Breaking News
Loading...

ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՐՈՂԱՑԱՆ ՄԱՔԴՈԼԱՆԴ ԾՈՒՅԼ ԵՂԲԱՅՐՆԵՐԸ ՀԱՐՍՏԱՆԱԼ

07:24



Հիշեք` աշխարհում հարստանում են այն մարդիկ, ովքեր լուծում են այլ մարդկանց խնդիրները: Ռեյ Կռոկ
 Ասում են Մաքդոլանդ եղբայրները ծույլ էին: Ռեյ Կռոկն առաջարկեց եղբայրներին, որ ֆրանչայզինգի հարցերով զբաղվի ինքը: Այդ փաստը մեծ երջանկություն դարձավ ծույլ եղբայրների համար: Ռեյ Կռոկը միանգամից չեղյալ էր հայտարարում այն պայմանագրերը, որոնց դեպքում ֆրանչայզերները հրաժարվում էին կատարել իր պահանջները: Նա պահանջում էր, որ յուրաքանչյուր դետալ համապատասխանի McDonald’s –ի կանոնակարգին` դրամարկղի ձևից, աշխատակիցների հագուստից սկսած մինչև կարտոֆիլի չափսերը: Իրականում Ռեյ Կռոկը չէր հորինել ֆրանչայզինգը, այլ այն կատարելագործել էր: Ֆրանչայզինգի պայմանագիրը, որպես այդպիսին, ձևավորվել է դեռևս միջնադարյան Անգլիայում և իր անվանումը ստացել է անգլերեն «franchises»- իրավունք, արտոնություն բառից: Դարերի ընթացքում ֆրանչայզինգը ենթարկվել է փոփոխությունների և ժամանակակից ընկալմամբ այն ձևավորվեց հիմնականում 19-րդ դարում ԱՄՆ-ում: Այս պայմանագիրը երկու կողմերի համար շահավետ է, քանի որ մի կողմը ներդրումներ չի կատարում նոր առևտրային հենակետեր բացելու համար, փոխարենն իր բացառիկ իրավունքների տրամադրման միջոցով ընդլայնում է առևտրային գործակալների ցանցը, և վերջիններիս գործունեությունը վերահսկելու միջոցով նպաստում է իր ապրանքների կամ ծառայությունների ակտիվ շրջանառությանը, իսկ մյուս կողմը շահագրգռված է, քանի որ նա դեռևս չունեն լուրջ առևտրային փորձ, ինչպես նաև ճանաչում և նման պայմաններում բիզնես վարելն արդեն հանրահայտ ֆիրմայի ֆիրմային անվանման և մյուս բացառիկ իրավունքների, այդ թվում և հարուստ առևտրային փորձի ներքո նրանց կարող է ցանկալի շահույթ ապահովել: Այսպես, համաձայն օրենսդրության՝ համալիր ձեռնարկատիրական գործունեության պայմանագրով (Ֆրանչայզինգի պայմանագրով) մեկ կողմը՝ իրավատերը, պարտավորվում է վարձատրությամբ, ժամկետի նշումով կամ առանց դրա, մյուս կողմին՝ օգտագործողին, իրավունք տրամադրել իր ձեռնարկատիրական գործունեության մեջ օգտագործելու իրավատիրոջը պատկանող բացառիկ իրավունքների համալիրը, ներառյալ` իրավատիրոջ ֆիրմային անվանման, օրենքով պահպանվող առևտրային տեղեկատվության, ինչպես նաև պայմանագրով նախատեսված բացառիկ իրավունքների այլ օբյեկտների` ապրանքային նշանի, սպասարկման նշանի և այլնի նկատմամբ իրավունքները: Համալիր թույլտվության պայմանագիրը նախատեսում է իրավատիրոջ բացառիկ իրավունքների, գործարար համբավի և առևտրային փորձի համալիրի որոշակի ծավալի օգտագործում` նշելով կամ առանց նշելու այն իրականացնելու տարածքը ձեռնարկատիրական գործունեության որոշակի ոլորտում: Նշենք նաև՝ համալիր թույլտվության պայմանագրով կողմեր կարող են լինել առևտրային կազմակերպություններ և անհատ ձեռնարկատեր քաղաքացիներ:

0 Մեկնաբանություն:

Отправить комментарий

 
Toggle Footer