ը: Պարզվել է՝ կանանց մեծ մասը պատրաստ է ներել ամուսնու 1-2 դավաճանություն: Հետազոտության ընթացքում 2 հազար տղամարդ ու կին պատմել են, թե ինչպես են վերաբերվում ամուսնական դավաճանություններին:
Այս հարցում կանայք ավելի ներողամիտ են. հարցված կանանց 53%-ն ասել է, որ կկարողանա աչք փակել 1-2 դավաճանության վրա, իսկ մյուսների կարծիքով՝ դա առիթ է հարաբերությունները խզելու համար:
Տղամարդկանց միայն 13%-ն է ի վիճակի ներել կնոջ 1 դավաճանություն, իսկ մյուսները ընդհանրապես մտադիր չեն նման դեպքում ներել կնոջը:
Ընդ որում՝ հարցվածների 38%-ը խոստովանել է, որ ինչ-որ ժամանակ դավաճանել են իրենց կյանքի ուղեկցին:
Այսօր առաջարկում էնք դիտել /Грязные игры/ֆիլմը

ԱնվանումГрязные игры
Օրիգինալ ԱնվանումThe Company You Keep
Տարեթիվ2012
ԺանրԹրիլեր
ՌեժիսյորРоберт Редфорд
Դերերում՝Роберт Редфорд, Шайа ЛаБаф, Джули Кристи, Сьюзен Сарандон, Ник Нолти, Крис Купер, Терренс Ховард, Стэнли Туччи, Ричард Дженкинс, Анна Кендрик
Նկարագրություն
В центре истории вдовец и отец-одиночка Джим Грант — бывший активист Weathermen, разыскиваемый за ограбление банка и убийство скрывается от ФБР под видом адвоката уже более тридцати лет. Ему приходится пуститься в бега после того как его истинную личность раскрывает молодой репортёр Бен Шепард. Грант должен найти свою бывшую любовницу Мими, человека который может очистить его имя, прежде чем ФБР поймают его. В противном случает он потеряет всё, в том числе свою 11-летнюю дочь Изабел.
Տղամարդու մասին կպատմի նրա ձեռքի ափը

Իմանալ ավելին սիրելի տղամարդու մասին կարելի է պարզապես նայելով նրա ձեռքի ափի մեջ:
Գտեք նրա ափի մեջ ցուցամատի տակով անցնող գիծը: Դա խելքի գիծն է: Ուշադիր զննեք այն: Եթե այդ գիծը կոր է, ուրեմն Ձեր դիմաց ստեղծագործ անձնավորություն է, իսկ եթե հարթ' պրակտիկ ու կազմակերպված: Եթե այդ գիծը երկար է, ուրեմն տղամարդը կշռադատող է, եթե համեմատաբար կարճ' կենսախինդ ու շուտ ընկալող:
Եթե խելքի գիծը չի հատվում կյանքի գծի հետ, Ձեր ընտրայլը ռիսկի սիրահար է: Եթե այդ երկու գծերը հատվում են, ուրեմն նա զգույշ է ու մշտապես մտածված է գործում:
Սեղմեք Ձեր տղամարդու ձեռքը: Եթե այն ամուր է ու կոշտ, ուրեմն Ձեր դիմաց ֆիզիկապես ուժեղ, բայց և մի քիչ էգոիստ անձնավորություն է: Եվ հակառակը,.եթե նրա ձեռքերը փափուկ են, ուրեմն նա, թեև երբեմն կարող է անտարբեր լինել, բայց մեղմ է և ուրախ:
Մեծ և հաստլիկ ափը խոսում է բարի տղամարդու մասին, իսկ մեծ ու ոսկրոտ ափը հուշում է, որ նա կարող է անմարդամոտ ու չկամ լինել:
Ձեռքի փոքր ափեր ունեցող տղամարդիկ չափազանց լուրջ են վերաբերվում հասարակական կարծիքին, իսկ եթե նրանց եղունգները ևս փոքրիկ են, ուրեմն կարող եք անվստահություն կանխագուշակել:
Ուշադիր նայեք նրա մատներին: Եթե դրանք կլորավուն են, ապա խոսքը ցանկացած կնոջ երազների տղամարդու մասին է. նրանք հաճախ հանճարներ են լինում: Երկար և սրացող մատները կարող են պատկանել հոգևոր արժանիքները նյութականից բարձր դասող տղամարդկանց:
Շատ մեծ միջնամատ ունեցող տղամարդիկ հաճախ իշխանատենչ են: Այդպիսի միջնամատ ունեցող տղամարդկանց պատմական տիպը Նապոլեոնն է:
Այն տղամարդիկ, ում մատնեմատը ցուցամատից երկար է, առավել պոզիտիվ են, հաջողված կյանքում ու աշխատանքում և, ընդհանուր առմամբ, առավել շատ են գրավում կանանց, քան նրանք, ում ցուցամատը ավելի երկար է, քան մատնեմատը:
Հավատալ այս ամենին, թե ոչ' ձեր գործն է, բայց իրազեկ լինելը չի խանգարի:):)
Վարդենիկում էշը կերել է տիրո՞ջը
Կարծես թե, կենդանիներից էշը, որին ողջ կյանքում ծաղրում ու որի մասին անեկդոտներ ենք հորինում, որոշել է վրեժ լուծել մարդուց: Օրերս արտառոց դեպք է տեղի ունեցել Վարդենիկ գյուղում: Ինչպես հաջողվեց պարզել Մարտունու հիվանդանոցից, մոտ 10 օր առաջ գյուղում տերը էշին ծեծել է: Էշն էլ կատաղել, խփել է տիրոջն ու տապալել վերջինիս գետնին: Վրեժով լցված անասունը սկսել է կծել տիրոջ դեմքը: Էշատիրոջը ցավային շոկի մեջ հասցրել են հիվանդանոց, սակայն, բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը: Այս մասին գրել է Iravunk.com-ը։
Իհարկե, կենդանու արածը պարզապես համարել «էշություն», սխալ կլինի, սակայն էշին սպանության համար «բանտարկելն» էլ խելամիտ չէ: Այնպես որ, ինչպես ասում է ժողովրդական իմաստախոսությունը. «Ոսկե սանձը էշին ձի չի դարձնի», բայց, փաստորեն, մարդասպան դարձրեց: Իսկ «էշի ականջում քնելն» այսօր, առավել քան վտանգավոր է դարձել։
Սեր առաջին հայացքից...
Սերն առաջին հայացքից նման է արևային հարվածի, կայծակի ճայթյունի: Դու առաջին անգամ տեսնում ես նրան և հասկանում, որ սիրահարվել ես: Ինչպես ընդունել նոր զգացմունքը:
Երբ ֆիլմերից մեկի հերոսին հարցրին' արդյոք հավատում է սիրուն առաջին հայացքից, նա զարմացավ. միթե ուրիշ սեր էլ է լինում:
Ինչն է պատճառը, որ հենց նա քեզ վրա այդքան մեծ տպավորություն թողեց: Ինչու առաջին հանդիպման ժամանակ սիրտդ սկսեց թրթռալ, իսկ հոգիդ լցվեց անհուն ուրախությամբ…
Կան մի շարք բացատրություններ:
Պատճառներից մեկը պայմանավորված է ֆերոմոնների ներգործությամբ, որոնք օրգանիզմն արտադրում է հակառակ սեռին գրավելու համար: Անհասկանալի է միայն, թե ինչու մեկի ֆերոմոնների ազդեցությունից գլուխդ պտտվում է, իսկ մյուսների կողքով անցնում ես անտարբեր:
Ամերիկացի հոգեբաններն անցկացրել են հետևյալ հետազոտությունը. 48 անծանոթ կին և տղամարդ խոսակցության ընթացքում նայել են միմյանց աչքերին: Պարզվել է, որ երկարատև հայացքն ուժեղացնում է սիրահարվածության զգացումը և վստահությունը զուգընկերոջ հանդեպ:
Եթե մարդը, որն անթարթ նայում է աչքերիդ, քեզ հաճելի է, շարունակում ես կոնտակտ պահել նրա հետ: Եվ առաջանում է սեր առաջին հայացքից: Իսկ եթե նա քեզ տհաճ է, հեռացնում ես աչքերդ, և ոչինչ չի պատահում: Առաջին հայացքից ծագած սերը բացատրվում է նաև նրանով, որ հակառակ սեռի մեջ մենք փնտրում ենք մեր հորը (մորը) հիշեցնող գծեր: Եթե մենք հանդիպում ենք նման մեկին, առաջանում է սեր առաջին հայացքից:
Մենք հաճախ սիրահարվում ենք նրանց, ում աչքերի մեջ տեսնում ենք մեր արտացոլանքը: Իսկ միստիկային հակված մարդիկ հավատում են, որ անցյալ կյանքում բաժանված սիրահարներն անպայման պետք է հանդիպեն նորում և ճանաչեն միմյանց:
Բայց ինչքան տարբերակներ էլ լինեն, իսկ դրանք բազմաթիվ են, այս երևույթին հանդիպած մարդկանց մոտ առաջանում է մի հարց. կարելի է վստահել առաջին հայացքից ծագած զգացմունքին…
Սիրո մեջ ընդանհրապես երաշխիքներ չկան: Պետք է միայն պարզել' ինչ հարաբերություններ ես ուզում ունենալ տվյալ մարդու հետ:
Եթե նրա մեջ քեզ ձգում է միայն ֆիզիկական կողմը, ուշադրություն դարձրու, թե որքանով են համընկնում ձեր հետաքրքրությունները, շրջապատը: Եթե դրանք շատ տարբեր են, ձեր հարաբերությունները դժվար թե ամուր լինեն: Կարող է նաև այնպես պատահել, որ նրա մեջ տեսնես ոչ թե անհատականության, այլ այն գծերը, որ ուզում եք տեսնել (հիշեցնող ձեր հորը կամ նախկին ընկերոջը): Իսկ եթե քեզ հաջողվի ընդունել նրան, ինչպես որ կա, ապա մեծ է հավանականությունը, որ ձեր հարաբերությունները բարեհաջող ընթացք կստանան:
Սերն առաջին առաջին հայացքից ոչնչով վատ չէ երկրորդից կամ երրորդից: Իրական կյանքում շատ են դեպքերը, երբ մարդիկ սիրահարվում են հազիվ իրար տեսած և երջանիկ ապրում են ողջ կյանքը: Եթե քեզ այցելել է այդ զգացմունքը, վայելիր այն, այդ դեպքում ֆիլմի հերոսի պես կարող ես ասել' իսկ միթե ուրիշ սեր էլ է լինում:
Google-ն այս շաբաթ վճարովի կդարձնի Youtube-ի 50 ալիքներ
Այս շաբաթ Google ընկերությունը նախատեսում է հայտարարել Youtube վիդեոհոսթինգում վճարովի ալիքների մասին, հաղորդում է Forbes-ը: Youtube-ում մինչ այս բոլոր տեսանյութերն անվճար էին:
Youtube-ում վճարովի կդառնան 50 ալիքներ, որոնք բացառիկ կոնտենտ են պարունակում, հաղորդել են Financial Times-ի աղբյուրները: Յուրաքանչյուր ալիքի վճարը կկազմի ամսական 1.99 դոլար: Այս մասին տեղեկությունները շրջանառվում էին արդեն մի քանի ամիս:


Այս նորարարության շնորհիվ վիդեոհոսթինգը կարող է դառնալ կաբելային հեռուստաընկերությունների և սթրիմինգ ծառայությունների լուրջ մրցակից: Հիշեցնենք, որ տարբեր գնահատականներով Youtube-ն արդեն գերազանցել է ավանդական հեռուստաալիքներին:
Ինչպե՞ս բացել Word-ի, Excel-ի և PowerPoint-ի ֆայլերը Google Chrome դիտարկչի միջոցով

Վաղուց արդեն անցել են այն ժամանակները, երբ համակարգչում որևէ ծրագրի բացակայության պատճառով հնարավոր չէր բացել տարբեր ֆորմատների ֆայլը: Օրինակ այժմ իրեն հարգող ցանկացած ինտերնետ դիտարկիչ բացում է PDF ֆայլեր և համակարգչում PDF ֆայլեր կարդացող ծրագրի տեղադրման անհրաժեշտություն այլևս չկա: Ինչ վերաբերում է Word-ի, Excel-ի և PowerPoint-ի ֆայլերին, ապա ինտերնետում այժմ կան մի շարք օնլայն ծառայություններ, որոնց միջոցով դա հնարավոր է անել (օր. Google Drive կամ SkyDrive):
Google Chrome դիտարկիչի միջոցով նույնպես հնարավոր է բացել տարատեսակ ֆորմատների ֆայլեր: Վերջերս այս դիտարկչի համար թողարկվել է նոր հավելված, որի միջոցով հնարավոր է բացել DOC, DOCX, XLS, XLSX, PPT և PPTX ֆայլերը: Հավելվածը կոչվում է Chrome Office Viewer և հասանելի է միայն Google Chrome-ի վերջին բետա տարբերակի համար:
Հավելվածը տեղադրելուց հետո անհրաժեշտ է վերևում նշված ֆորմատմերի ֆայլերը քաշել և տեղադրել Chrome-ի պատուհանի վրա:
Подписаться на:
Сообщения (Atom)