Breaking News
Loading...

ՄԱՐԴՈՒ ԱՉՔԵՐԻ ԳՈՒՅՆԸ ԽՈՍՈՒՄ Է ՆՐԱ ԲՆԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

05:06
Եկեք միասին պարզենք, թե ինչ բնավորություն ունեն կանաչ, երկնագույն և մուգ կապույտ աչքեր ունեցող մարդիկ:
Կանաչ աչքեր. Կանաչ աչքեր ունեցողներն զգայուն, կարեկից և մեծահոգի մարդիկ են: Նրանց սերը բոլոր դեպքերում իսկական և կրքոտ է, նրանք միշտ հավատարիմ են  իրենց երկրորդ կեսին, սակայն երբեք չեն ների անհավատարմությունը և վիրավորանքը`անգամ ամենամոտ մարդուն: Իսկական ասպետները տարբերվում են աչքերի կանաչ գույնով: Նրանց սիրում են ընկերները հավատարմության և փափուկ բնավորության համար: Նրանք շատ համբերատար են, կարող են ժամերով լսել խոսակցին: Կանաչ աչքերով մարդիկ ունեն մի շարք դրական հատկանիշներ ի տարբերություն ուրիշ գույնի աչքեր ունեցողների: Ըստ հոգեբանների` կանաչ աչքերով մարդիկ ամենահաջողակն են, քանի որ նախընտրում են հանգստությունն ու կայունությունը, սակայն սիրում են ճախրել երազներում: Շատ դժվար է հասկանալ կանաչ աչքերով մարդկանց. նրանք կարող են լինել և' լավ ընկերներ, և' սկզբունքային ղեկավարներ և' հավատարիմ զուգընկերներ: Սակայն պետք չէ չարաշահել նրանց վստահությունը, այլապես նրանք կվերածվեն ուժեղ և խիստ թշնամու:
Երկնագույն աչքեր. Անուղղելի ռոմանտիկ են երկնագույն աչքեր ունեցողները` պարզ, բայց ոչ պարզունակ բնավորությամբ: Նրանք ունեն իրենց ուրույն զգացմունքայնությունն ու հրապուրանքը: Կարող են ինքնամոռաց սիրահարվել և տրվել սիրեցյալին և հոգով, և մարմնով: Նրանք շատ շուտ են բորբոքվում և կորցնում են իրավիճակը սառը դատելու կարողությունը: Ունեն շատ լավ զարգացած պարտքի զգացողություն, երբեք չեն մոռանա արված լավությունը: Նրանք հիշաչար և հակասական մարդիկ են, միշտ պայքարում են ճշարտության համար, անգամ երբ սխալ են լինում: Անբեկելի են որոշումներ ընդունելիս, երբեմն անգամ անընդունակ են հասկանալ դիմացինին: Երկնագույն աչքերով  մարդկանց խորհուրդ է տրվում սովորել երբեմն փոխզիճումների գնալ դիմացինի հետ:
Մուգ կապույտ աչքեր. Մուգ-կապույտ գույնը օժտում է մարդուն որոշակի սառնությամբ և անտարբերությամբ: Որքան  ավելի մաքուր և պարզ է աչքերի գույնը, այդքան ավելի զուսպ է անձնավորությունը: Տաղանդավոր և անսովոր մարդկանց մեջ շատ են հանդիպում կապուտաչյաները:  Այս մարդիկ կարողանում են արագ որոշումներ կայացնել հանգամանքների փոխման ժամանակ: Նրանք պահանջկոտ են ոչ միայն իրենց, այլ նաև ուրիշների նկատմամբ: Նրանց, շատ հաճախ, չափից ավելի համեստությունն ու անտարբերությունը թույլ չի տալիս զուգընկերոջը հասկանալ նրանց անմեկին հոգին: Այսպիսի մարդիկ երիտասարդ տարիքում սովորաբար երազում են հեքիաթային արքայազների և արքայադուստրերի մասին: Նրանք գերզգայուն ու փխրուն հոգի ունեն,ինչի հետևանքով կարող են վիրավորվել ամեն մի չնչին բանից և երկար չեն կարող ներել վիրավորողին: Նրանք շատ են նյարդանանում և զայրանում, տրամադրությունը շատ փոփոխական է: Տրամադրության նման կտրուկ փոփոխությունները կարող են հանգեցնել անհետևողականության:
 
Toggle Footer