Breaking News
Loading...

Պույոլը ստորագրեց նոր պայմանագիրը

02:37
Պույոլը ստորագրեց նոր պայմանագիրը
Կարլես Պույոլն այսօր երեկոյան ստորագրել է նոր պայմանագիրը, որը նախատեսված է լինելու մինչ 2016 թվականի հունիսի 30 - ը:

Այսօր երեկոյան Բարսելոնայի շտաբ բնակարանում Կարլես Պույոլը ստորագրել է իր նոր պայմանագիրը` նախատեսված մինչ 2016 թվականի հունիսի 30 - ը: Բացի թիմի ավագից և ակումբի նախագահ Սանդրո Ռոսելից, պայմանագրի ստորագրմանը ներկա են եղել ակումբի մարզական փոխնախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն, մարզական տնօրեն Անտոնի Սուբիսարետան և Պույոլի ներկայացուցիչը:

Ավագի երազանքը

Պայմանագրի ստորագրումից հետո Կարլես Պույոլը Barca TV - ին տված իր փոքրիկ հարցազրույցում ասել է. "Ես շատ գոհ ու երջանիկ եմ: Իմ նպատակն է շարունակել մնալ այստեղ, խաղալ այնքան տարի, որքան կկարողանամ: Ես շնորհակալ եմ ակումբի գործադրած ջանքերի համար, պայմանագիր կնքելը կարևոր է, բայց ամենակարևորն այն իրագործելն է": "Ինձ համար ֆիզիկական ֆիճակս շատ կարևոր է, ես շատ լավ գիտակցում եմ, որ պետք է հոգ տանեմ իմ մասին խաղադաշտում և խաղադաշտից դուրս: Հենց դա եմ ես փորձում անել", - ավելացրել է բարսելոնիզմի լեգենդը:

Վերջում Կարլես Պույոլը հայտարարել է, որ երազում է խաղալ մինչև 40 տարեկան. "Պետք է առաջ գնալ մրցաշրջանից մրցաշրջան, բայց իմ երազանքն է խաղալ մինչև 40 տարեկան":
 
Toggle Footer