Այսօր կանդրադառնամ մի թեմայի, որը ընդհանրապես չի քննարկվել հայնեթում ու չնայած կային մարդիկ, ովքեր գիտեին այս ամենի մասին, բայց համառորեն չէին ցանկանում ասել մյուսներին, այդ թվում և ինձ: Դրա համար շնորհակալություն եմ հայտնում նրանց, քանի որ հենց նրանց շնորհիվ երկար “դեգերումներից” հետո ես վերջապես հասկացա, թե ինչպես կարելի է ստեղծել վեբ ռադիո և վարել այն: Նախ մի փոքր վեբ ռադիոյի և նրա հանարավորությունների մասին:
Վեբ ռադիոն նման չէ սովորական ռադիոյին, քանի որ վերջինիս դեպքում մեզ անհրաժեշտ է ռադիո ընդունիչ, իսկ վեբ ռադիո լսելու համար` միայն ինտերնետ : Վեբ ռադիո աշխատեցվում է ձեր իսկ համակարգչի միջոցով:
Բայց, քանի որ այնուամենայնիվ մենք ցանկանում ենք ռադիո ստեղծել, առաջանում եմ որոշակի դժվարություններ, սակայն որոնց լուծումները այժմ մաքսիմալ հեշտացված և պարզեցված են:
Առաջին խնդիրը կայանում է նրանում, որ մենք չենք կարող այս դեպքում տարբեր հաճախականություններով ալիքներ արձակել, քանի որ ամբողջ ինֆորմացիան պետք է փոխանակվի ինտերնետի միջոցով, իսկ այդ ամենն անելը այդքան էլ հեշտ չէ: Դրա համար ստեղծվել են հատուկ ռադիո սերվերներ, որոնք ընդունում համակարգչից ուղարկված ազդանշանները, փոխարկում դրանք և ցանկության դեպքում այդ ամենը փոխանցում կամ իրենց, կամ այլ կայքերի ձայնարկիչներին: Ճիշտ է, այդպիսի սերվերները հիմնականում վճարովի են, կամ էլ սահմանափակ հնարավորություններ են տալիս, սակայն ես գտել եմ մի սերվեր, որը հնարավորություն է տալիս մինչև 5000 ունկդիր ունենալ, որը իմ կարծիքով ավելի քան բավարար է սկսնակների համար(դրա մասին քիչ հետո): Եվ մինչ գործողություններին անցնելը համառոտ նկարագրեմ, թե ինչպես է աշխատելու մեր ռադիոն: Միայն ավելացնեմ, որ ռադիոն կառավարվելու է ձեր համակարգչից և այն անջատելու դեպքում, ռադիոն նույնպես կանջատվի:
Առաջին հերթին Winamp ծրագրի միջոցով դուք միանալու եք ռադիո սերվերին, այնուհետև այդ ծրագրում ցանկացած երգ կամ խոսք ուղարկվելու է սերվեր: Ինֆորմացիան սերվեր ուղարկելուց հետո դուք կարող եք.
- Օգտվել սերվերի տված հնարավորություններից, այսինքն ձեր ուկնդիրներին տալ սերվերի կողմից ստեղծված կայքի հասցեն, որտեղ նրանք կարող են հետևել ձեզ:
- Ունկնդիրներին տալ սերվերի կողմից տրամադրված ֆայլը, որը համպատասխան ծրագրով բացելուց դեպքում միանում է սերվերին, այսինքն` ձեզ:
- Օգտագործելով սերվերի կողմից տրամադրված տվյալները, այն միացնել մեկ այլ ձայնարկիչի, որը կարող եք տեղադրել ձեր կայքում:
Ցանկացած կետում նկարագրված միջոցներից օգտվելու համար նախ և առաջ կատարեք հիմնական գործողությունները, այնուհետև ձեր նախընտրած միջոցին համապատասխանողը:
ՀԻՄՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1. Նախ և առաջ ներբեռնեք այս ծրագրերը և ըստ համարակալման հերթականության տեղադրեք համակարգչի մեջ:
2. Այժմ մեզ ռադիո սերվեր է անհրաժեշտ: Դրա համար այցելեք այս կայք և գրանցվեք:
2. Այժմ մեզ ռադիո սերվեր է անհրաժեշտ: Դրա համար այցելեք այս կայք և գրանցվեք:
4. Համակարգ մուտք գործելուց անմիջապես հետո ձեզ կառաջարկվի նոր ռադիո սերվեր ստեղծել: Սեղմեք “HERE” բառի վրա:
- Սերվերի գաղտնաբառը
- Սերվերի կառավարման վահանակի գաղտնաբառը (խորհուրդ կտամ երկուսն էլ նույն գաղտնաբառը գրել, որպեսզի հետագա քայերոմ սխալների հավանականությունը ավելի քիչ լինի)
- Ռադիո էջի վերնագիրը (գրվելու է սերվերի կողմից տրամադրված ռադիո էջում և կարևոր է, եթե օգտվելու եք առաջին միջոցից)
- Ռադիո էջի նկարագրությունը (գտնվելու է սերվերի կողմից տրամադրված ռադիոյի էջի ձախ հատվածում և կարևոր է, եթե օգտվելու եք առաջին միջոցից)
- Ռադիո էջի նկարագրությունը 2 (գտնվելու է սերվերի կողմից տրամադրված ռադիոյի էջի աջ հատվածում և կարևոր է, եթե օգտվելու եք առաջին միջոցից)
- Ռադոյի էջի հասցեն (այս կետը շատ կարևոր է, քանի որ առաջին միջոցից օգտվելու դեպքում դուք ստիպված եք լինելու ձեր ունկնդիրներին տալ այս հասցեն)
6.Այնուհետև սեղմում ենք “PRESS HERE” և ընտրում առաջարկվող սերվերներից որևէ մեկը:
7. Սպասում ենք մոտ 60 վայրկյան սեղմում Radio Details:
8. Այժմ միացնում ենք առաջին կետում ներբեռնած և համակարգչում տեղադրված Winamp ծրագիրը և սեղմում CTRL + P :
9. Ձախ հատվածից ընտրում DSP/Effect բաժինը, այնուհետև բացում SHOUTcast Source DSP v1.9.0 պլագինը:
10. Բացված էջում ընտրում ենք Output բաժինը: Այժմ մտնում ենք 7-րդ կետում բացված էջը ու սկսում տվյալները գրանցել Winamp ծրագրում: Մեզ անհրաժեշտ ենIP և PORT դաշտերի արժեքները, ինսչպես նաև 5.1 կետում գրած գաղտնաբառը:
11. IP և PORT դաշտերի արժեքները համապատասխանաբար տեղադրում ենք 10-րդ կետում բացված Adress և Port դաշտերում, իսկ Password դաշտում 5.1 կետում գրած գաղտնաբառը:
12. Այնուհետև մտնում ենք Encoder բաժինը և Encoder Type և Encoder Settingsդաշտերի համար համապատասխանաբար ընտրում ենք MP3 Encoder և 128kbps, 44.100kHZ, Stereo:
13. Մտնում ենք 7-րդ կետում բացված էջ և համոզվում ենք, որ սերվերը միացված է (Մինչ ստուգելը էջը թարմացրեք):
Եթե այն անջատվել է (այդպես է լինում, եթե երկար ժամանակ սերվերը չեք օգտագործում), ապա մտեք Turn On/Off և սեղմեք Turn ON
14. Դրանից հետո մտեք Winamp ծրագրում բացված Output բաժինը և սեղմեքConnect:15. Վերջ, ծրագիրն արդեն միացված է ռադիո սերվերին (միայն հիշեք, որ 10-րդ կետում բացված պատուհանը չպետք է փակել, այլապես ռադոին կանջատվի), այժմ պարզապես անհրաժեշտ է ծրագրի մեջ ավելացնել անhրաժեշտ երգերը: Դրա համար պարզապես սեղմեք Լ և ընտրեք երգերը:
Այսուհետ ամեն անգամ ռադիոն միացնելու համար պետք է կատարել 7-14 կետերը, պարզապես 7-րդ կետի էջը մտնելու համար մուտք գործեքհամակարգ ձեր գրանցման օգտանունով և գաղտնաբառով և սեղմեքStream Details:
Վերը թվարկված քայլերում դուք իմացաք, թե ինչպես ստեղծել ռադիո սերվեր և միանալ դրան: Այժմ անցնենք այն 3 մեթոդներին, որոնոցով կարող են ունկնդիրները լսել ձեզ:
ՄԵԹՈԴ 1
Եթե հիշում եք, սերվերը ստեղծելու ընթացքում դուք գրեցիք կայքի հասցե, որտեղ պետք է տեղակայվի ձեր ռադիո ձայնարկիչը: Դուք պետք է այս հասցեն տաք ձեր ունկնդիրներին, որպեսզի այդ կայքում տեղակայված ձայնարկիչի միջոցով լսեն ձեզ: Եթե չեք հիշում հասցեն, ապա մուտք գործեք համակարգ, մտեք Stream Details և այնտեղից գտեք radio URL-ը:
ՄԵԹՈԴ 2
Նախ և առաջ անհրաժեշտ է ներբեռնել ձեր վեբ ռադիոյին համապատսախանող ֆայլը: Դրա համար մուտք գործեք համակարգ, մտեք Stream Details և այցելեքaddress to broadcast դաշտին համապատասխանող հասցեով: Այնուհետև բացված էջում սեղմեք Listen և ներբեռնեք listen.pls ֆայլը: Այս ֆայլը Winamp ծրագրով բացելու դեպքում ունկնդիրը անմիջապես կմիանա ձեր վեբ ռադիոյին:
ՄԵԹՈԴ 3
Այս մեթոդը այն մարդկանց համար է, ովքեր կայք ունեն և կարող են այդ կայքում ֆայլեր տեղադրել: Դրա համար գտել եմ մի գեղեցիկ ձայնարկիչ, որից օգտվելու համար պարզապես ներբեռնեք ֆայլերը և հետևեք հրահանգներին :
Ներբեռնել
Եվ վերջում խնդրում ու պահանջում եմ: Նյութը այլ կայքերում հրապարակելիս, հետադարձ հղումը պարտադիր նշեք:
Комментариев нет:
Отправить комментарий