Breaking News
Loading...

Apple-ը ներկայացնում է iTunes-ի լիովին թարմացված տարբերակը

11:31


Apple ընկերությունը ներկայացրել է iTunes-ի նոր լիովին թարմացված տարբերակը՝ iTunes 11-ը: Ի տարբերություն հնի այն ունի նոր ինտերֆեյս, ընձեռում է բազում նոր հնարավորություններ՝ մեծ մասամբ կապված iCloud-ի հետ: 
Իր գոյության ողջ ընթացքում iTunes-ը ենթարկվել է օգտատերերի քննադատությանն իր բարդ կառուցվածքի և դանդաղ աշխատանքի համար: Իր այդ վատ հատկանիշների համար օգտատերերն ու հենց Aplle-ի փորձագետները այն անվանում են Apple ընկերության ամենաանփույթ ծրագիր: iTunes 11-ի աշխատանքը սկսվում է ողջույնով, որտեղ մի քանի խոսքով պատմվում է ինտերֆեյսի նոր փոփոխությունների մասին: 



Երաժշտական ալբոմները և նոր "ընկնող" մենյուն


Նոր iTunes Store-ը

Փոփոխություններից զերծ չի մնացել նաև նվագարկիչը: Այժմ որևէ երգ միացնելիս, նվագարկիչը բացվում է ոչ թե աջից, ինչպես առաջ, այլ ներքևից՝ զբաղեցնելով փոքր-ինչ ավելի մեծ տարածք և ավելի օգտակար օգտագործելով էկրանը: Բացի այդ փոփոխությունների է ենթարկվել նաև iTunes-ի մինի-փլեերը:


iTunes-ի նոր նվագարկիչը

Իմիջայլոց ասեմ, որ օգտագործել նոր iTunes-ը դարձել է ավելի հեշտ, արագ և հաճելի: Նոր տարբերակը հասանելի է OS X-ի և Windows-ի համար, իսկ բեռնել այն կարող եք օգտվելով ներքևի հղումից:


 
Toggle Footer