Փաստեր տղաների մասին


Տղաները չափից շատ են մտածում:
Տղաների երևակայությունն անսահման է:
Երբ աղջիկը ստիպում է տղային տառապել իրենց ընկերության ընթացքում, տղայի համար շատ դժվար է դառնում աղջկանից հեռանալ:
Տղան պարտավոր է մերժում ստանալ, որովհետև եթե նա երբեք չսիրահարվի, չմերժվի ու չտառապի, չի հասունանա:
Երբ անցանկալի բան է տեղի ունենում, տղաներն իրենց աղջիկներից շատ են մեղադրում: Նրանք անգամ կարող են ֆիզիկական վնաս հասցնել իրենց:
Իրենց ընկերական շրջապատում տղաները վագր են, բայց իրենց ընկերուհիների հետ դառնում են քնքուշ փիսիկներ:
Երբ տղան ասում է, որ խենթանում է աղջկա համար, նա իրոք խենթանում է…
Երբ տղան խնդրում է իրեն մենակ թողնել, նա իրականում կանչում է իր մոտ ու խնդրում լսել իրեն:
Տղաներն իրականում երբեք վերջնական որոշումներ չեն ունենում:
Երբ տղան սկսում է լուրջ խոսել, լսի՛ր նրան:Տղան միանգամից կարող է զգալ, երբ դուր է գալիս աղջկան, բայցերբեք վստահ չի լինի, մինչև աղջիկը չխոստովանի:
Տղաները կարող են վատնել իրենց ժամանակը վիդեո խաղերի ուֆուտբոլի վրա այնպես, ինչպես աղջիկները' սիրավեպերի ու դիմահարդարման վրա:
Տղաները սիրում են պատրաստել կարողացող աղջիկների:
Տղաները հավանում են իրենց մայրիկների նման աղջիկների:
Տղաներն ունեն ավելի շատ խնդիրներ, քան դա կարող է երևալ:
Տղաների մոտիկ ընկերները գիտեն ամեն ինչ իրենց մասին:
Տղաներն աղջիկներից շատախոս են, հատկապես երբ թեման աղջիկներն են:
Տղաները սովոր են ընդհանրացնել բոլոր աղջիկներին, բայց հենց նրանք սկսում են ճանաչել նրանց, հասկանում են, որ սխալ են:Տղաները սարսափելի չեն սիրում, երբ աղջիկները հայհոյում են:
Եթե տղան թողնում է, որ աղջիկը հեռանա, ապա նա իրականում սիրում է այդ աղջկան:
Տղաները երբեմն աղջիկների խորհրդի կարիքն ունեն:
Եթե տղան լուրջ է տրամադրած, նա սիրում է աղջկան ավելի շատ, քան աղջիկն է իրեն սիրում:
Տղաներն իրականում գեղեցիկ աղջիկների չէ, որ փնտրում են. նրանքնախընտրում են ներկայանալի և խնամված աղջիկներին:
Տղաները զզվում են ցանկացած սիրաբանությունից:
Տղան մի պահ կարող է աղջկան հավանել, իսկ հետո մոռանալ ու երբեք չհիշել:
Տղաները կարող են ողջ օրը ֆլիրտ անել, բայց քնելիս նրանք միշտ մտածում են այն աղջկա մասին, ում իրոք սիրում են:
Երբ տղան իրոք հավանում է աղջկան, նա աչք կփակի նրա բոլոր թերությունների վրա:
Տղաները սիրում են, երբ աղջիկը ժպտում է:
Տղաները տանել չեն կարողանում, երբ աղջիկը պատմում է իր նախկին ընկերոջ մասին:
Եթե տղան ցանկանում է հանդիպել աղջկա ծնողներին, աղջիկը պետք է թույլ տա:
Տղաներն արտասվում են:
Տղաները սիրում են, երբ աղջիկները դիպչում են նրանց ձեռքերին:
Երբ աղջիկն ասում է «ոչ», տղաները դա ընկալում են որպես «կրկին փորձի՛ր»:
Տղաներն ատում են համասեռամոլներին:
Տղաները սիրում են իրենց մայրիկներին:
Տղաները կարող են զոհաբերել ծխախոտի գումարը' աղջկա համար վարդեր գնելու համար:
Աղջիկները տղաների թուլությունն են:
Տղաներն գժվում են, երբ իրենց հագուստը կեղտոտվում է:
Երբ տղան միտումնավոր, բայց ոչ չարակամորեն զայրացնում է աղջկան, դա նշանակում է, որ նա անտարբեր չէ:Տղաները նախընտրում են խելացի աղջիկներին:

Տեսանյութ, որը ցնցել է ամբողջ աշխարհը (տեսանյութ)


Գժվացրու ընկերներիդ ֆեյսբուքում. Լավագույն 5 հնարքները



Ժամանակին շատ տարածված էր մարդկանց հեռախոսով “գժվացնել”՝ զանգահարել պատահական հեռախոսահամարի ու ինչ-որ ծիծաղելի բան ասել: Հիմա արդեն գրեթե ոչ ոք նման բան չի անում, բայց փոխարենը կա Ֆեյսբուքում “գժվացնելու” գաղափարը:

Ահա մի քանի զվարճալի բան, որոնք կարելի է անել Ֆեյսբուքում՝ Ձեր ընկերներին կամ ծանոթներին “գժվացնելու” համար:


1. Ջնջեք Ձեր քոմմենթը, երբ “զոհն” արդեն պատասխանել է դրան:


Ֆեյսբուքը հնարավորություն է տալիս ջնջել արդեն գրված քոմմենթները, նույնիսկ եթե ունիշներն արդեն կարդացել են դրանք ու հասցրել են պատասխանել: Դրա համար պետք է ուղղակի սեղմել քոմմենթի կողքի մատիտի նշանով կոճակը և ընտրեք “Delete” կամ “Ջնջել”:
Այսպիսով, կարելի է զոհի գրառման տակ ինչ-որ թեմայից դուրս մեկնաբանություն գրել, իսկ երբ նա պատասխանի, ջրջել մեկնաբանությունը: Կողքից կթվա, որ զոհն ինչ-որ անհեթեթություններ է գրում ինքն իրեն:


2. Գրեթե աննկատելի, բայց տարօրինակ, փոփոխություններ արեք զոհի նկարներին:
Եթե գիտեք, թե ինչպես են օգտվում նկարներ խմբագրող ծրագրերից, ուղղակի վերցրեք Ձեր զոհի նկարներից մեկը, մի քիչ փոփոխեք այն (այնպես, որ այն ճանաչելի մնա, բայց առաջին իսկ հայացքից հասկացվի, որ նկարի հետ մի բան այն չէ) ու գցեք Ֆեյսբուք: Չմոռանաք զոհին tag անել, որպեսզի նա անպայման տեսնի այդ նկարը:
Մեծ փորձ ունեցող Ֆեյսբուքյան գժվացնողներն ասում են, որ մարդուն կարելի է իրոք հունից հանել, եթե այս մեթոդով փոփոխել ու post անել նրա բոլոր նկարները:


3. Ստեղծեք Ձեր զոհի ֆան էջը

Ֆան էջ (fan page) ստեղծելը կարող է նույնպես շատ լավ “գժվացնելու” միջոց լինել: Ֆեյսբուքի գլխավոր էջի ձախ մասում ընտրեք “Create a Page” (ստեղծել նոր էջ): Էջի ստեղծման ժամանակ կարելի է ընտրել “Artist, Band or Public Figure”, ասես զոհը ինչ-որ հայտնի մարդ է:
Երբ էջը ստեղծված է, հրավիրեք ձեր բոլոր ընդհանուր ընկերներին (բայց ոչ զոհին)՝ էջը “լայքելու”:
Հետո, երբ Ձեր “գժվացնելու” զոհը ինչ-որ բան post անի, Ձեր ստեղծած էջում էլ նրա գրածի մասին մի բան գրեք:


4. Ձեզ tag արեք Ձեզ հետ կապ չունեցող նկարների վրա:

Ժամանակ առ ժամանակ Ձեզ tag արեք զոհի՝ Ձեզ հետ կապ չունեցող նկարների վրա: Ասում են, սա իրոք զայրացնում է:


5. Եվ վերջապես, օգտագործեք այս զվարճալի հնարքը:

Ֆեյսբուքյան այս հնարքը հայտնի է “Omegle” անունով: Կարող եք Ձեր զոհի համար ինչ-որ գրառում անել ու այնտեղ դնել այս հղումը՝http://facebook.com/profile.php?=119277941(Աշխատելու համար ուղղակի նշեք և պատճենեք հղումը): Յուրաքանչյուր մարդ, հղմանը սեղմելով, կհայտնվի իր իսկ պրոֆիլի էջում: Իսկ թե ինչպես Դուք կօգտագործեք այս հնարքը՝ արդեն կախված է Ձեր երևակայությունից: 

M'Tiko - Gtnes`Dzen Han (Google) / Official Music Video /

Ինչո՞ւ են մարդիկ համբուրվում



Մարդու օրգանիզմում արտադրվում է մի նյութ, որն իր թմրեցնող ազդեցությամբ 200 անգամ ավելի ուժեղ է քան մորֆին: Այդ նյութը ստիպում է , որ մարդիկ իրենց երջանիկ զգան:
Համբույրի ժամանակ գործում են դեմքի 39 մկան: Այդ մկանների գործունեությունը իդեալական վարժանք է կնճիռների դեմ,-փոխանցում է xnet.am-ը:
Համբույրի ժամանակ զույգը մեկը մյուսին տալիս է ճարպերի, սպիտակուցների, աղերի մի համալիր, որը բարձրացնում է իմունիտետը:
Մարդկանց 66%-ը համբույրի ժամանակ փակում է աչքերը:
Շրթունքների զգայնությունը 200 անգամ գերազանցում է մատների զգայնությանը:
Ռոմանտիկ համբույրն ոչնչացնում է մոտ 2-3 կալորիա, իսկ ֆրանսիական համբույրը 5 կամ ավելի:
Այն տղամարդիկ , որոնք աշխատանքի գնալուց առաջ համբուրում են իրենց կանանց, երկարեցնում են իրենց կյանքը5 տարով:
Կրքոտ համբույրը, որը տևում է 90 վայրկյան կամ ավելի, բարձրացնում է արյան ճնշումը, անոթազարկը և հորմոնների քանակը արյան մեջ:
50-ական թվականներին անգլիացի գիտնականների կողմից բացահայտվեց, որ համբույրի ժամանակ զույգը մեկը մյուսին է փոխանցում 278 տարբեր բակտերիաներ: Սակայն դա պատճառ չէ երկարատև համբույրներից հրաժարվելու համար, քանի որ այդ բակտերիաների 90 % անվտանգ են:

YKCB (MT,Hovo,ArM) - YKCB || Official Video Music HD


Մարսելոյի որդու զվարճալի արարքները


Բրազիլիայի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Մարսելոյի որդին` Էնցոն, շարունակուևմ է մնալ ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում:

футбол

Փոքրիկը Բրազիլիայի հավաքականի մարզումներից մեկի ժամանակ ևս աչքի է ընկել զվարճալի արարքներով:

футбол

Գերմանացիներն ամենաառատաձեռն ազգն են թեյավճարների հարցում՝ ըստ Tripdvisor-ի


Հանրահայտ TripAdvisor զբոսաշրջային կայքը սոցհարցում է անցկացրել իր օգտատերերի շրջանում՝ պարզելու համար, թե որ ազգերի ներկայացուցիչներն են ճափորդությունների ժամանակ ամենաառատաձեռնը թեյավճարների հարցում։
Ինչպես նշում է tert.am-ը` հղում տալով LuxPlanet-ին, հարցմանը մասնակցել է 9 հազարից ավելի օգտատեր՝ աշխարհի 8 երկրից։ Այսպիսով՝ ամենաառատաձեռն զբոսաշրջիկներն են ճանաչվել Գերմանիայի բնակիչները։ Հարցված գերմանացիների 69%-ը նշել է, որ պարտադիր թեյավճար է թողնում։
Այնուհետ վարկանիշային աղյուսակում գերմանացիներին հաջորդում են ամերիկացիները, իսկ լավագույն եռյակը եզրափակում են ռուսները։
Իսկ ամենագծուծ զբոսաշրջիկներն են ճանաչվել իտալացիները, որոնց միայն 23%-ն է խոստովանել թեյավճար թողնելու մասին։
TripAdvisor-ի կազմած վարկանիշային աղյուսակն ունի հետևյալ դասավորությունը.
1. Գերմանացիներ- 69%,
2. Ամերիկացիներ - 57%,
3. Ռուսներ - 53%,
4. Բրազիլացիներ - 40%,
5. Ֆրանսիացիներ- 39%,
6. Բրիտանացիներ - 38%,
7. Իսպանացիներ - 36%,
8. Իտալացիներ - 23%։

Բժիշկները կարողացել են կարդալ կոմայի մեջ գտնվող հիվանդի մտքերը և ցնցվել են


Բժիշկները կարողացել են կարդալ կոմայի մեջ հայտնված մարդու միտքը և մտել նրա հետ երկխոսությոն մեջ: Ըստ բժիշկների, նրանք նոր հնարավորություն են ստացել կապի մեջ մտնել չաշխատող մարմնի աշխատող ուղեղով հիվանդների հետ, ինչը լուրջ հայտնագործություն է:
Մինչև հիմա կոմայի մեջ հայտնված հիվանդների ուղեղը գիտնականները համարել են անաշխատունակ, քանի որ հիվանդի հետ շփում հնարավոր չէր իրականացնել: Սակայն պարզվում է, որ այդ տեսակի հիվանդները կարողանում են մտածել: Սկզբնական շրջանում չունենալով տեխնիկական միջոցներ, բժիշկները չեն կարողացել ֆիքսել կոմայի մեջ գտնվող հիվանդի հետ կապը:
Բայց գիտությունը չի կանգնում նույն տեղում այն շարժվում է առաջ: Ներկայիս տեղնիկական միջոցները կարող են լինել «մեդիում» հիվանդի և բժշկի միջև:
Այն հիվանդը, ում մտքերը հնարավոր է եղել կարդալ, կոմայի մեջ եղել է յոթ տարի: 22 տարեկան երիտասարդը ավտովթարի ժամանակ ստացել է ուղեղի ծանր վնասվածքներ: Բժիշկները նրա ուղեղը համարել են անաշխատունակ: Սակայն նրանք սխալվել են:
Իր մտքերը «լիովին արտահայտելու ունակությունից զրկված» տղամարդը (նա հիմա 29 տարեկան է) կարողացել է մագնիսառեզոնանսային սկաների օգնությամբ պատասխանել մի շարք հարցերի:
Հիվանդը կարողացել է ճիշտ պատասխանել այն հարցերին, ինչը վերաբերվել է իր անցյալին ու իր ընտանիքին:
Մի շարք այլ հարցեր պարզելու համար, այս մեթոդիկան սկսել են կիրառել այլ հիվանդերի մոտ, ովքեր արդեն մի քանի տարի է գտնվում են կոմայի մեջ:

5 հասարակ, բայց արդյունավետ մեթոդներ հանգստանալու համար


Դուք ամեն օր աշխատանքի եք լինում, ծանրաբերռնված օր, ընտանեկան խնդիրներ եւ չունեք անգամ մի րոպե հանգստի համար: LoveYou.am իր ընթերցողներին է ներկայացնում հինգը խորհորդ, որը ժատ ժամանակատար չէ, սակայն արդյունավետ է: Այսպիսով ձեզ ենք ներկայացնում հինգը խորհուրդները:
1. Դուք գտնվում եք հանրախանութում: Հանրախանութը մարդաշատ է: Դուք կատարել եք ձեր գնումները, իսկ այժմ անհամբեր սպասում եք, թե դրամարկի մոտ ե՞րբ է ձեր հերթը գալու: Հարկավոր չէ սթրես տանել, պարզապես օգտվեք այդ րոպեներից եւ հանգստացեք:

Շատ բան հարկավոր չէ անել ընդամենը հինգ անգամ խորը շունչ քաշեք եւ մի քանի րոպեով մոռացիր ծանրաբեռնված օրվա մասին: Ընդամենը մի քանի րոպե, եւ դուք ձեզ դրանից հետո շատ լավ կզգաք:
2. Դուք ամեն օր աշխատանքի եք եւ ազատ ժամանակ չեք ունենում հանգստանալու համար: Բայց անգամ այդ դեպքում կարող եք ձերբազատվել հոգնածությունից:
Եթե դուք աշխատանքի վայրում համակարգչով եք աշխատում եւ ամբողջ օրը անցկացնում եք նստած, ապա աշխատանքի հետ մեկտեղ ամեն ժամը մեկ ձգեք ձեր մարմինը, այդպես արյան շրջանառությունը էլ ավելի լավ կլինի եւ հոգնածություն չեք զգա: Կամ եթե դուք ամբողջ օրը անցկացնում եք գրասեղանի առջեւ, ապա այդ դեպքում ամեն կես ժամը մեկ փակեք ձեր աչքերը եւ գլուխը ետ ու առաջ արեք: Իսկ եթե դուք ունեք ընդմիջման ժամ, ապա օգտվեք եւ քայլեք:
3. Եթե դուք, պարզապես, ունեք ծանրաբեռնված օր, ապա այդ դեպքում առաջարկում ենք ընդամենը հինգ րոպեով մոռանաք իրական աշխարհի մասին, մտածեք ձեր երազանքների մասին: Պատկերացրեք, որ այն իրականացել է եւ ամեն ինչ ձեր ուզածով է ընթանում: Այդպիսով դուք նոր ուժ կհավաքեք եւ իրական աշխարհում կհասնեք նոր ձեռքբերումների:
4. Անկախ ամեն ինչից միշտ ժպտացեք: Պարտադիր չէ ինչ-որ պատճառ լինի, որ դուք ժպտաք, պարզապես ժպտացեք, քանի որ այն ոչ միայն ձեզ վրա է լավ անդրադառնում, այլ նաեւ ձեզ շրջապատող մարդկանց վրա, նամանավանդ ձեր երեխայի:
5. Հումորը ձեր մռայլ օրը կգունավորի: Որտեղ էլ որ լինեք՝ հանրախանութում թե աշխատանքի վայրում, միշտ զվարճալի պատմություններ պատմեք: Այն ձեր տրամադրությունը միանգամից կբարձրացնի : Քանի որ ծիծաղը մի պահ մոռացնել է տալիս խնդիրները, եւ դուք նոր ուժով եք լիցքավորվում:
Հետեւեք մեր խորհուրդներին եւ կնկատեք, որ կարճ ժամանակում դուք ազատվեցիք սթրեսից:

Տղամարդիկ են ավելի շատ ներում դավաճանությունը, թե՞ կանայք




Բրիտանացի գիտնականները կատարել են հետազոտություն հետևյալ հարցի շուրջ՝ արդյոք կարելի՞ է ներել ամուսնական դավաճանությունը: Այս մասին հայտնում է bagnet.org-ը: Պարզվել է՝ կանանց մեծ մասը պատրաստ է ներել ամուսնու 1-2 դավաճանություն: Հետազոտության ընթացքում 2 հազար տղամարդ ու կին պատմել են, թե ինչպես են վերաբերվում ամուսնական դավաճանություններին:

Այս հարցում կանայք ավելի ներողամիտ են. հարցված կանանց 53%-ն ասել է, որ կկարողանա աչք փակել 1-2 դավաճանության վրա, իսկ մյուսների կարծիքով՝ դա առիթ է հարաբերությունները խզելու համար:

Տղամարդկանց միայն 13%-ն է ի վիճակի ներել կնոջ 1 դավաճանություն, իսկ մյուսները ընդհանրապես մտադիր չեն նման դեպքում ներել կնոջը:

Ընդ որում՝ հարցվածների 38%-ը խոստովանել է, որ ինչ-որ ժամանակ դավաճանել են իրենց կյանքի ուղեկցին:

Մինչև 500-ok անվճար Odnoklassniki.ru-ի համար



Իմ որոնողական աշխատանքներից հետո գտա այս ծրագիրը
համադասարանցիներ կայքի համար OK մինչև 500 հատ:

Այցելեք և ներբեռնեք այս ծրագիրը:

Այսօր առաջարկում էնք դիտել /Грязные игры/ֆիլմը




ԱնվանումГрязные игры
Օրիգինալ ԱնվանումThe Company You Keep
Տարեթիվ2012
ԺանրԹրիլեր
ՌեժիսյորРоберт Редфорд
Դերերում՝Роберт Редфорд, Шайа ЛаБаф, Джули Кристи, Сьюзен Сарандон, Ник Нолти, Крис Купер, Терренс Ховард, Стэнли Туччи, Ричард Дженкинс, Анна Кендрик

Նկարագրություն
В центре истории вдовец и отец-одиночка Джим Грант — бывший активист Weathermen, разыскиваемый за ограбление банка и убийство скрывается от ФБР под видом адвоката уже более тридцати лет. Ему приходится пуститься в бега после того как его истинную личность раскрывает молодой репортёр Бен Шепард. Грант должен найти свою бывшую любовницу Мими, человека который может очистить его имя, прежде чем ФБР поймают его. В противном случает он потеряет всё, в том числе свою 11-летнюю дочь Изабел.

Տղամարդու մասին կպատմի նրա ձեռքի ափը


Իմանալ ավելին սիրելի տղամարդու մասին կարելի է պարզապես նայելով նրա ձեռքի ափի մեջ:
Գտեք նրա ափի մեջ ցուցամատի տակով անցնող գիծը: Դա խելքի գիծն է: Ուշադիր զննեք այն: Եթե այդ գիծը կոր է, ուրեմն Ձեր դիմաց ստեղծագործ անձնավորություն է, իսկ եթե հարթ' պրակտիկ ու կազմակերպված: Եթե այդ գիծը երկար է, ուրեմն տղամարդը կշռադատող է, եթե համեմատաբար կարճ' կենսախինդ ու շուտ ընկալող:
Եթե խելքի գիծը չի հատվում կյանքի գծի հետ, Ձեր ընտրայլը ռիսկի սիրահար է: Եթե այդ երկու գծերը հատվում են, ուրեմն նա զգույշ է ու մշտապես մտածված է գործում:
Սեղմեք Ձեր տղամարդու ձեռքը: Եթե այն ամուր է ու կոշտ, ուրեմն Ձեր դիմաց ֆիզիկապես ուժեղ, բայց և մի քիչ էգոիստ անձնավորություն է: Եվ հակառակը,.եթե նրա ձեռքերը փափուկ են, ուրեմն նա, թեև երբեմն կարող է անտարբեր լինել, բայց մեղմ է և ուրախ:

Մեծ և հաստլիկ ափը խոսում է բարի տղամարդու մասին, իսկ մեծ ու ոսկրոտ ափը հուշում է, որ նա կարող է անմարդամոտ ու չկամ լինել:
Ձեռքի փոքր ափեր ունեցող տղամարդիկ չափազանց լուրջ են վերաբերվում հասարակական կարծիքին, իսկ եթե նրանց եղունգները ևս փոքրիկ են, ուրեմն կարող եք անվստահություն կանխագուշակել:
Ուշադիր նայեք նրա մատներին: Եթե դրանք կլորավուն են, ապա խոսքը ցանկացած կնոջ երազների տղամարդու մասին է. նրանք հաճախ հանճարներ են լինում: Երկար և սրացող մատները կարող են պատկանել հոգևոր արժանիքները նյութականից բարձր դասող տղամարդկանց:
Շատ մեծ միջնամատ ունեցող տղամարդիկ հաճախ իշխանատենչ են: Այդպիսի միջնամատ ունեցող տղամարդկանց պատմական տիպը Նապոլեոնն է:
Այն տղամարդիկ, ում մատնեմատը ցուցամատից երկար է, առավել պոզիտիվ են, հաջողված կյանքում ու աշխատանքում և, ընդհանուր առմամբ, առավել շատ են գրավում կանանց, քան նրանք, ում ցուցամատը ավելի երկար է, քան մատնեմատը:
Հավատալ այս ամենին, թե ոչ' ձեր գործն է, բայց իրազեկ լինելը չի խանգարի:):)

Վարդենիկում էշը կերել է տիրո՞ջը



Կարծես թե, կենդանիներից էշը, որին ողջ կյանքում ծաղրում ու որի մասին անեկդոտներ ենք հորինում, որոշել է վրեժ լուծել մարդուց: Օրերս արտառոց դեպք է տեղի ունեցել Վարդենիկ գյուղում: Ինչպես հաջողվեց պարզել Մարտունու հիվանդանոցից, մոտ 10 օր առաջ գյուղում տերը էշին ծեծել է: Էշն էլ կատաղել, խփել է տիրոջն ու տապալել վերջինիս գետնին: Վրեժով լցված անասունը սկսել է կծել տիրոջ դեմքը: Էշատիրոջը ցավային շոկի մեջ հասցրել են հիվանդանոց, սակայն, բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը: Այս մասին գրել է Iravunk.com-ը։
Իհարկե, կենդանու արածը պարզապես համարել «էշություն», սխալ կլինի, սակայն էշին սպանության համար «բանտարկելն» էլ խելամիտ չէ: Այնպես որ, ինչպես ասում է ժողովրդական իմաստախոսությունը. «Ոսկե սանձը էշին ձի չի դարձնի», բայց, փաստորեն, մարդասպան դարձրեց: Իսկ «էշի ականջում քնելն» այսօր, առավել քան վտանգավոր է դարձել։

Սեր առաջին հայացքից...


Սերն առաջին հայացքից նման է արևային հարվածի, կայծակի ճայթյունի: Դու առաջին անգամ տեսնում ես նրան և հասկանում, որ սիրահարվել ես: Ինչպես ընդունել նոր զգացմունքը:
Երբ ֆիլմերից մեկի հերոսին հարցրին' արդյոք հավատում է սիրուն առաջին հայացքից, նա զարմացավ. միթե ուրիշ սեր էլ է լինում:
Ինչն է պատճառը, որ հենց նա քեզ վրա այդքան մեծ տպավորություն թողեց: Ինչու առաջին հանդիպման ժամանակ սիրտդ սկսեց թրթռալ, իսկ հոգիդ լցվեց անհուն ուրախությամբ…
Կան մի շարք բացատրություններ:
Պատճառներից մեկը պայմանավորված է ֆերոմոնների ներգործությամբ, որոնք օրգանիզմն արտադրում է հակառակ սեռին գրավելու համար: Անհասկանալի է միայն, թե ինչու մեկի ֆերոմոնների ազդեցությունից գլուխդ պտտվում է, իսկ մյուսների կողքով անցնում ես անտարբեր:
Ամերիկացի հոգեբաններն անցկացրել են հետևյալ հետազոտությունը. 48 անծանոթ կին և տղամարդ խոսակցության ընթացքում նայել են միմյանց աչքերին: Պարզվել է, որ երկարատև հայացքն ուժեղացնում է սիրահարվածության զգացումը և վստահությունը զուգընկերոջ հանդեպ:
Եթե մարդը, որն անթարթ նայում է աչքերիդ, քեզ հաճելի է, շարունակում ես կոնտակտ պահել նրա հետ: Եվ առաջանում է սեր առաջին հայացքից: Իսկ եթե նա քեզ տհաճ է, հեռացնում ես աչքերդ, և ոչինչ չի պատահում: Առաջին հայացքից ծագած սերը բացատրվում է նաև նրանով, որ հակառակ սեռի մեջ մենք փնտրում ենք մեր հորը (մորը) հիշեցնող գծեր: Եթե մենք հանդիպում ենք նման մեկին, առաջանում է սեր առաջին հայացքից:
Մենք հաճախ սիրահարվում ենք նրանց, ում աչքերի մեջ տեսնում ենք մեր արտացոլանքը: Իսկ միստիկային հակված մարդիկ հավատում են, որ անցյալ կյանքում բաժանված սիրահարներն անպայման պետք է հանդիպեն նորում և ճանաչեն միմյանց:
Բայց ինչքան տարբերակներ էլ լինեն, իսկ դրանք բազմաթիվ են, այս երևույթին հանդիպած մարդկանց մոտ առաջանում է մի հարց. կարելի է վստահել առաջին հայացքից ծագած զգացմունքին…
Սիրո մեջ ընդանհրապես երաշխիքներ չկան: Պետք է միայն պարզել' ինչ հարաբերություններ ես ուզում ունենալ տվյալ մարդու հետ:

Եթե նրա մեջ քեզ ձգում է միայն ֆիզիկական կողմը, ուշադրություն դարձրու, թե որքանով են համընկնում ձեր հետաքրքրությունները, շրջապատը: Եթե դրանք շատ տարբեր են, ձեր հարաբերությունները դժվար թե ամուր լինեն: Կարող է նաև այնպես պատահել, որ նրա մեջ տեսնես ոչ թե անհատականության, այլ այն գծերը, որ ուզում եք տեսնել (հիշեցնող ձեր հորը կամ նախկին ընկերոջը): Իսկ եթե քեզ հաջողվի ընդունել նրան, ինչպես որ կա, ապա մեծ է հավանականությունը, որ ձեր հարաբերությունները բարեհաջող ընթացք կստանան:
Սերն առաջին առաջին հայացքից ոչնչով վատ չէ երկրորդից կամ երրորդից: Իրական կյանքում շատ են դեպքերը, երբ մարդիկ սիրահարվում են հազիվ իրար տեսած և երջանիկ ապրում են ողջ կյանքը: Եթե քեզ այցելել է այդ զգացմունքը, վայելիր այն, այդ դեպքում ֆիլմի հերոսի պես կարող ես ասել' իսկ միթե ուրիշ սեր էլ է լինում:

Google-ն այս շաբաթ վճարովի կդարձնի Youtube-ի 50 ալիքներ


Այս շաբաթ Google ընկերությունը նախատեսում է հայտարարել Youtube վիդեոհոսթինգում վճարովի ալիքների մասին, հաղորդում է Forbes-ը: Youtube-ում մինչ այս բոլոր տեսանյութերն անվճար էին:
Youtube-ում վճարովի կդառնան 50 ալիքներ, որոնք բացառիկ կոնտենտ են պարունակում, հաղորդել են Financial Times-ի աղբյուրները: Յուրաքանչյուր ալիքի վճարը կկազմի ամսական 1.99 դոլար: Այս մասին տեղեկությունները շրջանառվում էին արդեն մի քանի ամիս:

Այս նորարարության շնորհիվ վիդեոհոսթինգը կարող է դառնալ կաբելային հեռուստաընկերությունների և սթրիմինգ ծառայությունների լուրջ մրցակից: Հիշեցնենք, որ տարբեր գնահատականներով Youtube-ն արդեն գերազանցել է ավանդական հեռուստաալիքներին:

wWw.ArmJpit.Ru Ժամանցային պորտալ


Ընկերուհին հանեց կրծկալը, իսկ նա...


Մետրոյում սեքսով զբաղվող զույգերին ծեծեցին և դուրս շպրտեցին (18+)




Ինչպե՞ս բացել Word-ի, Excel-ի և PowerPoint-ի ֆայլերը Google Chrome դիտարկչի միջոցով



Վաղուց արդեն անցել են այն ժամանակները, երբ համակարգչում որևէ ծրագրի բացակայության պատճառով հնարավոր չէր բացել տարբեր ֆորմատների ֆայլը: Օրինակ այժմ իրեն հարգող ցանկացած ինտերնետ դիտարկիչ բացում է PDF ֆայլեր և համակարգչում PDF ֆայլեր կարդացող ծրագրի տեղադրման անհրաժեշտություն այլևս չկա: Ինչ վերաբերում է Word-ի, Excel-ի և PowerPoint-ի ֆայլերին, ապա ինտերնետում այժմ կան մի շարք օնլայն ծառայություններ, որոնց միջոցով դա հնարավոր է անել (օր. Google Drive կամ SkyDrive): 


Google Chrome դիտարկիչի միջոցով նույնպես հնարավոր է բացել տարատեսակ ֆորմատների ֆայլեր: Վերջերս այս դիտարկչի համար թողարկվել է նոր հավելված, որի միջոցով հնարավոր է բացել DOC, DOCX, XLS, XLSX, PPT և PPTX ֆայլերը: Հավելվածը կոչվում է Chrome Office Viewer և հասանելի է միայն Google Chrome-ի վերջին բետա տարբերակի համար:


Հավելվածը տեղադրելուց հետո անհրաժեշտ է վերևում նշված ֆորմատմերի ֆայլերը քաշել և տեղադրել Chrome-ի պատուհանի վրա:

ՍԵՆՉՈ. Ես կարողացա հայտնվել ճիշտ ժամանակին և ճիշտ տեղում։


-Սենչո, մի փոքր պատմիր քո մասին:
-Ես ապրում եմ Ջրվեժում, չգիտեմ ուրիշների համար դա վատ տեղա, բայց ինձ համար ամենալավնա: Սովորաբար չեմ սիրում պարծենալ, բայց ես էն մարդն եմ, ով կարողացելա ապացուցի, որ անպայման չէ TV մտնես հայտնի լինելու համար: Ես կարողացա հայտնվել ճիշտ ժամանակին և ճիշտ տեղում: Հայտնի Լինելը քեզ համար կարևո՞ր է: -Ոչ, բացարձակապես ինձ չի հետաքրքրում՝ քանի հոգի է ինձ ճանաչում: Եթե փող չունեցա տաքսի նստելու համար, առանց ամաչելու երթուղայինով կգնամ: -Իսկ ինչու՞ որոշոցեիր հանդես գալ հենց ռեփի ոճում: Կա՞ ինչ-որ մեկը, ով քեզ ուղղորդում է: 8-րդ դասարանում միշտ դասից փախնում էի, գնում տուն և փոքր միկրոֆոնով ռեփ էի ձայնագրում: (ծիծաղում է) Բնականաբար 14 տարեկանում չես կարող գրել այնպիսի ռեփ, որը կհետաքրքրի ավելի բարձր լսարանին, քանի որ այն ժամանակ քիչ էր ռեփը և դժվար էր դաս քաղել: 21 տարեկան եմ ու գրում եմ էն, ինչ որ տեսնում եմ: Ես ինքս եմ ինձ ուղղորդում: -Ինչո՞վ է քո ռփեը տարբերվում մնացած ռեփներից: - Ես կյանքում իմ սկզբունքները չեմ խախտել: Ոնց գտել եմ հարմար, էդպես էլ արել եմ, իսկ իմ շրջապատի մարդիկ կարող են ինչ-որ մեկի հետևից հայհոյել, իսկ առջևից ՙՙջան ջիգյար՚՚ ասեն: Այսօր մարդիկ cd-են հանում և հայտնի մարդկանց հետ համագործակցում, որ ավելի մեծ լսարան ունենան, իսկ իմ cd-ում լինելու են՝ ես և ինչ-որ անհայտ ՙդեմք՚՚-Իսկ ինչով է պայմանավորված հայհոյանքների առկայությունը քո ստեղծագործություններում: -Ես չեմ կարող սուտ գրել, եթե եկավ պահը, որ պետք է հայհոյեմ, կհայհոյեմ: Հայհոյանքները շատ չեն, պարզապես անունս է դուրս եկել: (ծիծաղում է): ՙՙ Մարդու աչքը դուրս գա, անունը դուրս չգա՚՚: -Արևմտյան շոու բիզնեսում ո՞վ է քեզ համար լավ օրինակ: - Շատ մարդիկ կան, որ իրենց ռեփը ինձ դուր է գալիս, բայց կառանձնացնեմ ՙՙ big pun՚՚ ևՙՙ the game՚՚-ին: Այնպիսի ռեփերների, որ հայկական tv-ով չեն ցուցադրում:
-Հայ երգիչ-երգչուհիներից ու՞մ հետ կցանկանայիր զուգերգով հանդես գալ: Հնարավո՞ր է քեզ տեսնենք Սպիտակցի Հայկոյի հետ զուգերգով ներկայանալիս:-Հնարավոր է, չեմ բացառի, նույնիսկ Էմին Դավիդովի հետ զուգերգով կներկայանամ: (ծիծաղում է) Ո՞րն է քո հաջողության գրավականը: -Իմ սկզբունքները: Ես կյանքում ՙՙպուպուշ՚՚ դեմք չեմ ընդունում ու նկարվում, որ ինձ շատ սիրեն աղջիկները: Լսողը պետք է քո ռեփը լսի, ոչ թե քո տեսքին նայի: Ջասթին բիբեր չենք: -Հայկական շոու բիզնեսում ու՞մ ես համարում քեզ մրցակից:-Մեկ հոգու եմ համարում ինձ մրցակից ու իրեն տեսնում եմ, երբ կանգնած եմ լինում հայելու դիմաց: -Կա՞ ինչ-որ գաղափարական ուղղություն, որով առաջնորդվում եք: -Աշխարհը բարդ է, և ամեն ինչ կախված է փողից: Ես ունեմ 2 գաղափարախոսություն: Առաջինը՝ՙՙդու ստեղծիր փող և ես կասեմ, թե որտեղ են վաճառվում մարդիկ՚՚, երկրորդը՝ՙՙ Ինչ չի անում փողը, անում է շատ փողը՚՚: Ձգտեցիր շատ փող աշխատելու, ամեն ինչ կկարողանաս գնել, այսօր վաճառվում է ամեն ինչ, բացի ընտանիքից: -Առաջին վաստակածդ գումարը: -Ես իմ ստուդիայով եմ փող աշխատել և իմ ծննդյան օրն եմ անցկացրել Ֆրանսիայում: Վերջում, ի՞նչ կավելացնես: -Լավ եղեք, ժպտացեք ու կյանքին նայեք ռեալ աչքերով:) ) )


«Ուղեցույց» տղամարդկանց` ինչպես գտնել կնոջ սրտի բանալին



Ինչպե՞ս  գրավել կնոջ սիրտը: Այս հարցը երբեմն իրեն տալիս է ցանկացած տղամարդ, անգամ նա, ով բավարար տիրապետում է այդ արվեստին: Կան բաներ, որոնք բավականին պարզ են և բացատրության կարիք չունեն, բայց տղամարդիկ պետք է հիշեն՝ գոնե երբեմն:
 
Կանայք տղամարդու մեջ գնահատում են.
  • Խելքը:
  • Հաջողությունը:
  • Ինքնավստահությունը:
  • Ուժը:
  • Ինքնահարգանքը:
  • Անկախությունը:
  • Կրքոտությունը:
  • Քաջությունը:
  • Տղամարդկությունը:
  • Վճռականությունը:
  • Սրամտությունը:
  • Նպատակասլացությունը:
  • Բարությունը:
  • Հուսալիությունը:
  • Ուշադրությունը:
  • Զգայունությունը:
  • Հումորի զգացողությունը:
Ի՞նչ չեն սիրում կանայք:
  • Տղամարդկանց՝ սեփական արժանիքների նկատմամբ թերահավատությունը:
  • Հումորի զգացողության բացակայությունը:
  • Անվստահությունը:
  • Չափազանց ինքնավստահությունը:
  • Բացասական վերաբերմունքը կնոջ բոլոր արարքների հանդեպ:
  • Ժլատությունը:
  • Փոխըմբռնման բացակայությունը:
  • Ինքն իրեն խղճալը:
  • Կնոջը վերափոխելու փորձերը:
  • Կոպիտ հումորը:
 Ինչպե՞ս պարզել` կինը հետաքրքրասիրություն ցուցաբերո՞ւմ է ձեր հանդեպ, թե՞ ոչ:
Հաճախ կանայք կամա և ակամա ազդանշաններ են հաղորդում տղամարդու հանդեպ իրենց ունեցած հետաքրքրության և սիրախաղ սկսելու ցանկության մասին: Առհասարակ, տղամարդկանց հրապուրելու առումով կանայք շատ հնարամիտ են: Նրանք երբեմն անում են, անգամ, անհավանական բաներ: Սակայն կան ազդանշաններ, որոնք կանայք կիրառում են անհիշելի ժամանակներից: Դրանց ցուցակը բավականին մեծ է, սակայն ներկայացնում ենք առավել տարածված ազդանշանները.
  • Գայթակղող հայացք: Նա մի հայացք է նետում Ձեզ վրա և արագ հեռացնում, այնուհետև դա կրկնում է՝ հայացքն ավելի երկար պահելով: Ժամանակ առ ժամանակ կրկնվող հայացքը կարող է ուղեկցվել նկատելի ժպիտով:
  • Ձեզ հետ զրույցի ժամանակ կինը մազերի հետ է խաղում:
  • Նա հաճախ է ժպտում և շատ հարցեր տալիս:
  • Հնարավոր է զրույցի ժամանակ դիպչի Ձեզ:
  • Ակամա կրկնօրինակում է Ձեր շարժումները:
  • Թերևակի սեթևեթում է:
  • Նստում է Ձեր դիմաց և ոտքը գցում ոտքին այնպես, որ տեսանելի լինեն ազդրերը:

Ամեն դեպքում հիշեք` սիրախաղը դեռևս խոստում չէ, այլ պարզապես խաղ, որը կարող է ավարտվել ցանկացած պահի, բայց կարող է նաև շարունակություն ունենալ:
Մի´ համառեք և ժամանակ մի ծախսեք, եթե կինը Ձեզ բոլորովին այլ ազդանշաններ է հաղորդում:
  • Մի կողմ է քաշվում, երբ մոտենում եք իրեն:
  • Խուսափում է Ձեզանից:
  • Չի կիսում արտաքին շփումը Ձեզ հետ:
  • Ձեզ հետ խոսելիս թևերը «խաչում է» կրծքին:
  • Խոսելիս քիթը տրորում է:
  • Խոսելիս շուրջն է նայում կամ այլ տղամարդկանց:
  • Չի փորձում զրույցը շարունակել և ալարկոտությամբ է արձագանքում Ձեր մեկնաբանություններին:
  • Հատուկ հակված չէն պատասխանել Ձեր հարցերին և լրացուցիչ հարցեր էլ չի տալիս:
Իհարկե պետք չէ այդ ազդանշաններին շատ բառացիորեն վերաբերել: Հաճախ այդ շարժումները կարող են պայմանավորված լինել նաև կնոջ սովորություններով կամ այդ պահին ունեցած տրամադրությամբ:
Ինչի՞ն են կանայք առավել բարեհամբույր արձագանքում:
Առաջին հերթին չպետք է մոռանալ հաճոյախոսությունների մասին. գրեթե չկա մի կին, որին դա դուր չգա: Մյուս կողմից, չափից դուրս շատ հաճոյախոսություններն ու անզուսպ շողոքորթությունը կարող են կնոջն իրականության զգացողությունից կտրել:
Հիշեք` կանանց համար կարևոր չէ, թե ինչ եք ասում, այլ այն, թե ինչ զգացողությամբ ու էմոցիաներով եք դա ասում և թե արդյոք դրանք ասում եք, որ տպավորություն թողնեք նրա վրա:
Ի վերջո կանանց համար կարևոր է այն տրամադրությունն ու մթնոլորտը, որ Դուք ստեղծում եք, ինչպես նաև ուշադրությունն ու հարմարավետության զգացողությունը, որ նա զգում է Ձեր կողքին:
Սիրելի´ տղամարդիկ, արեք ինչ որ յուրօրինակ, ոչ ստանդարտ բան, ուշադրություն դարձրեք մանրուքներին, որոնք կարևոր են կանանց համար, թույլ տվեք կնոջը զգալ, որ նա ամենակարևոր էակն է Ձեզ համար: Եվ ամենակարևորը` Ձեր խոսքերն ապացուցեք գործով:

Instagram-ից օգտվողների թիվն անցել է 100 միլիոնը


Ճանաչված Instagram ծառայության ամսական լսարանի
թիվն անցել է 100 միլիոնը: Ինչպես հաղորդվում է ծառայության
 բլոգում,ընկերությանը հաջողվել է հասնել այս արդյունքին
 ընդհամենը 2,5 տարվա ընթացքում,ֆոտոծառայության
 գործարկումից հետո: Ամեն օր Instagram ներբեռնվում
 է շուրջ 40 միլիոն նկար,իսկ օգտվողները ամեն
 վայրկյան թողնում են 800 մեկնաբանություն և 8500
 "լայք" նկարներին: Վերջերս Instagram-ը գործարկել է
 ծառայության վեբ-տարբերակ,որը օգտվողներին թույլ է
 տալիս հետևել ընկերների ակտիվությանը բռաուզերի
 միջոցով,ինչի արդյունքում նկարների վերակշակումը
 և հրապարակումը հնարավոր է միայն բջջային սարքերի
 միջոցով:

Ինչպե՞ս հասկանալ կինը սիրահարված է, թե՞ ոչ




Սիրահարվածությունը աղջկան ավելի կանացի է դարձնում: Սիրահարված կնոջը շատ հեշտ է առանձնացնել հասարակության մեջ: Այսպիսով ինչպե՞ս է իրեն պահում սիրահարված կինը:
Սիրահարված կինը սովորականից ավելի շուտ է զարթնում: Նա ցանկանում է ավելի երկար պառկել անկողնում, քանի որ իր կողքին պատկերացնում է սիրելիին:
Երբ աղջիկները սիրահարվում են նրանք սկսում են ավելի երկար կանգնել հայելու դիմաց, ավելի հաճախակի են լոգանք ընդունում մարմնի համար նախատեսված բոլոր հնարավոր քսուքներով: Նա սիրում է ոչ միայն այդ տղային այլ նաև իրեն:
Սիրահարված ժամանակ կինը քայլում է հպարտ` գլուխը վեր բարձրացրած: Նրա մոտ ամեն ինչ ստացվում է,նա հաջողակ է:
Սիրահարված կինը մոռացկոտ է: Հոգեբանները կատակում են` ասելով որ սիրահարված կնոջը պետք է հանգստի ուղարկել քանի որ նա կարող է սնանկացնել ընկերությունը:
Սիրահարված կինը ավելի շատ է ցանկանում տան աշխատանքներով զբաղվել: Եթե սովորական ժամանակ նա հոգնած է լինում,ապա սիրահարված ժամանակ կինը պատրաստ է լվանալ անգամ մաքուր հագուստը: