Breaking News
Loading...

Գվարդիոլան կզբաղեցնի «Բավարիայի» գլխավոր մարզչի պաշտոնը

02:38
Բոլոր կայքերի առաջին լուրը սա է: Հասկանալի է, իհարկե, Պեպը արդի ֆուտբոլային պատմության ամենատաղանդավոր ու հեռանկարային մարզիչներից մեկն է: Նրա անհավանական 14 տիտղոսները Բարսելոնայի հետ հավերժ կմնան պատմության մեջ` որպես անհասանելի արդյունք: Բայց մտավախություն կա, որ Գվարդիոլան չկարողանա «Բավարիայում» աշխատել «Բարսելոնայի» պես: Թող չնեղանան «Բավարիայի» երկրպագուները, բայց այնտեղ չկա այն թիմային հոգին, որը տիրում է «Բարսելոնայում»: Ընդ որում, Գվարդիոլայի երկրպագուները նկատած կլինեն, որ բոլոր այն ակումբներում, որտեղ խաղացել է Պեպը, միշտ էլ ջերմություն է տիրել` թե՛ «Բրեշիայում», թե՛ «Բարսելոնայում», թե՛ «Ռոմայում»... Իսկ «Բավարիայում» այդպես չէ: Ճիշտ է, մյունխենյան թիմը անխափան մեխանիզմ է, բայց այնտեղ չկա այդ եղբայրական ջերմությունը... Ցավոք... Մաղթենք Պեպին հաջողություն:

Իսկ ինչ վերաբերում է Պեպի` «Բարսելոնային» դավաճելու` ֆեյսբուքյան անիմաստ մեղադրանքներին, անհեթեթ է նրա հասցեին նման զրպարտող խոսքեր ուղղելը: Ի վերջո, «Բարսելոնան» «Ռեալով» չի փոխել: Այնպես որ,

ԿԵՑՑԵՍ, ՊԵՊ...
 
Toggle Footer