Breaking News
Loading...

Սրամտքեր

05:53

Կներեք, որ ես խոսում եմ այն ժամանակ, երբ դուք ընդհատում եք։
Մեզնից յուրաքանչյուրի մեջ քնած է հանճարը։ Եվ օրեցօր ավելի խորը...

Եթե մութ անցյալին գումարենք պայծառ ապագա, կստացվի մոխրագույն ներկա։

Բոլոր մեծ մարդիկ արդեն վաղուց մեռել են, ի դեպ, ես էլ մի տեսակ լավ չեմ... :D

Մինչև յոթ անգամ չափես, ուրիշներն արդեն կկտրեն։

Հետիոտնը միշտ ճիշտ է։ Քանի դեռ կենդանի է։

Գաղափարը մտել է գլուխը և համառորեն փնտրում է ուղեղին։

Սեփական սխալների վրա սովորում են, ուրիշի սխալների վրա՝ կարիերա անում։

Ճաղատ գլուխը մտքերից տրորված բացատ է։

Լավատեսը հավատում է, որ մենք ապրում ենք լավագույն աշխարհում։ Վատատեսը վախենում է, որ այդպես էլ կա։

Վիճակախաղը լավատեսներին հաշվելու լավագույն եղանակն է։

Լավ մարդիկ շատ կան այս աշխարհում... Բայց այն աշխարհում ավելի շատ են։

Ես չափից դուրս արագ եմ մեքենա վարում, որ անհանգստանամ խոլեստերինիս համար։

Սովորելը լույս է, իսկ չսովորելը՝ հաճելի կիսախավար։

Միայնակությունն այն է, երբ ամբողջ գիշեր խոսում ես ինքդ քեզ հետ ու մնում չհասկացված։

Հարվարդի համալսարանի գիտնականները պարզել են, որ սպիտակ մկները շատ ավելի արագ են բազմանում, եթե նրանց չեն խանգարում Հարվարդի համալսարանի գիտնականները։

0 Մեկնաբանություն:

Отправить комментарий

 
Toggle Footer