Աշխարհի 100 ամենահարուստ միլիարդատերերը



Bloomberg ընկերությունը թողարկել է մի հետաքրքիր ու գեղեցիկ ինտերֆեյսով կայք, որի միջոցով հնարավոր է տեսնել աշխարհի 100 ամենահարուստ միլիարդատերերին: Հնարավորություն կա նաև սեղմել այդ մարդկանց նկարների վրա և տեսնել մանրամասն տվյալներ նրանց գործունեության և կենսագրության մասին: Կայքում հնարավորություն կա ֆիլտրել ցուցակը ըստ միլիարդատերերի գործունեության բնագավառների, ազգության, սեռի, տարիքի և այլ չափանիշների: Կարող եք նաև փոխել ժամանակահատվածը և տեսնել ցուցակը տվյալ օրվա դրությամբ: Մի խոսքով այցելեք ու ինքներդ տեսեք:

Եվս մեկ «Էլ կլասիկո»


Այն բանից հետո, երբ «Ռեալն» Իսպանիայի գավաթի խաղարկման ¼ եզրափակչում հաղթահարեց «Վալենսիայի» արգելքը, իսկ «Բարսելոնան» 4-2 հաշվով առավելության հասավ «Մալագայի» նկատմամբ (1:1), «Ռեալը» և  «Բարսան» կհանդիպեն գավաթի խաղարկության կիսաեզրափակչում:
 
Հունվարի 30-ին «Ռեալն» ու «Բարսելոնը» կհանդիպեն մադրիդյան «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում, իսկ պատասխան հանդիպումը կկայանա փետրվարի 27-ին` «Նոու կամպում»:

Պույոլը ստորագրեց նոր պայմանագիրը

Պույոլը ստորագրեց նոր պայմանագիրը
Կարլես Պույոլն այսօր երեկոյան ստորագրել է նոր պայմանագիրը, որը նախատեսված է լինելու մինչ 2016 թվականի հունիսի 30 - ը:

Այսօր երեկոյան Բարսելոնայի շտաբ բնակարանում Կարլես Պույոլը ստորագրել է իր նոր պայմանագիրը` նախատեսված մինչ 2016 թվականի հունիսի 30 - ը: Բացի թիմի ավագից և ակումբի նախագահ Սանդրո Ռոսելից, պայմանագրի ստորագրմանը ներկա են եղել ակումբի մարզական փոխնախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն, մարզական տնօրեն Անտոնի Սուբիսարետան և Պույոլի ներկայացուցիչը:

Ավագի երազանքը

Պայմանագրի ստորագրումից հետո Կարլես Պույոլը Barca TV - ին տված իր փոքրիկ հարցազրույցում ասել է. "Ես շատ գոհ ու երջանիկ եմ: Իմ նպատակն է շարունակել մնալ այստեղ, խաղալ այնքան տարի, որքան կկարողանամ: Ես շնորհակալ եմ ակումբի գործադրած ջանքերի համար, պայմանագիր կնքելը կարևոր է, բայց ամենակարևորն այն իրագործելն է": "Ինձ համար ֆիզիկական ֆիճակս շատ կարևոր է, ես շատ լավ գիտակցում եմ, որ պետք է հոգ տանեմ իմ մասին խաղադաշտում և խաղադաշտից դուրս: Հենց դա եմ ես փորձում անել", - ավելացրել է բարսելոնիզմի լեգենդը:

Վերջում Կարլես Պույոլը հայտարարել է, որ երազում է խաղալ մինչև 40 տարեկան. "Պետք է առաջ գնալ մրցաշրջանից մրցաշրջան, բայց իմ երազանքն է խաղալ մինչև 40 տարեկան":

Օրվա կադր Արմեն Հակոբյանի կողմից


Այս ծրագիրը Ձեր հարազատներին տեղեկացնում է հեռախոսի մարտկոցը նստելու մասին



Երբեմն պատահում են դեպքեր, երբ երկար ժամանակով Ձեր հարազատներից հեռու եք լինում և անհասանելի, քանի որ հեռախոսի մարտկոցը նստած է լինում: Այդպիսի իրավիճակներից դուրս գալու համար Անդրոիդ բջջային հեռախոսների համար գոյություն ունի Last Message ծրագիրը: Այն ավտոմատ ռեժիմում ուղարկում է Ձեր ընտրած համարներին հաղորդագրություն այն մասին, որ հեռախոսի մարտկոցը նստած է և հեռախոսը շուտով կանջատվի: Ծրագրում կա տեղեկացումներ ուղարկելու 4 մեթոդ՝ SMS, Email, Twitter և Facebook: Վերջին 2 մեթոդների դեպքում հնարավորություն կա նաև ավտոմատ ստատուսի կամ թվիթի հրապարակում:


Ծրագրի կարգավորումներըը չափազանց պարզ են. անհրաժեշտ է գրել ուղարկվող հաղորդագրությունը, նշել մարտկոցի լիցքի չափը, որից ներքև իջնելու դեպքում հաղորդագրությունն ավտոմատ ուղարկվելու է: Վերջում մնում է կցել անհրաժեշտ ծառայությունները: Ծրագրում կա նաև ֆունկցիա, որը թույլ է տալիս նշել, թե որ ժամերին ու օրերին այն աշխատի:



Մարտին Մկրտչյանն աղի բլիթ է կերել և տեսել ՆՐԱՆ:)


Երգիչ Մարտին Մկրտչյանն այսօր երկրպագուներին ներկայացրել է իր «Աղի բլիթ» երգը, որի հեղինակը Ռիչարդ Մադլենյանն է: Մարտինն այս երգն առաջին անգամ կատարել է իր մենահամերգի ժամանակ:
«Ողջույն բոլորին!
Մոտենում է իմ կողմից շատ սիրված Սուրբ Սարգսի տոնը, որը շատերիս մոտ ասոցացվում է աղի բլիթի հետ: Եվ այժմ, ժամանակից մի փոքր առաջ անցնելով, ձեզ եմ նվիրում իմ «Աղի բլիթ» երգը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է երգիչը:


Երգի թեմայի ընտրությունը շատ պատահական է եղել: «Մարտինը Ռիչարդի մոտ լսել է այս երգը, շատ է հավանել և որոշել կատարել,- esyes.am-ին ասաց երգչի պրոդյուսեր Արմեն Մովսիսյանը և հավելեց, որ երգը շատ լավ արձագանքներ է ունեցել, այդ իսկ պատճառով որոշել են Սուրբ Սարգսին ընդառաջ ներկայացնել այն: -Այն միայն հունվարի 24-26-ը կպտտվի հեռուստաընկերություններով, իսկ տեսահոլովակ չի ունենա»:
Պարզվում է՝ երգիչն ինքն էլ է աղի բլիթ կերել: «Երազում տեսել է նրան, ում ուզում էր տեսնել:)»,- ժպիտով ասաց Արմենը՝ հավանաբար նկատի ունենալով հենց Հռիփսիմե Հակոբյանին:) 


Մոնիկա Բելուչիի իրական գեղեցկությունը


Իտալացի դերասանուհի Մոնիկա Բելուչին հայտնվել է «Vanity Fair» ամսագրի փետրվարյան համարում` ցուցադրելով գեղեցիկ մարմինն ու, ինչպես միշտ, հմայիչ դեմքը:
Մոնիկա Բելուչիի իրական գեղեցկությունը

Մոնիկա Բելուչիի իրական գեղեցկությունը

Մոնիկա Բելուչիի իրական գեղեցկությունը

Մոնիկա Բելուչիի իրական գեղեցկությունը

Մոնիկա Բելուչիի իրական գեղեցկությունը

Մոնիկա Բելուչիի իրական գեղեցկությունը

Նկարների Մրցույթ Մեր Բլոգում Մրցանակը 20 օկ Օդնոկլասնիկում


Մրցույթը լինելու է այսպիսին, դուք ուղարկում եք ձեր անուն  ազգանունը և մի նկար նաև ձեր տարիքը։Մենք ձեզ գրանցում ենք մրցությում, և եթե դուք մրցույթի ընթացքում հավաքեցիք ամենաշատ ձայները ուրեմն դուք կլինեք միրցույթի հաղթողը։Մրցույթում պետք է ընդանա քվյարկություն և բոլոր մասնակիցները իրավունք ունեն իրենց ընկերներին տեղյակ պահել որպեսզի ընկերները քվյարկեն իրենց օգտին։ Մրցույթին մասնակցելու համար կապ հաստատեք մեզ հետ սեղմեք այստեղ

Կինոբացահայտում - Բրիգադա




Օրվա կադր Արմեն Հակոբյանի կողմից


Դեմոտիվատորներ պատրաստող հեղինակային ծրագիր: Demotivator Creator



Ինտերնետում այժմ շատ հաճախ կարելի է հանդիպել տարբեր մարդկանց կողմից պատրաստված հումորային և այլ թեմաներով դեմոտիվատորներ: Եթե ցանկանում եք մի քանի վայրկյանում պատրաստել Ձեր հեղինակային դեմոտիվատորը, ապա կարող եք օգտագործել իմ կողմից պատրաստված այս ծրագիրը: Այն իրենից ներկայացնում է դեմոտիվատորի պատրաստի շաբլոն, որտեղ անհրաժեշտ է  ընդամենը տեղադրել լուսանկարը, գրել վերնագիրը և բացատրությունը: Պատրաստելուց հետո սեղմեք Ctrl+S և պահպանեք այն որպես լուսանկար: Եթե ծրագիրը չի բացվում Ձեր համակարգչի վրա, ապա տեղադրեք .Net Framework 4.0:

Մարմնամարզական օղակի վրա դրված տեսախցիկը բացահայտում է աղջիկների մարմնի ողջ գեղեցկությունը (VIDEO)

Գվարդիոլան կզբաղեցնի «Բավարիայի» գլխավոր մարզչի պաշտոնը

Բոլոր կայքերի առաջին լուրը սա է: Հասկանալի է, իհարկե, Պեպը արդի ֆուտբոլային պատմության ամենատաղանդավոր ու հեռանկարային մարզիչներից մեկն է: Նրա անհավանական 14 տիտղոսները Բարսելոնայի հետ հավերժ կմնան պատմության մեջ` որպես անհասանելի արդյունք: Բայց մտավախություն կա, որ Գվարդիոլան չկարողանա «Բավարիայում» աշխատել «Բարսելոնայի» պես: Թող չնեղանան «Բավարիայի» երկրպագուները, բայց այնտեղ չկա այն թիմային հոգին, որը տիրում է «Բարսելոնայում»: Ընդ որում, Գվարդիոլայի երկրպագուները նկատած կլինեն, որ բոլոր այն ակումբներում, որտեղ խաղացել է Պեպը, միշտ էլ ջերմություն է տիրել` թե՛ «Բրեշիայում», թե՛ «Բարսելոնայում», թե՛ «Ռոմայում»... Իսկ «Բավարիայում» այդպես չէ: Ճիշտ է, մյունխենյան թիմը անխափան մեխանիզմ է, բայց այնտեղ չկա այդ եղբայրական ջերմությունը... Ցավոք... Մաղթենք Պեպին հաջողություն:

Իսկ ինչ վերաբերում է Պեպի` «Բարսելոնային» դավաճելու` ֆեյսբուքյան անիմաստ մեղադրանքներին, անհեթեթ է նրա հասցեին նման զրպարտող խոսքեր ուղղելը: Ի վերջո, «Բարսելոնան» «Ռեալով» չի փոխել: Այնպես որ,

ԿԵՑՑԵՍ, ՊԵՊ...

Գեղեցիկ գոլ փակ աչքերով (VIDEO)



Շները ֆուտբոլ են խաղացել թուրք ֆուտբոլիստների հետ (VIDEO)

Մի քիչ նկարենք??



Նկարելուց հետո սեղմեք play կոճակը:

 

Ֆեյսբուքի նոր ֆունկցիան: Graph Search



Ֆեյսբուք սոցիալական ցանցը ներկայացրեց որոնման նոր ֆունկցիան, որը կոչվում է Graph Search: Մարկ Ցուկերբերգի խոսքերով, որոնման այս նոր մեխանիզմը չի ներառում ողջ ինտերնետը, այլ կատարում է որոնում միայն Ֆեյսբուքում: Որոնման նախնական տարբերակը ներառում է 4 հիմնական էլեմենտներ՝ մարդիկ, լուսանկարներ, տեղամասեր և հետաքրքրություններ: Ի տարբերություն որոնման հին մեխանիզմի, այս նոր համակարգը թույլ է տալիս Ֆեյսբուքին մի քանի անգլերեն բառերից կազմված հարցեր տալ: Օրինակ կարող եք որոնել հետևյալ արտահայտությունները՝

Իմ ընկերների լուսանկարները մինչ 2000թ.
Իմ ընկերների հավանած ֆիլմերը
Իմ քաղաքում ապրող մարդիկ
Իմ ընկերները, ով սիրում է ռոք երաժշտություն
Իմ ընկերների այցելած ռեստորանները
Իմ հավանած լուսանկարները
Իմ ընտանիքի լուսանկարները



Ինչպես տեսնում եք, Graph Search-ի միջոցով կարելի է մի հարցումով տեսնել շատ հետաքրքիր ու օգտակար տվյալներ: Արդյունքների ցուցադրման և դասավորման ժամանակ հաշվի են առնվում նաև մի շարք բաղադրիչներ (օրինակ Ձեր և ընկերոջ միջև շփման ակտիվությունը և այլն): Բոլոր մնացած այլ հարցումների դեպքում, որոնք չեն վերաբերվում Ֆեյսբուքին (օրինակ եղանակը Հայաստանում), կցուցադրվեն Bing որոնողական համակարգի արդյունքները: 

Որոնողական նոր համակարգը առայժմ աշխատում է Բետա տարբերակում և հասանելի է քիչ թվով մարդկանց համար: Եթե ցանկանում եք բաժանորդագրվել Բետա տարբերակին, ապա այցելեք այստեղ և ներքևում սեղմեք Join Waiting List:

Հետադարձ Կապ



Օրվա կադրեր ուղարկելու համար սեղմեք այստեղ

Օրվա Կադր


Մադոննան երիտասարդ հասակում հայի մոտ վարորդ է աշխատել




Երիտասարդ հասակում, 1980-ականների սկզբներին, Մադոննան եղել է հայկական արմատներով արտ-դիլեր Լարրի Կակոսյանի անձնական վարորդը:Կակոսյանի խոսքով՝ ինքն այդ ժամանակ սկսնակ երգչուհու հետ ծանոթացել է իր հաճախորդներից մեկի՝ նկարիչ Ժան Միշել Բասկիայի միջոցով: Վերջինս որոշ ժամանակ բնակվել է կոլեկցիոների` Լոս Անջելեսի տանը եւ հանդիպել Մադոննայի հետ, ով նույնպես տեղափոխվել է Լարրիի բնակարան: Մի քանի ամիս նրանք երեքով միասին ապրել են որպես «մեկ մեծ երջանիկ ընտանիք»: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով The Independent-ը:
Հենց այդ ժամանակահատվածում Կակոսյանը ժամանակավորապես զրկվել է վարորդական իրավունքից եւ Մադոննան կատարել է նրա եւ Բասկիայի անձնական վարորդի պարտականությունները: Կակոսյանի ներկայացմամբ՝ տարիների ընթացքում ընկերությունը հանգել է, սակայն վարորդության պատմությունն ամեն անգամ իրենք հիշում են, երբ հանդիպում են Մադոննայի հետ

Skype-ում հաղորդագրություններն արագ խմբագրելու պարզ հնարք



Ինչպես գիտեք, Skype-ում հնարավոր է խմբագրել ուղարկված հաղորդագրությունները: Դրա համար անհրաժեշտ է աջ քլիք անել հաղորդագրության վրա և սեղմել Edit Message: Սակայն պարզվում է հաղորդագրությունները խմբագրելու համար կա ավելի հեշտ եղանակ:

Երբ Սկայպում հաղորդագրություն եք ուղարկում և հետո սեղմում եք ստեղնաշարի վրա գտնվող վերևի սլաքը, ապա կարող եք խմբագրել ուղարկված վերջին հաղորդագրությունը:

Ինչպես բացել Windows 8-ի App-երը փոքր էկրան ունեցող համակարգիչների վրա



Windows 8 օպերացիոն համակարգի մետրո ծրագրերի  աշխատանքի համար նվազագույնը պահանջվում է 1024x768 թողունակություն: Սակայն նեթբուքների կամ փոքր չափսերով այլ համակարգիչների վրա հիմնականում չի թույլատրվում դնել 1024x768 կամ ավելի բարձր թողունակություն, որի պատճառով այդ ծրագրերը չեն բացվում:


Եթե օգտագործում եք Windows 8 և մետրո ծրագրեր բացելու ժամանակ տեսնում եք The screen resolution is too low for this app to run հաղորդագրությունը, ապա կատարեք հետևյալ քայլերը:

1.Մետրո ինտերֆեյսի վրա հավաքեք Regedit
2.Բացեք այդ ծրագիրը
3.Ստեղնաշարի վրա սեղմեք Ctrl+F և որոնեք հետևյալ արտահայտությունը՝


Display1_DownScalingSupported

4.Երկու անգամ սեղմեք գտնված դաշտի վրա: Փոխեք 0 թիվը և գրեք 1: Սեղմեք Ok:


5.Սեղմեք F3 և գտնված հաջորդ դաշտի համար կատարեք 4-ից 5-րդ քայլերը: Կրկնեք այնքան, մինչև որոնումը այլևս տվյալներ չգտնի: 
6.Ռեստարտ արեք համակարգիչ:
7.Էկրանի վրա աջ քլիք արեք և մտեք Screen Resolution:



8.Ընտրեք 1024x768 կամ ավելի բարձր թողունակություն և բացեք մետրո ծրագրերը:

Հաջողություն Messenger, բարի գալուստ Skype



Microsoft ընկերությունը պաշտոնապես հայտարարեց, որ մոտ ապագայում (մարտի 15-ին) դադարեցնելու է կարճ հաղորդագրություններ ուղարկելու համար նախատեսված Windows Live Messenger ծառայությունը, որը տվյալ պահի դրությամբ օգտագործում են ավելի քան 100 միլիոն օգտատերեր: Microsoft-ը այս կերպ հրաժարվում է տարիներ շարունակ առաջատար ծրագրերի շարքում գտնվող Live Messenger-ից և փորձում է բոլոր ուժերը ներդնել Skype-ի մեջ: Մարտի 15-ից Messenger-ը հասանելի կլինի միայն Չինաստանի համար՝ այդ երկրում Skype-ի հետ կապված խնդիրների պատճառով: Հիշեցնեմ, որ Microsoft-ը գնեց Skype ծրագիրը 2011 թվականին և վերջերս Սկայպի նոր տարբերակում թույլատրեց օգտատերերին կատարել մուտք Live ID-ով՝ այդ կերպ միավորելով այս երկու ծրագրերը:

Հարգելի Այցելուներ խնդրում եմ ինձ օգնեք


Հարգելի Այցելուներ խնդրում եմ  ինձ օգնեք:
Իմ նկարը տեղադրբաց է մրցույթում,
Nverblog.Com կայքում և ձեզ խնթրում եմ
քվյարկեք իմ օգտին,  մրցույթը սկսվել է։
իմ տվյալները- Արմեն Հակոբյան 16 տարեկան։
Իմ նկարը գտնվում է 1-ին տեղում։
Քվյարկելու համար խնդրում եմ այցելեք այստեղ

Հսկայական պլանշետ Lenovo-ի կողմից


Չինական Lenovo ընկերությունը էլեկտրոնիկայի CES 2013 միջազգային ցուցահանդեսում ներկայացրեց 27 դյույմանոց դիսփլեյով և windows 8 օպերացիոն համակարգով աշխատող հսկայական պլանշետ-սեղան, որից կարող են միաժամանակ օգտվել մի քանի հոգի (Multi Touch): Այս պլանշետի միջոցով ավելի հարմարավետ է ընկերների հետ խաղեր խաղալ կամ դիտել լուսանկարներ: Դիտեք տեսահոլովակը, որպեսզի ավելի պատկերավոր տեսնեք պլանշետի բոլոր դրական կողմերը:



Ծխելու վնասները

(Իհարկե այս ամենը գիտենք, բայց կրկին հիշելը չէր խանգարի: Իսկ լավագույնը այն կլինի, որ թողնեք այդ տհաճ սովորությունը հենց այսօրվանից):

Թեև ծխողները չեն ցանկանում հրաժարվել այդ վնասակար սովորույթից, այնուամենայնիվ, պետք է միշտ հիշեն, որ բացի իրենց առողջությունից, վտանգում են նաև շրջապատի մարդկանց առողջությունը:

Չծխողների համար տհաճ է ծխախոտի հոտը, ուստի խորհուրդ է տրվում նախքան ծխելը թույլտվություն ստանալ ներկաներից:

Հարգի չէ որևէ հաստատություն մտնել ծխախոտը ձեռքին:

Հյուրընկալվելիս պետք է ծխելու թույլտվություն ստանալ ներկաներից և շնորհակալություն հայտնել: Եթե այնտեղ, որտեղ հրավիրված եք, արդեն ծխում են, ապա թույլտվություն պետք է խնդրեք ձեր կողքի նստածից, իհարկե սկզբում նրան ծխախոտ առաջարկելով:

Եթե հյուրը ծխող չէ, տանտերը նրա ներկայությամբ չպետք է ծխի:

Ծխել չի կարելի.

• այնտեղ, որտեղ փակցված է ծխելն արգելող հայտարարություն,
• այնտեղ, որտեղ հայտարարություն չկա, բայց առանց դրա էլ հայտնի է, որ ծխել չի կարելի՝ թատրոնում, կինոսրահում, բենզալցման կայանում, հանրախանութում, հիվանդանոցային սենյակում, քննական լսարանում և այլն,
• բնակարան, հիմնարկ, խանութ, հասարակական տրանսպորտ մտնելիս,
• այն սենյակում, որտեղ հիվանդ կամ փոքր երեխա կա,
• պարելիս,
• ճաշելիս, ապուրի և երկրորդ ճաշատեսակի միջև ընկած ժամանակահատվածում,
• հանդիսավոր նիստերի ժամանակ,
• կանանց՝ փողոցում,
• եկեղեցում կամ որևէ ծիսակատարության ժամանակ,
• գերեզմանոցներում:
• Չպետք է ծխել նաև ննջարանում:

Վիճակագրություն


Հայաստանում ծխում է չափահաս բնակչության 50 տոկոսը:
Հասարակական վայրերում մոխրամանների առկայությունը հուշում է, որ ծխելը թույլատրվում է: Եթե ռեստորանի կամ ճաշարանի սեղանին մոխրամաններ չկան, ուրեմն ծխելն արգելվում է, և չափազանց անքաղաքավարի է նման վայրերում ծխելը և սուրճի ափսեները, բաժակները կամ ծխախոտի տուփերը մոխրամանի փոխարեն օգտագործելը:


Սեղանի շուրջ կարելի է ծխել այն դեպքում, երբ բոլորն արդեն ավարտել են ուտելը, և երբ տանտերը կամ սեղանակիցները թույլ են տվել: Նույն սեղանի շուրջ օտար մարդկանց հետ ճաշելիս (ճաշարանում, սրճարանում, ռեստորանում) չպետք է ծխել այնքան ժամանակ, մինչև բոլորը ավարտեն ճաշելը: Եթե ծխում եք, իսկ սեղանակցի համար նոր են սպասք բերում, պետք է իսկույն հանգցնել ծխախոտը: Պաշտոնական ընդունելությունների ժամանակ առաջինը սկսում են ծխել տարեցներն ու պատվավոր հյուրերը, հետո միայն՝ մյուսները:
Երբեք չի կարելի մեկի տուն մտնել վառած ծխախոտը կամ ծխամորճը ձեռքին:
Ծխախոտը բերանին խոսելն անքաղաքավարի է: Բարևելիս միշտ պետք է ծխախոտը հանել բերանից: Անքաղաքավարի է ծխախոտը վառել այն ժամանակ, երբ ձեզ հետ խոսում են:

Ո՞վ ում է առաջարկում ծխել


Նախկինում ընդունված էր, որ ծխել առաջարկում է հասարակական ավելի ցածր դիրք ունեցողը՝ ավելի բարձր դիրք ունեցողին, տղամարդը՝ կնոջը, երիտասարդը տարեցին: Մեր ժամանակներում, առանց տատանվելու, ծխել կարող է առաջարկել նաև կինը՝ որևէ տղամարդու (իհարկե ցանկալի է, որ կանայք ծխախոտ չառաջարկեն տարեց տղամարդկանց, որովհետև նրանք ավելի պահպանողական են) կամ ղեկավարը՝ իր ենթականերին:
Եթե ծխող եք, և ծխախոտ են առաջարկում, պետք է վերցնել և շնորհակալություն հայտնել, բացառիկ դեպքերում կարելի է հրաժարվել, եթե, ասենք, առաջարկում են ուժեղ տեսակի ծխախոտ, իսկ դուք սովոր եք ավելի թույլը ծխել:
Ծխախոտը կամ սիգարը միշտ հրամցնում են տուփից: Երբ տղամարդուն ծխախոտ են առաջարկում կանգնած, նա ևս պետք է կանգնի: Ծխախոտը պետք է վառել կրակայրիչով կամ լուցկիով, ծխախոտով վառելն անքաղաքավարի է:
Երբեք չպետք է ծխախոտը հանգցնել որևէ կենցաղային առարկային՝ աթոռին, սեղանին... սեղմելով: Մոխիրը պետք է թափել միայն մոխրամանում: Ի դեպ, չպետք է մոխրամանի մեջ թուղթ կամ ուտելիքի մնացորդ գցել:
Ծուխը փչում են այն ուղղությամբ, որ այն չանհանգստացնի ուրիշներին:
Ծխողները պետք է հետևեն նաև հետևյալ կանոններին:

Չպետք է՝
• հաճախակի ծխախոտ խնդրել ուրիշներից,
• լուցկին կամ կրակայրիչը նետել սփռոցին կամ հատակին,
• ծխախոտը ծխել մինչև ֆիլտրին հասնելը,
• վառած ծխախոտն առաջարկել ուրիշին,
• ծխամորճը թափ տալ ուրիշների ներկայությամբ,
• հյուրերին ընդունել կամ նրանց հետ խոսել ծխախոտը բերանում, ծխախոտ վառել բաժակաճառի կամ ելույթի ժամանակ:

ՀԱՄԱՆՄԱՆ ՆՅՈՒԹԵՐ ԿԱՐԴԱՑԵՔ՝ ԱՅՑԵԼԵԼՈՎ
www.erkusov.com/news/ar_39_oghj_aprelakerp/1-0-18

Դեպարդյեն սովորական դավաճան է և նրա արարքը չունի բացատրություն

Հրաժարվել հայրենիքից, ընդունել օտար երկրի քաղաքացիությունը և անել դա մեծ հաճույքով, ինչ է դա խփում է քո եկամուտին, ոչ թե քննադատելի, այլ դատապարտելի արարք է: Քանզի լինես դու դերասան, թե սպորտսմեն, կամ այլ…դու առաջին հերթին պետք է լինես քո Հայրենիքի արժանի զավակ: Հիշեցում` Ֆրանսուա Օլանդի առաջարկած հարկի ներդրումը հարուցել էր Ֆրանսիայի շատ հարուստների զայրույթը և շատերը ստիպված էին հեռանալ Ֆրանսիայից: Ի պատիվ իրեն նա չի մոռանում, որ Սարկոզիին հաղթել է սովորական ֆրանսիացիների աջակցության շնորհիվ և նրա համար գերակայողը անապահով ֆրանսիացիների ճակատագիրն է: Օլանդին ընդհանրապես չի հետաքրքրում, թե, ինչպես կընդունեն և կմեկնաբանեն իր որոշումը մի խումբ հարուստներ: Նրան նույնիսկ չի մտահոգել այն փաստը, որ այդ որոշումից հետո Ֆրանսիայի ամենահարուստ մարդը` LMVH ընկերության ղեկավար, 63-ամյա Բեռնար Առնոն որոշել էր դառնալ Բելգիայի հպատակ եւ դիմում էր ներկայացրել խորհրդարանական հանձնաժողովին: Բելգիա տեղափոխվելու մտադրություն ուներ նաեւ դերասան Ժերար Դեպարդյեն: Այս առիթով էլ Ֆրանսիայի վարչապետ Ժան-Մարկ Էյրոն, Դեպարդյեի քայլը խղճուկ և ոչ հայրենասիրական էր անվանել: Հիշեցնենք, որ ըստ Օլանդի Ֆրանսիայում տարեկան 1 մլն. եվրոյից բարձր եկամուտ ունեցողները պարտավոր են լինելու պետությանը 75 տոկոս հարկ վճարել:
Եվ այսպես` հաշվի առնելով այս ամենը Ժերար Դեպարդյեն որոշում է ընդունում գնալ ստոր արարքի` այսինքն հրաժարվել Ֆրանսիայի քաղաքացի լինելուց և ընդունել Ռուսաստանի քաղաքացիությունը: Ճիշտն ասած մինչև վայրկյանը ես հակված չէի մտածել, որ նա իրականում կգնա այդ քայլին, սակայն ինչպես ասված է Կրեմլի պաշտոնական կայքում, հանդիպումը կայացել է հունվարի 5-ի երեկոյան և կարճ է տևել: Հանդիպման ժամանակ Պուտինը ֆրանսիացի դերասանին է շնորհել վերջինիս ռուսական անձնագիրը: Դեպարդյեն նշել է, որ շատ ուրախ է այդ առթիվ, քանի որ ինքը ռուսական մշակույթի և ռուսական մտածողության մեծ երկրպագու է: Նա նաև նշել է, որ սիրում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, և դա փոխադարձ է: Ռուսաստանը դերասանն անվանել է «մեծ դեմոկրատիայի երկիր»: Դեպարդյեն միաժամանակ հայտնել է, որ պատրաստվում է ռուսերեն սովորել, և որպես բնակության վայր դիտարկում է միայն իր կարծիքով չափազանց խոշոր մեգապոլիս Մոսկվան: Ավարտելով կցանկանայի նկատել, որ այս քայլը զրոյացրեց Դեպարդյեի բոլոր նվաճումները բեմում և կինոյում սովորական ֆրանսիացիացիների աչքում:
<<ԵԹԵ ԲԵՄԻ ՎՐԱ ԴԵՊԱՐԴՅԵՆ ՀՐԱՇԱԼԻ Է, ԱՊԱ ԻՐԱԿԱՆ ԿՅԱՆՔՈՒՄ ՆԱ ՆՈՂԿԱԼԻ Է>>:

Երբ կտրվում ես կյանքիդ «քննությունից»



Կյանքիդ ամենօրյա աղմուկից, փողոցներից, անցումներից, ժպիտներից, ճիշտ խոսքերից, ընկերներից, բարևներից, խորհուրդներից, արհամարհանքից, անմիտ խոսքերից, ֆիլմերից, ձանձրույթից, ձգտումից, պայքարից, ու էլի խոսքերից քեզ անջատում է մի բան՝ Քունը:
Հենց դու փակում ես աչքերդ, սենյակիդ ճաքճքված առաստաղի ձանձրալի պատկերին փոխարինելու է գալիս մոխրագույն անհասկանալի դատարկությունը, կամ` լիությունը. դա հարաբերական է: Աչքիդ առաջ հայտնվում են նեյտրալ, անգույն, անձև երևույթներ: Անկախ կամքիցդ փորձում ես ուսումնասիրել, գտնել նրանց սահմանները, բայց` չհաջողացնելով, հայտնվում ես պատուհանիդ առաջ`մշտական տեղում:
Էլի: Նորից: Կրկին: Դու նայում ես լուսամփոփին. դուք նման եք` բոլորը քնած են բացի ձեզանից:
Նայում ես ժամին, մոտենում է քննությանդ առավո՞տը.. էլի կբացակայես.. Իսկ դու կարդացել էիր դասը… դու արդեն մոռանում ես համալսարանիդ հասցեն, ի~նչ անմիտ քայլ է! Չնայած, քայլ էլ չէ: :)
Դու ժպտում ես մի պահ հիշելով «սովորելուդ» տարիները. Գևորգ Մարզպետունու գիրքը, օրագիրդ (ինչ-որ դերասանի անհաջող նկարով), շարադրություն, լավ գնահատական, գովեստի խոսքեր… Իսկ այսօր քեզ համար միևնույնն է:
Ժամը 8-ին միանում է զարթուցիչդ, դու էլի անշարժ ես, չես նյարդայնանում: Հետո նրան միանում են կաթ ու մածուն վաճառող տատիկներն ու բարձրակրունկ կոշիկներից երբեք չհրաժարվող հարևանուհիդ: Քեզ համար միևնույնն է: Դու լուռ ես: Սենյակում դու ես, սուրճիդ բաժակը ու Крес “Еле дыша”:
 Ձանձրանում ես: Բացում դուռդ, որ դուրս փախչես, երբ դիմացդ է հայտնվում հարևանուհիդ, որի` սենսացիոն լուր լսելու ցանկությամբ լցված աչքերից խուսափելով արագացնում ես քայլերդ… Իսկ  նա դա նկատում է… գուցե վիրավորվի ՞.. բայց դա քեզ հետաքրքրում է այնքան, որքան` այսօրվա քննությանդ արդյունքը:
Քայլում եք՝ դու ու հեռախոսիդ փլեյլիստը: Պաշտում ես Թումանյան փողոցը, չէ՞:  Զանգում են ընկերներդ, իսկ դու թույլ չես տալիս, որ որևէ մեկն ընդհատի երաժշտությունը:Չար ես, լրիվ քո հակապատկերը...
  Ձյունը սառել է, դու էլ: Բոլորն ունեն Նոր Տարվա տրամադրություն, իսկ դու ունես ցինիզմ, ականջակալներ ու էլի՝ ցինիզմ: Փողոցում երեխաները նկարվում են դեղին մորուքով Ձմեռ պապիկի հետ: Մտածում ես՝ ի՞նչ կլինի եթե մոտենաս ու պոկես Ձմեռ «ջահելի» մորուքը.. Չ՞է որ այդ Ձմեռ պապն իրականում 25 տարեկան, սոված դերասան է, ով հազիվ է  զսպել իրեն, որ չուտի նվերների պարկի կոնֆետները...  Լավ.. իսկ եթե դեմ գնաս սկզբունքներիդ ու ծխախոտ գնե՞ս... Երբեք, երևի...
Ամեն ինչ նույնն է` անցումները, մարդիկ, իրավիճակները, խրատները… Բոլորը խոսում են, փիլիսոփայում, իսկ դու չես կառավարում խոսքերդ ինչպես նախկինում: « Դուք » -ը կորցնում է վերջին տառը: « Կարելի ՞ է » -ն` հարցական նշանը: Ժպիտդ էլ` իմաստը...
«Դու միայնակ ես, չնայած որ շրջապատված ես այդթիվ մարդկանցով ու խրատներով»: Այս նախադասությանը  հաճախ ես հանդիպել երգերում ու ֆիլմերում: Իսկ հիմա  դրա գլխավոր հերոսը դու ես: Էմոցիան թողել ու գնացել է, ներվին էլ` հետը տարել: Մնացել ես դու, սենյակդ ու երեկվա սուրճի բաժակդ:

2012 թվականի ֆուտբոլային ամենազվարճալի պահերը


TV Golo-ն, բացի շաբաթվա լավագույն գոլերը ներկայացնելուց, ամեն տարվա ավարտին ավանդաբար ներկայացնում է այդ թվականին կատարված ֆուտբոլային ամենազվարճալի իրադարձությունները: Այն ներկայացնում ենք ձեր ուշադրությանը...







                    

Վիլյան իր որդու պատճառով մերժել է Վենգերին

Դավիդ Վիլյան որոշել է ձմռանը չտեղափոխվել այլ ակումբ, որպեսզի լինի իր ընտանիքի կողքին, երբ լույս աշխարհ կգա իր որդին:
Դավիդ Վիլյայի կինը` Պատրիսիան, հղի է: Նախատեսվում է, որ աստուրիացի հարձակվողի որդին լույս աշխարհ կգա փետրվարին: Հենց այդ պատճառով Վիլյան մերժել է Լոնդոնյան ակումբին:

"Նրա կինը հղի է և սպասվում է, որ տղան կծնվի փետրվարին, դա նրանց 3 - րդ երեխան կլինի: Դավիդը չի ցանկանում այդ ժամանակ բացակայել, ուստի տեղափոխությունը քիչ հավանական է թվում: Բայց Դավիդն իսկապես ցանկանում է հեռանալ, նա հիասթափված է և մի փոքր տխուր: Այստեղ նա իր լավագույն պահերը չի անցկացրել", - մեջբերում է Daily Star - ը, որը չի նշում այս խոսքերի հեղինակի անունը, հայտնելով միայն, որ այն ասել է խաղացողին մոտ կանգնած անձնավորություն:

Ավելի վաղ նշվում էր, որ Բարսելոնան պատրաստ է 16 մլն ֆունտի դիմաց ձմռանը բաց թողնել Վիլյային, իսկ ինքը` խաղացողը, ցանկանում է հեռանալ կատալոնական ակումբից:

Աշխատեք գումար ինտերնետում շատ արագ և շատ հեշտ Կարդացեք ամբողջը: ArmsBloger.Blogspot.Com-ում: Աշխատեք գումար ինտերնետում շատ արագ և շատ հեշտ


Եթե ունեք պրոֆիլ Вконтаке.ру սոցիալական կայքում , ապա շտապեք վաստակել գումար լայքլով, գրուպաներ մտնելով և այլն :
Աշխատանքը շաաաաաաաաաաատ հեշտ է , 
մի կնոպկա սեղմելով վաստակում եք գումար :
 Գրանցվելու համար անցեք 
այս հղումով

սեղմեք вход , ապա թույլատրեք պրիլոժենիյան , լրացրեք էլ-փոստը և վերջ:Աշխատելու համար մտնում եք Доступные задания - այնտեղ կտեսնեք հանձնարարությունները , կանաչ կնոպկայի վրա կարդում եք պահանջը , սեղմում նրա դիմացի հղման վրա , բացվող էջում կատարում գործողությունը և սեղմում կանաչ կնոպկայի վրա, որի վրա կգրվի "молодец" և վերջ ` գումարը կնստի Ձեր հաշվին .... միշտ ստուգեք նոր զակազների հայտնվելուն սեղմելով " Доступные задания" :

Դարձրեք Ձեր ժամանակը շահութաբեր



Կարդացեք ամբողջը: WWW.ARMJAMANC.RU: Աշխատեք գումար ինտերնետում շատ արագ և շատ հեշտ 

Օրվա առակը. անկեղծությունը զգացմունքի ցուցիչն է

Մի անգամ իմաստունի մոտ գալիս է մի տղամարդ:
-Գիտեք, -ասում է նա,- ես հիմա միաժամանակ հինգ կնոջ հետ եմ: Դա ինձ ձանձրացրել է, բայց նրանցից որևէ մեկին ընտրել չեմ կարողանում: Ինչպե՞ս վարվեմ:
-Մաղիր նրանց անկեղծությամբ:
-Ինչպե՞ս թե անկեղծությամբ:
-Քեզ լիովին ազատ զգա ու նրանցից յուրաքանչյուրին ամեն ինչ պատմիր մնացածի մասին:
-Բայց դա ինչպե՞ս կարող է օգնել:
-Փորձիր ու կտեսնես:
Կես տարի անց տղամարդը նորից է գալիս իմաստունի մոտ:
-Ես հետևեցի քո խորհրդին: Շնորհակալ եմ: Երբ անկեղծացա, իմ կանանցից երկուսն իսկույն հրաժարվեցին ինձ հետ հանդիպել: Դա, կարելի է ասել, խոշոր մաղում էր: Մնացին երեքը, և հենց այդտեղ էլ սկսվեց ամենահետաքրքիրը: Ես շատ շուտով հայտնաբերեցի, որ բոլորի մոտ հավասարապես անկեղծ լինել չի հաջողվում: Մեկին ես կարող էի պատմել ամեն ինչ, մյուսին`միայն կեսը, իսկ երրորդին`բացարձակապես ոչինչ: Միևնույն ժամանակ մեկի մասին կարող էի պատմել ամեն ինչ, մինչդեռ մյուսի մասին պատմել լեզուս չէր պտտվում: Այս ամենն ավարտվեց նրանով, որ հայտնաբերեցի, որ մեկին ես կարող էի պատմել ամեն ինչ, բայց նրա մասին անկեղծանալ ոչ մեկի հետ չէի ուզում:
-Եվ հենց նրա հետ էլ մնացի՞ր:
-Այո, ու ինձ հետաքրքրում է, թե ինչպես է գործում այս պարզ մեթոդը:
-Այն գործում է, որովհետև անկեղծությունը զգացմունքի ցուցիչ է: Այն շատ արագ մաղում է այն մարդկանց, ովքեր մեզ պետք չեն, ընդ որում կյանքի բոլոր իրավիճակներում: Միշտ շրջապատի՛ր քեզ այնպիսի մարդկանցով, որոնց հետ ուզում ես անկեղծ լինել, ու բաժանվի’ր նրանցից, որոնց հետ հարաբերությունները ճնշում են քեզ:

Apple-ը ներկայացնում է iTunes-ի լիովին թարմացված տարբերակը



Apple ընկերությունը ներկայացրել է iTunes-ի նոր լիովին թարմացված տարբերակը՝ iTunes 11-ը: Ի տարբերություն հնի այն ունի նոր ինտերֆեյս, ընձեռում է բազում նոր հնարավորություններ՝ մեծ մասամբ կապված iCloud-ի հետ: 
Իր գոյության ողջ ընթացքում iTunes-ը ենթարկվել է օգտատերերի քննադատությանն իր բարդ կառուցվածքի և դանդաղ աշխատանքի համար: Իր այդ վատ հատկանիշների համար օգտատերերն ու հենց Aplle-ի փորձագետները այն անվանում են Apple ընկերության ամենաանփույթ ծրագիր: iTunes 11-ի աշխատանքը սկսվում է ողջույնով, որտեղ մի քանի խոսքով պատմվում է ինտերֆեյսի նոր փոփոխությունների մասին: 



Երաժշտական ալբոմները և նոր "ընկնող" մենյուն


Նոր iTunes Store-ը

Փոփոխություններից զերծ չի մնացել նաև նվագարկիչը: Այժմ որևէ երգ միացնելիս, նվագարկիչը բացվում է ոչ թե աջից, ինչպես առաջ, այլ ներքևից՝ զբաղեցնելով փոքր-ինչ ավելի մեծ տարածք և ավելի օգտակար օգտագործելով էկրանը: Բացի այդ փոփոխությունների է ենթարկվել նաև iTunes-ի մինի-փլեերը:


iTunes-ի նոր նվագարկիչը

Իմիջայլոց ասեմ, որ օգտագործել նոր iTunes-ը դարձել է ավելի հեշտ, արագ և հաճելի: Նոր տարբերակը հասանելի է OS X-ի և Windows-ի համար, իսկ բեռնել այն կարող եք օգտվելով ներքևի հղումից: