Breaking News
Loading...

Ինչպես ստեղծել վեբ ռադիո, վարել այն և տեղադրել ցանկացած կայքում

10:29


Այսօր կանդրադառնամ մի թեմայի, որը ընդհանրապես չի քննարկվել հայնեթում ու չնայած կային մարդիկ, ովքեր գիտեին այս ամենի մասին, բայց համառորեն չէին ցանկանում ասել մյուսներին, այդ թվում և ինձ: Դրա համար շնորհակալություն եմ հայտնում նրանց, քանի որ հենց նրանց շնորհիվ երկար “դեգերումներից” հետո ես վերջապես հասկացա, թե ինչպես կարելի է ստեղծել վեբ ռադիո և վարել այն: Նախ մի փոքր վեբ ռադիոյի և նրա հանարավորությունների մասին:



Վեբ ռադիոն նման չէ սովորական ռադիոյին, քանի որ վերջինիս դեպքում մեզ անհրաժեշտ է ռադիո ընդունիչ, իսկ վեբ ռադիո լսելու համար` միայն ինտերնետ : Վեբ ռադիո աշխատեցվում է ձեր իսկ համակարգչի միջոցով:

Բայց, քանի որ այնուամենայնիվ մենք ցանկանում ենք ռադիո ստեղծել, առաջանում եմ որոշակի դժվարություններ, սակայն որոնց լուծումները այժմ մաքսիմալ հեշտացված և պարզեցված են:


Առաջին խնդիրը կայանում է նրանում, որ մենք չենք կարող այս դեպքում տարբեր հաճախականություններով ալիքներ արձակել, քանի որ ամբողջ ինֆորմացիան պետք է փոխանակվի ինտերնետի միջոցով, իսկ այդ ամենն անելը այդքան էլ հեշտ չէ: Դրա համար ստեղծվել են հատուկ ռադիո սերվերներ, որոնք ընդունում համակարգչից ուղարկված ազդանշանները, փոխարկում դրանք և ցանկության դեպքում այդ ամենը փոխանցում կամ իրենց, կամ այլ կայքերի ձայնարկիչներին: Ճիշտ է, այդպիսի սերվերները հիմնականում վճարովի են, կամ էլ սահմանափակ հնարավորություններ են տալիս, սակայն ես գտել եմ մի սերվեր, որը հնարավորություն է տալիս մինչև 5000 ունկդիր ունենալ, որը իմ կարծիքով ավելի քան բավարար է սկսնակների համար(դրա մասին քիչ հետո): Եվ մինչ գործողություններին անցնելը համառոտ նկարագրեմ, թե ինչպես է աշխատելու մեր ռադիոն: Միայն ավելացնեմ, որ ռադիոն կառավարվելու է ձեր համակարգչից և այն անջատելու դեպքում, ռադիոն նույնպես կանջատվի:

Առաջին հերթին Winamp ծրագրի միջոցով դուք միանալու եք ռադիո սերվերին, այնուհետև այդ ծրագրում ցանկացած երգ կամ խոսք ուղարկվելու է սերվեր: Ինֆորմացիան սերվեր ուղարկելուց հետո դուք կարող եք.

  1. Օգտվել սերվերի տված հնարավորություններից, այսինքն ձեր ուկնդիրներին տալ սերվերի կողմից ստեղծված կայքի հասցեն, որտեղ նրանք կարող են հետևել ձեզ:
  2. Ունկնդիրներին տալ սերվերի կողմից տրամադրված ֆայլը, որը համպատասխան ծրագրով բացելուց դեպքում միանում է սերվերին, այսինքն` ձեզ:
  3. Օգտագործելով սերվերի կողմից տրամադրված տվյալները, այն միացնել մեկ այլ ձայնարկիչի, որը կարող եք տեղադրել ձեր կայքում:

Ցանկացած կետում նկարագրված միջոցներից օգտվելու համար նախ և առաջ կատարեք հիմնական գործողությունները, այնուհետև ձեր նախընտրած միջոցին համապատասխանողը:

ՀԻՄՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ


1. Նախ և առաջ ներբեռնեք այս ծրագրերը և ըստ համարակալման հերթականության տեղադրեք համակարգչի մեջ:
2. Այժմ մեզ ռադիո սերվեր է անհրաժեշտ: Դրա համար այցելեք այս կայք և գրանցվեք:


3. Այնուհետև հաստատեք գրանցվամ ժամանակ գրած ձեր էլ. փոստին եկած նամակը և մուտք գործեք համակարգ:


4. Համակարգ մուտք գործելուց անմիջապես հետո ձեզ կառաջարկվի նոր ռադիո սերվեր ստեղծել: Սեղմեք “HERE” բառի վրա:


5. Դրանից հետո հերթով լրացնում ենք ռադիո սերվերի տվյալները և վերջում սեղմում install
  1. Սերվերի գաղտնաբառը
  2. Սերվերի կառավարման վահանակի գաղտնաբառը (խորհուրդ կտամ երկուսն էլ նույն գաղտնաբառը գրել, որպեսզի հետագա քայերոմ սխալների հավանականությունը ավելի քիչ լինի)
  3. Ռադիո էջի վերնագիրը (գրվելու է սերվերի կողմից տրամադրված ռադիո էջում և կարևոր է, եթե օգտվելու եք առաջին միջոցից)
  4. Ռադիո էջի նկարագրությունը (գտնվելու է սերվերի կողմից տրամադրված ռադիոյի էջի ձախ հատվածում և կարևոր է, եթե օգտվելու եք առաջին միջոցից)
  5. Ռադիո էջի նկարագրությունը 2 (գտնվելու է սերվերի կողմից տրամադրված ռադիոյի էջի աջ հատվածում և կարևոր է, եթե օգտվելու եք առաջին միջոցից)
  6. Ռադոյի էջի հասցեն (այս կետը շատ կարևոր է, քանի որ առաջին միջոցից օգտվելու դեպքում դուք ստիպված եք լինելու ձեր ունկնդիրներին տալ այս հասցեն)


6.Այնուհետև սեղմում ենք “PRESS HERE” և ընտրում առաջարկվող սերվերներից որևէ մեկը:


7. Սպասում ենք մոտ 60 վայրկյան  սեղմում Radio Details:
8. Այժմ միացնում ենք առաջին կետում ներբեռնած և համակարգչում տեղադրված Winamp ծրագիրը և սեղմում CTRL + P  :
9. Ձախ հատվածից ընտրում DSP/Effect բաժինը, այնուհետև բացում SHOUTcast Source DSP v1.9.0 պլագինը:


10. Բացված էջում ընտրում ենք Output բաժինը: Այժմ մտնում ենք  7-րդ կետում բացված էջը ու սկսում տվյալները գրանցել Winamp ծրագրում: Մեզ անհրաժեշտ ենIP և PORT դաշտերի արժեքները, ինսչպես նաև 5.1 կետում գրած գաղտնաբառը:


11. IP և PORT դաշտերի արժեքները համապատասխանաբար տեղադրում ենք 10-րդ կետում բացված Adress և Port դաշտերում, իսկ Password դաշտում 5.1 կետում գրած գաղտնաբառը:


12. Այնուհետև մտնում ենք Encoder բաժինը և Encoder Type և Encoder Settingsդաշտերի համար համապատասխանաբար ընտրում ենք MP3 Encoder և 128kbps, 44.100kHZ, Stereo:


13. Մտնում ենք  7-րդ կետում բացված էջ և համոզվում ենք, որ սերվերը միացված է (Մինչ ստուգելը էջը թարմացրեք):

Եթե այն անջատվել է (այդպես է լինում, եթե երկար ժամանակ սերվերը չեք օգտագործում), ապա մտեք Turn On/Off  և սեղմեք Turn ON
14. Դրանից հետո մտեք Winamp ծրագրում բացված Output բաժինը և սեղմեքConnect:15. Վերջ, ծրագիրն արդեն միացված է ռադիո սերվերին (միայն հիշեք, որ 10-րդ կետում բացված պատուհանը չպետք է փակել, այլապես ռադոին կանջատվի)այժմ պարզապես անհրաժեշտ է ծրագրի մեջ ավելացնել անhրաժեշտ երգերը: Դրա համար պարզապես սեղմեք Լ և ընտրեք երգերը:



Այսուհետ ամեն անգամ ռադիոն միացնելու համար պետք է կատարել 7-14 կետերը, պարզապես 7-րդ կետի էջը մտնելու համար մուտք գործեքհամակարգ ձեր գրանցման օգտանունով և գաղտնաբառով և սեղմեքStream Details:

Վերը թվարկված քայլերում դուք իմացաք, թե ինչպես ստեղծել ռադիո սերվեր և միանալ դրան: Այժմ անցնենք այն 3 մեթոդներին, որոնոցով կարող են ունկնդիրները լսել ձեզ:


ՄԵԹՈԴ 1


Եթե հիշում եք, սերվերը ստեղծելու ընթացքում դուք գրեցիք կայքի հասցե, որտեղ պետք է տեղակայվի ձեր ռադիո ձայնարկիչը: Դուք պետք է այս հասցեն տաք ձեր ունկնդիրներին, որպեսզի այդ կայքում տեղակայված ձայնարկիչի միջոցով լսեն ձեզ: Եթե չեք հիշում հասցեն, ապա մուտք գործեք համակարգ, մտեք Stream Details և այնտեղից գտեք radio URL-ը:

ՄԵԹՈԴ 2


Նախ և առաջ անհրաժեշտ է ներբեռնել ձեր վեբ ռադիոյին համապատսախանող ֆայլը: Դրա համար մուտք գործեք համակարգ, մտեք Stream Details  և այցելեքaddress to broadcast դաշտին համապատասխանող հասցեով: Այնուհետև բացված էջում սեղմեք Listen և ներբեռնեք listen.pls ֆայլը: Այս ֆայլը Winamp ծրագրով բացելու դեպքում ունկնդիրը անմիջապես կմիանա ձեր վեբ ռադիոյին:


ՄԵԹՈԴ 3

Այս մեթոդը այն մարդկանց համար է, ովքեր կայք ունեն և կարող են այդ կայքում ֆայլեր տեղադրել: Դրա համար գտել եմ մի գեղեցիկ ձայնարկիչ, որից օգտվելու համար պարզապես ներբեռնեք ֆայլերը և հետևեք հրահանգներին :

Ներբեռնել


Եվ վերջում խնդրում ու պահանջում եմ: Նյութը այլ կայքերում հրապարակելիս, հետադարձ հղումը պարտադիր նշեք:

0 Մեկնաբանություն:

Отправить комментарий

 
Toggle Footer