Breaking News
Loading...

Google-ն այս շաբաթ վճարովի կդարձնի Youtube-ի 50 ալիքներ

04:52

Այս շաբաթ Google ընկերությունը նախատեսում է հայտարարել Youtube վիդեոհոսթինգում վճարովի ալիքների մասին, հաղորդում է Forbes-ը: Youtube-ում մինչ այս բոլոր տեսանյութերն անվճար էին:
Youtube-ում վճարովի կդառնան 50 ալիքներ, որոնք բացառիկ կոնտենտ են պարունակում, հաղորդել են Financial Times-ի աղբյուրները: Յուրաքանչյուր ալիքի վճարը կկազմի ամսական 1.99 դոլար: Այս մասին տեղեկությունները շրջանառվում էին արդեն մի քանի ամիս:

Այս նորարարության շնորհիվ վիդեոհոսթինգը կարող է դառնալ կաբելային հեռուստաընկերությունների և սթրիմինգ ծառայությունների լուրջ մրցակից: Հիշեցնենք, որ տարբեր գնահատականներով Youtube-ն արդեն գերազանցել է ավանդական հեռուստաալիքներին:

0 Մեկնաբանություն:

Отправить комментарий

 
Toggle Footer