Ինչպես անվճար ներբեռնել և օգտագործել Window 8-ի վճարովի ծրագրերը


Եթե օգտվում եք Windows 8-ի Store-ից, ապա նկատած կլինեք, որ այնտեղ կան վճարովի և անվճար ծրագրեր: Վճարովիները իրենց հերթին բաժանվում են 2 մասի: Որոշները ներբեռնելու համար անհրաժեշտ է գումար մուծել միանգամից, իսկ որոշները թույլ են տալիս ներբեռնել ու որոշակի ժամկետում փորձարկել ծրագրերը: Օրինակ ներքևի նկարից երևում է, որ այս խաղը վճարովի է, սակայն հնարավոր է ներբեռնել այն ու որոշակի ժամկետով օգտագործել (Try): Նմանատիպ ծրագրերը կոչվում են Trial ծրագրեր:


Հենց Trial ծրագրերին կանդրադառնանք ու կտեսնենք, թե ինչպես է հնարավոր դրանց սպառման ժամկետները վերացնել:

1.Ներբեռնեք այս ծրագիրը:
2.Բացելուց հետո կտեսնեք Ձեր մոտ տեղադրված բոլոր մետրո ծրագրերը:
3.Ցուցակում գտեք անհրաժեշտ ծրագիրը և սեղմեք crack: Ծրագրերը հեշտ գտնելու համար կարող եք օգտագործել Search կոճակը:


Այս գործողություններից հետո Trial ծրագրի ժամկետը երբեք չի սպառվի և կարող եք այն անվերջ օգտագործել: Կրկին տեղեկացնեմ, որ այս մեթոդը հնարավոր է միայն կիրառել Trial ծրագրերի վրա (Store-ում buy կոճակի կողքը պետք է լինի Try կոճակ:)



Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Թողարկվեց Apple iTunes-ի 11-րդ տարբերակը



Apple-ի սարքավորումներ ունեցողներին կարիք չկա ներկայացնել iTunes ծրագիրը, քանի որ այդ սարքերի մեջ գտնվող ֆայլերի հետ աշխատելու համար սա հիմնական մեթոդներից մեկն է: Սակայն այս ծրագրի նախորդ տարբերակները օգտագործողների կողմից արժանացել են բազմաթիվ դժգոհությունների: Նշվում է, որ ծրագրի նոր տարբերակում կատարվել են ինտերֆեյսի և ֆունկիոնալ փոփոխություններ: iOS համակարգով աշխատաող սարքեր չունեցողները նույնպես կարող են տեղադրել այս ծրագիրը և օգտագործել որպես բազմաֆունկցիոնալ աուդիո/վիդեո նվագարկիչ:


                                  Ներբերնել

Ստեղծեք Ձեր կամ ընկերների ֆոտոռոբոտները...



Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Ինչպե՞ս փորձարկել Android համակարգի ցանկացած տարբերակ անմիջապես ինտերնետ դիտարկչում




Նախկինում գրառումներում արդեն անդրադարձել Անդրոիդ համակարգը վիրտուալ միջավայրում տեղադրելուն և Անդրոիդի համար նախատեսված ծրագրերն ու խաղերը Windows օպերացիոն համակարգում բացելուն: Այժմ տեսնենք, թե ինչպես փորձարկել Android համակարգի ցանկացած տարբերակ անմիջապես դիտարկչի մեջ: Հատուկ այդ նպակատով ստեղծվել է Manymo ծառայությունը: 



Չգրանցված օգտատերերի համար կայքում կա ժամանակային սահմանափակում, որը կարելի է հանել անվճար գրանցում անցնելուց հետո: Գրանցված օգտատերերը նաև հնարավորություն են ստանում էմուլյատորի վրա տեղադրել և փորձարկել իրենց ծրագրերը: 


Ծառայությունը թույլ է տալիս նաև ընտրել էկրանի չափսը և Անդրոիդի տարբերակը: Ծառայությունը նախատեսված է այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են մոտավոր ծանոթանալ Անդրոիդի տարբերակներին, կամ փորձարկել իրենց կողմից գրված ծրագրերը:
                                Կայքը  այստեղից

Ո՞ր կայքերում փնտրել աշխատանք


Հարգելի այցելուներ, այս էջում կգտնեք Հայաստանում աշխատանք գտնելու կայքերի հասցեները: Եթե գիտեք այլ օգտակար կայքեր, ապա գրեք մեկնաբանություններում:












50-ամյա Դեմի Մուրը ճանաչվել է ամենացանկալի կին


Լրացել է հոլիվուդյան դերասանուհի Դեմի Մուրի 50 ամյակը, սակայն դա չի խանգարել նրան ծանոթության կայքում զբաղեցնել առաջատար դիրք՝ ամենացանկալի ոչ երիտասարդ կանանց ցանկում: Այս ծանոթության կայքը հիմնականում միավորում է տղաներին և տարիքով կանանց։ Մուրի առաջատար դիրք գրավելու առիթով պորտալի ղեկավարությունը նրան պարգև է ուղարկել՝ միաժամանակ շնորհավորելով նրա ծննդյան տարեդարձը: Կանադական կայքի ղեկավարությունը դերասանուհուն, որպես նվեր, ուղարկել է Christian Louboutin-ի կոշիկներ և «ամենացանկալի կնոջ» սերտիֆիկատ։

Ինչպես դիտել ընկերների նկարները առանց հյուր գնալու:


1. Գտեք Ձեր ընկերների ցուցակուշ որևէ մեկին, ում նկարները ուզում եք դիտել առանց հյուր գնալու:

2. Աջ կոճակով սեղմեք գլխավոր նկարի վրա և պատճենահանեք նկարի հղումը սեղմելով 
"Копировать URL картинки" կամ "Copy image URL"


3. Տեղադրեք պատճենահանած հղումը որևե տեքստային խմբագրիչ որպեսզի այն չկորի կամ 
ուղղակի հիշեք այս թվերը, քանզի նրանք պետք կգան քիչ անց (Ձեր մոտ թվերը ուրիշ են)

http://i301.odnoklassniki.ru/getImage?photoId=313446716674&photoType=2

4. Պատճենահանեք ("copy" արեք) այս տեքստը

http://www.odnoklassniki.ru/dk?st.cmd=userMain&st.cmd=userMain&tkn=6362&st.layer.cmd=PopLayer
ViewUserPhotoStickyOuter&st.layer.showNav=on&st.layer.photoId=


և տեղադրեք այն ինտերնետ դիտարկիչի հասցեի դաշտում 
(որտեղ որ գրվածա www.odnoklassniki.ru.......)

5. Տեքստը տեղադրելուց հետո ավելացրեք այն թվերը, որոնք Դուք 
պատճենահանել կամ մտապահել էիք`
http://www.odnoklassniki.ru/dkst.cmd=userMain&st.cmd=userMain&tkn=6362&st.layer.cmd
=PopLayerViewUserPhotoStickyOuter&st.layer.showNav=on&st.layer.photoId=313446716674

6. Սեղմեք "Enter" և վայելեք :)


Կարճ տեսանյութ՝




Հավանեցի՞ք - կիսվեք ընկերների հետ՝ սեղմեք "класс"

Ինչպես ձեր օդնոկլասնիկի պռոֆիլը պաշտպանել ջարդման վտանգից



Այս օր ես ձեզ կներկայացնեմ շատ պարզ մեթոդ:Օդնոկլասնիկում հայտնվել են սայտեր ջարդողներ հետևաբար խնդիր է հանդիսանում պաշտպանվել:Պաշտպանվելու համար անընդհատ պառոլը փոխելը դա ելք չե, ասեմ ավելին դա զուր գործնդաց է:Ավելի մատչելի է երբ պառոլը այսինքն գաղտնաբառը դնում էք ավելի երկար:Բացատրեմ թե ինչու երբ մարդիք ցանկանում են ջարդել որեվիցե մի պռոֆիլ նրանց առջև խնդիր է դրվում սողոսկել էջ թի էմ էլ կոդերով հավաքված մի հսկայական էջ, նրան տրվում է միայն կարճ պառոլները:Այդ իսկ պատճառով իմ օդնոկլասնիկի պառոլը պարունակում է 28 նիշ իհարկե տառեր և թվեր:Այսինքն խորհուրդ եմ տալիս ձեր օդնոկլասնիկի պառոլները դնեք ավելի երկար, ցանկալի է պարունակեն տառեր և թվեր:

Սպասում եմ ձեր մեկնաբանություններին !!!!

Իսկ դուք նկատել ե՞ք տարբերությունները

Նկարեք մարդուկ և օգնեք նրան ացնել ճանապարներ:


Ձեզ եմ ներկայացնում մի հետաքրքիր կայք,որի միջոցով կարող եք նկարել ձեր մարդուկին և օգնել նրան ացնել ճանապարներ:Նախ պետք է նկարել մարդուն և կատարել հրահանգները(Նկարել բանալի,փուչիկ,թուր,ամպ):


Մի քանի ծիծաղելի անուններ



1. Տանուտերյան Սկյուռիկ
2. Ղասաբյան Պտղունցիկ
3. Շլորյան Գարֆինքյուլ
4.Շահանդուխտ Կզաքսյան
5. Գրիգորյան Յուղաբեր Վարդոյի
6. Մստոյան եղեցիկ Բուլվերսիկի
7. Ռստիկյան Կլիմենտ
8. Պտկունցյան Նաստել
9. Թառափյան Հակինթ
10. Գյուլամիրյան Կաքավ
11. Պանտելեյմոն Սոցկի
12. Սուջյան Ցելեսինա
13. Նեմեցով Շիլլեր
14. Ամերիկյան Ջումշուդ
15. Բոզոյան Պայքար
16. Պստիկյան Էլիբեկ
17. Պզպզյան Գելիմ
18. Չիչակյան Բախտիար
19. Գռսեմյան Բաղդագյուլ
20. Դնզզյան Մումինատ
21. Խամփերյան Բուբուշ
22. Թռչունյան Ռզգան
23. Ջոմարդյան Շաքար
24. Թոռչյան Ձուբեյդա
25. Կլորյան Շնորիկ
26. Զմալյան Քանաքար
27. Նախոյան Մարալիկ
28.Ցոլակ Գոմապետյան
29. Ջնդոյան Ավալ
30. Մուրդօղլյան Շարհազդան
31. Թոլոյան Տիտալ
32. Ծիլվիլյան Անախաս
33. Բռնադատվածային Սոխակ
34. Գյոզալյան Դալար Փարավոնի
35. Թմբուկյան Գյուլաբ
36. Մսղեմցյանց Լերձունի
37.Օլիմպիա Տիտղոսյան
38.Փայլակ Մակարոնյան

Windows 8-ի մետրո ինտերֆեյսի ծրագրերը փակելու մի քանի տարբերակներ



Windows 8-ում գոյություն ունեն 2 տեսակի ծրագրեր: Առաջինները սովորական ծրագրերն են, որոնք աշխատում են նաև Windows-ի նախորդ տարբերակներում: Իսկ երկրորդ տեսակի ծրագրերը մետրո ինտերֆեյսի ծրագրեր են, որոնք հնարավոր է ներբեռնել Windows Store-ից և աշխատում են միայն Windows 8-ի վրա: Ի տարբերություն սովորական ծրագրերի, այս ծրագրերը բացվում են ամբողջ էկրանով և չկան այդ ծրագրերը փակող կամ չափսերը փոխող դասական կոճակները: Ընթացիկ մետրո ծրագրի վրայից ուրիշ մետրո ծրագրեր բացելու դեպքում աշխատող ծրագիրը դրվում է պասիվ ռեժիմում և շարունակում է մնալ բացված: 



Չնայած պասիվ ռեժիմում գտնվող մետրո ծրագրերը չեն օգտագործում համակարգչի ռեսուրսները (բացառությամբ որոշ դեպքերի), բայց այնուամենայնիվ մեծ թվով ծրագրեր բացելու դեպքում անհարմարություններ են առաջանում: Այսպիսով ներկայացնում եմ մետրո ծրագրերը փակելու մի քանի տարբերակներ.

1.Ծրագիրը բաց վիճակում ստեղնաշարի վրա սեղմեք Alt+F4

2.Ծրագիրը բաց վիճակում մկնիկը պահեք ծրագրի վերևի հատվածում (կհայտնվի ձեռքի նշան) և մկնիկի ձախ կոճակը սեղմած պահեք ու քաշեք դեպի էկրանի ներքևի հատվածը:

3.Ստեղնաշարի վրա սեղմեք Ctrl+Shift+Esc: Բացված Task Manager-ում ընտրեք համապատասխան ծրագիրը և սեղմեք End Task կոճակը:

4.Մկնիկը պահեք էկրանի ձախ վերևի հատվածում և իջացրեք ներքև: Կհայտնվի բացված ծրագրերի ցուցակը: Մկնիկի աջ կոճակով սեղմեք համապատասխան ծրագրի վրա և ընտրեք Cose:



Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Google-ի քարտեզներում հնարավոր է դիտել շենքերի հատակագծեր



Ամիսներ առաջ Google Maps-ի Անդրոիդի նախատեսված տարբերակներում հայտնվեցին որոշ հասարակական վայրերի հատակագծեր: Այժմ այդ հատակագծերը հնարավոր է դիտել նաև քարտեզների սովորական տարբերակում: Առայժմ հասանելի են Բելգիայի, Մեծ Բրիտանիայի, Կանադայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և այլ քաղաքների մոտ 10.000 հասարակական վայրերի հատակագծեր: Հիմնականում դրանք խանութների, գրադարանների, օդանավակայանների, կայարանների և թանգարանների հատակագծեր են, որոց շնորհիվ հնարավոր է հեշտ կողմնորոշվել ու չկորել մեծ չափսերի հասնող շինություններում: 



Google-ը նաև հնարավորություն է տալիս աշխարհի տարբեր ծայրերում գտնվող օգտատերերին ավելացնել նոր հատակագծեր: Հատակագծերը տեսնելու համար անհրաժեշտ է քարտեզի վրա դնել Map ռեժիմը (ոչ թե Satelite) և այնուհետև մեծացնել տվյալ տարածքի մաստշաբը: Հատակագծեր պարունակող որոշ հասարական վայրերի ցուցակը կարող եք տեսնել այստեղ


Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Ինչպես պատրաստել «Հետադարձ կապ» BlogSpot-ում


Ինչպես պատրաստել «Հետադարձ կապ» BlogSpot-ումԱյժմ յուրաքանչյուր բլոգի անբաժան մասը կարելի է համարել նաև հետադարձ կապը, որը թույլ է տալիս բոլոր ընթերցողներին կապնվել բլոգի հեղինակի հետ:
Հետադարձ կապ կարելի է պատրաստել մի շարք ծառայությունների միջոցով, սակայն այսօր ես կխոսեմ առավել հարմարավետ և հեշտ ծառայության մասին:
Ծառայությունը, որը պատրաստվում եմ ներկայացնել կոչվում է Emalmeform:
Պատրաստման գործընթացը
1) Բացում ենք www.emailmeform.com կայքը և գրանցվում այնտեղ: 
2) Գրանցումից հետո սեղմում ենք Create a Form и Go to the Template section և ընտրում ստեղծման տարբերակը` I'd like to choose from a list of pre-made forms(ընտրել պատրաստի տարբերակներից) կամ Take me to the Form Builder(պատրաստել ձեռքով):
3) Պատրաստման գործընթացը շատ հեշտ է, այդ իսկ պատճառով այն չեմ նշի քայլ առ քայլ:
 Պատրաստելուց հետո սեղմում ենք "Save Form" կոճակի վրա հետադարձ կապի վահանակը պահպանելու համար: Միայն նշեմ, որ ստեղծման ընթացքում նշեք ճիշտ ժամային գոտին, նամակները ճիշտ ժամանակում ստանալու համար:
4) Կայքում կարող եք փորձարկել նախնական տարբերակը, դրա համար սեղմեքOpen new window and view my form կոճակը, իսկ քայլերը ավարտելուց հետո սեղմում եք Take me back to the Form Manager բաժնի վրա:
5) Բացված էջում Դուք կտեսնեք ձեր ստեղծած հետադարձ կապի անունը և գործիքների վահանակ նրա ներքևի հատվածում: Այդ վահանակի վրա սեղմեք «code» հղման վրա, որից հետո կստանաք հետադարձ կապի համար նախատեսված կոդերը:
6) Վերջին քայլում պետք է բլոգում ստեղծել նոր էջ և html ռեժիմում տեղադրել կոդը: