Breaking News
Loading...

Վարդենիկում էշը կերել է տիրո՞ջը

23:12


Կարծես թե, կենդանիներից էշը, որին ողջ կյանքում ծաղրում ու որի մասին անեկդոտներ ենք հորինում, որոշել է վրեժ լուծել մարդուց: Օրերս արտառոց դեպք է տեղի ունեցել Վարդենիկ գյուղում: Ինչպես հաջողվեց պարզել Մարտունու հիվանդանոցից, մոտ 10 օր առաջ գյուղում տերը էշին ծեծել է: Էշն էլ կատաղել, խփել է տիրոջն ու տապալել վերջինիս գետնին: Վրեժով լցված անասունը սկսել է կծել տիրոջ դեմքը: Էշատիրոջը ցավային շոկի մեջ հասցրել են հիվանդանոց, սակայն, բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը: Այս մասին գրել է Iravunk.com-ը։
Իհարկե, կենդանու արածը պարզապես համարել «էշություն», սխալ կլինի, սակայն էշին սպանության համար «բանտարկելն» էլ խելամիտ չէ: Այնպես որ, ինչպես ասում է ժողովրդական իմաստախոսությունը. «Ոսկե սանձը էշին ձի չի դարձնի», բայց, փաստորեն, մարդասպան դարձրեց: Իսկ «էշի ականջում քնելն» այսօր, առավել քան վտանգավոր է դարձել։

0 Մեկնաբանություն:

Отправить комментарий

 
Toggle Footer