Breaking News
Loading...

Հայերեն լեզվի ուղղագրությունը ստուգող հավելված Firefox-ի համար

09:14

Ներկայացնում եմ հայ նախագծողների կողմից պատրաստված հերթական հավելվածը, որի օգնությամբ հնարավոր է Firefox ծրագրում ստուգել հայերեն լեզվի ուղղագրությունը:

Ինչպես տեղադրել
1. Այցելեք այստեղ
2. Սեղմեք Add to Firefox կոճակը
3. Տեղադրեք հավելվածը ու նորից բացեք Firefox-ը:

Ինչպես օգտագործել

1.Բացեք ցանկացած կայք, որտեղ կա հաղորդագրություն գրելու հնարավորություն (Facebook, Gmail և այլն)

2.Աջ քլիք արեք հաղորդագրության դաշտի վրա ու նշեքCheck Spelling կարգավորումը:

3.Աջ քլիք արեք հաղորդագրության դաշտի վրա ու ընտրեք Languages բաժնում ընտրեք Armenian:




4.Այնուհետև գրելու ընթացքում ծրագիրը ավտոմատ կգտնի տառասխալները և կընդգծի դրանք կարմիրով: Աջ քլիք արեք ընդգծված բառերի վրա և ընտրեք ճիշտ տարբերակը:


4.Զգուշացնեմ, որ հավելվածը երբեմն անտեղի ընդգծում է որոշ բառեր: Սակայն հնարավորություն կա այդ բառերը ավելացնել բառարանի մեջ: Այլ լեզուների ուղղագրական փաթեթներ կարող եք գտնել այստեղ:


Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

0 Մեկնաբանություն:

Отправить комментарий

 
Toggle Footer