Ինչպե՞ս գրավել կնոջ սիրտը: Այս հարցը երբեմն իրեն տալիս է ցանկացած տղամարդ, անգամ նա, ով բավարար տիրապետում է այդ արվեստին: Կան բաներ, որոնք բավականին պարզ են և բացատրության կարիք չունեն, բայց տղամարդիկ պետք է հիշեն՝ գոնե երբեմն:
Կանայք տղամարդու մեջ գնահատում են.
- Խելքը:
- Հաջողությունը:
- Ինքնավստահությունը:
- Ուժը:
- Ինքնահարգանքը:
- Անկախությունը:
- Կրքոտությունը:
- Քաջությունը:
- Տղամարդկությունը:
- Վճռականությունը:
- Սրամտությունը:
- Նպատակասլացությունը:
- Բարությունը:
- Հուսալիությունը:
- Ուշադրությունը:
- Զգայունությունը:
- Հումորի զգացողությունը:
Ի՞նչ չեն սիրում կանայք:
- Տղամարդկանց՝ սեփական արժանիքների նկատմամբ թերահավատությունը:
- Հումորի զգացողության բացակայությունը:
- Անվստահությունը:
- Չափազանց ինքնավստահությունը:
- Բացասական վերաբերմունքը կնոջ բոլոր արարքների հանդեպ:
- Ժլատությունը:
- Փոխըմբռնման բացակայությունը:
- Ինքն իրեն խղճալը:
- Կնոջը վերափոխելու փորձերը:
- Կոպիտ հումորը:
Ինչպե՞ս պարզել` կինը հետաքրքրասիրություն ցուցաբերո՞ւմ է ձեր հանդեպ, թե՞ ոչ:
Հաճախ կանայք կամա և ակամա ազդանշաններ են հաղորդում տղամարդու հանդեպ իրենց ունեցած հետաքրքրության և սիրախաղ սկսելու ցանկության մասին: Առհասարակ, տղամարդկանց հրապուրելու առումով կանայք շատ հնարամիտ են: Նրանք երբեմն անում են, անգամ, անհավանական բաներ: Սակայն կան ազդանշաններ, որոնք կանայք կիրառում են անհիշելի ժամանակներից: Դրանց ցուցակը բավականին մեծ է, սակայն ներկայացնում ենք առավել տարածված ազդանշանները.
- Գայթակղող հայացք: Նա մի հայացք է նետում Ձեզ վրա և արագ հեռացնում, այնուհետև դա կրկնում է՝ հայացքն ավելի երկար պահելով: Ժամանակ առ ժամանակ կրկնվող հայացքը կարող է ուղեկցվել նկատելի ժպիտով:
- Ձեզ հետ զրույցի ժամանակ կինը մազերի հետ է խաղում:
- Նա հաճախ է ժպտում և շատ հարցեր տալիս:
- Հնարավոր է զրույցի ժամանակ դիպչի Ձեզ:
- Ակամա կրկնօրինակում է Ձեր շարժումները:
- Թերևակի սեթևեթում է:
- Նստում է Ձեր դիմաց և ոտքը գցում ոտքին այնպես, որ տեսանելի լինեն ազդրերը:
Ամեն դեպքում հիշեք` սիրախաղը դեռևս խոստում չէ, այլ պարզապես խաղ, որը կարող է ավարտվել ցանկացած պահի, բայց կարող է նաև շարունակություն ունենալ:
Մի´ համառեք և ժամանակ մի ծախսեք, եթե կինը Ձեզ բոլորովին այլ ազդանշաններ է հաղորդում:
- Մի կողմ է քաշվում, երբ մոտենում եք իրեն:
- Խուսափում է Ձեզանից:
- Չի կիսում արտաքին շփումը Ձեզ հետ:
- Ձեզ հետ խոսելիս թևերը «խաչում է» կրծքին:
- Խոսելիս քիթը տրորում է:
- Խոսելիս շուրջն է նայում կամ այլ տղամարդկանց:
- Չի փորձում զրույցը շարունակել և ալարկոտությամբ է արձագանքում Ձեր մեկնաբանություններին:
- Հատուկ հակված չէն պատասխանել Ձեր հարցերին և լրացուցիչ հարցեր էլ չի տալիս:
Իհարկե պետք չէ այդ ազդանշաններին շատ բառացիորեն վերաբերել: Հաճախ այդ շարժումները կարող են պայմանավորված լինել նաև կնոջ սովորություններով կամ այդ պահին ունեցած տրամադրությամբ:
Ինչի՞ն են կանայք առավել բարեհամբույր արձագանքում:
Առաջին հերթին չպետք է մոռանալ հաճոյախոսությունների մասին. գրեթե չկա մի կին, որին դա դուր չգա: Մյուս կողմից, չափից դուրս շատ հաճոյախոսություններն ու անզուսպ շողոքորթությունը կարող են կնոջն իրականության զգացողությունից կտրել:
Հիշեք` կանանց համար կարևոր չէ, թե ինչ եք ասում, այլ այն, թե ինչ զգացողությամբ ու էմոցիաներով եք դա ասում և թե արդյոք դրանք ասում եք, որ տպավորություն թողնեք նրա վրա:
Ի վերջո կանանց համար կարևոր է այն տրամադրությունն ու մթնոլորտը, որ Դուք ստեղծում եք, ինչպես նաև ուշադրությունն ու հարմարավետության զգացողությունը, որ նա զգում է Ձեր կողքին:
Սիրելի´ տղամարդիկ, արեք ինչ որ յուրօրինակ, ոչ ստանդարտ բան, ուշադրություն դարձրեք մանրուքներին, որոնք կարևոր են կանանց համար, թույլ տվեք կնոջը զգալ, որ նա ամենակարևոր էակն է Ձեզ համար: Եվ ամենակարևորը` Ձեր խոսքերն ապացուցեք գործով:
Комментариев нет:
Отправить комментарий