Breaking News
Loading...

ՍԵՆՉՈ. Ես կարողացա հայտնվել ճիշտ ժամանակին և ճիշտ տեղում։

12:13

-Սենչո, մի փոքր պատմիր քո մասին:
-Ես ապրում եմ Ջրվեժում, չգիտեմ ուրիշների համար դա վատ տեղա, բայց ինձ համար ամենալավնա: Սովորաբար չեմ սիրում պարծենալ, բայց ես էն մարդն եմ, ով կարողացելա ապացուցի, որ անպայման չէ TV մտնես հայտնի լինելու համար: Ես կարողացա հայտնվել ճիշտ ժամանակին և ճիշտ տեղում: Հայտնի Լինելը քեզ համար կարևո՞ր է: -Ոչ, բացարձակապես ինձ չի հետաքրքրում՝ քանի հոգի է ինձ ճանաչում: Եթե փող չունեցա տաքսի նստելու համար, առանց ամաչելու երթուղայինով կգնամ: -Իսկ ինչու՞ որոշոցեիր հանդես գալ հենց ռեփի ոճում: Կա՞ ինչ-որ մեկը, ով քեզ ուղղորդում է: 8-րդ դասարանում միշտ դասից փախնում էի, գնում տուն և փոքր միկրոֆոնով ռեփ էի ձայնագրում: (ծիծաղում է) Բնականաբար 14 տարեկանում չես կարող գրել այնպիսի ռեփ, որը կհետաքրքրի ավելի բարձր լսարանին, քանի որ այն ժամանակ քիչ էր ռեփը և դժվար էր դաս քաղել: 21 տարեկան եմ ու գրում եմ էն, ինչ որ տեսնում եմ: Ես ինքս եմ ինձ ուղղորդում: -Ինչո՞վ է քո ռփեը տարբերվում մնացած ռեփներից: - Ես կյանքում իմ սկզբունքները չեմ խախտել: Ոնց գտել եմ հարմար, էդպես էլ արել եմ, իսկ իմ շրջապատի մարդիկ կարող են ինչ-որ մեկի հետևից հայհոյել, իսկ առջևից ՙՙջան ջիգյար՚՚ ասեն: Այսօր մարդիկ cd-են հանում և հայտնի մարդկանց հետ համագործակցում, որ ավելի մեծ լսարան ունենան, իսկ իմ cd-ում լինելու են՝ ես և ինչ-որ անհայտ ՙդեմք՚՚-Իսկ ինչով է պայմանավորված հայհոյանքների առկայությունը քո ստեղծագործություններում: -Ես չեմ կարող սուտ գրել, եթե եկավ պահը, որ պետք է հայհոյեմ, կհայհոյեմ: Հայհոյանքները շատ չեն, պարզապես անունս է դուրս եկել: (ծիծաղում է): ՙՙ Մարդու աչքը դուրս գա, անունը դուրս չգա՚՚: -Արևմտյան շոու բիզնեսում ո՞վ է քեզ համար լավ օրինակ: - Շատ մարդիկ կան, որ իրենց ռեփը ինձ դուր է գալիս, բայց կառանձնացնեմ ՙՙ big pun՚՚ ևՙՙ the game՚՚-ին: Այնպիսի ռեփերների, որ հայկական tv-ով չեն ցուցադրում:
-Հայ երգիչ-երգչուհիներից ու՞մ հետ կցանկանայիր զուգերգով հանդես գալ: Հնարավո՞ր է քեզ տեսնենք Սպիտակցի Հայկոյի հետ զուգերգով ներկայանալիս:-Հնարավոր է, չեմ բացառի, նույնիսկ Էմին Դավիդովի հետ զուգերգով կներկայանամ: (ծիծաղում է) Ո՞րն է քո հաջողության գրավականը: -Իմ սկզբունքները: Ես կյանքում ՙՙպուպուշ՚՚ դեմք չեմ ընդունում ու նկարվում, որ ինձ շատ սիրեն աղջիկները: Լսողը պետք է քո ռեփը լսի, ոչ թե քո տեսքին նայի: Ջասթին բիբեր չենք: -Հայկական շոու բիզնեսում ու՞մ ես համարում քեզ մրցակից:-Մեկ հոգու եմ համարում ինձ մրցակից ու իրեն տեսնում եմ, երբ կանգնած եմ լինում հայելու դիմաց: -Կա՞ ինչ-որ գաղափարական ուղղություն, որով առաջնորդվում եք: -Աշխարհը բարդ է, և ամեն ինչ կախված է փողից: Ես ունեմ 2 գաղափարախոսություն: Առաջինը՝ՙՙդու ստեղծիր փող և ես կասեմ, թե որտեղ են վաճառվում մարդիկ՚՚, երկրորդը՝ՙՙ Ինչ չի անում փողը, անում է շատ փողը՚՚: Ձգտեցիր շատ փող աշխատելու, ամեն ինչ կկարողանաս գնել, այսօր վաճառվում է ամեն ինչ, բացի ընտանիքից: -Առաջին վաստակածդ գումարը: -Ես իմ ստուդիայով եմ փող աշխատել և իմ ծննդյան օրն եմ անցկացրել Ֆրանսիայում: Վերջում, ի՞նչ կավելացնես: -Լավ եղեք, ժպտացեք ու կյանքին նայեք ռեալ աչքերով:) ) )


0 Մեկնաբանություն:

Отправить комментарий

 
Toggle Footer