Breaking News
Loading...

Եկել է Վարդան Մինասյանին փոխարինելու ժամանակը

00:07
Եկել է նոր՝ ավելի բարձր կարգի մարզիչ ունենալու ժամանակը: Վերջին 2-3 տարիներին մեր տղաների խաղամակարդակն աճել է` խաղում են ավելի բարձրակարգ թիմերում, խփում են գոլեր: Իսկ մարզիչը նույն «Փյունիկի» ոճով շարունակում է խաղի փիլիսոփայությունը: Անդունդ է առաջացել խաղացողների և մարզչի միջև: Մարզիչն այլևս ունակ չէ նոր լիցք ու գաղափարներ տալ թիմին ու խաղացողներին` դրա համար էլ արդյունք չկա: Վարդան Մինասյանի դեմ ոչինչ չունեմ, բայց նա իրեն սպառել է, և սա նորմալ երևույթ է: Նայենք համաշխարհային ֆուտբոլը` Ռայկարդ, Գվարդիոլա, Մոուրինյո, Կապելլո, Հիդինկ, Ադվոկատ... Նրանք բոլորն էլ մի թիմի հետ աշխատել են 3-5 տարի ու, երբ ասելիք չեն ունեցել, հեռացել են:
Եկեք շնորհակալություն հայտնենք մեր մարզչին ցուցաբերած ազգանվեր ծառայությունների համար և փնտրենք ու հրավիրենք նորին, որը այս տղաներին կտանի դեպի նոր բարձունքներ...

 
Toggle Footer