Breaking News
Loading...

Ինչպես պատրաստել «Հետադարձ կապ» BlogSpot-ում

05:34

Ինչպես պատրաստել «Հետադարձ կապ» BlogSpot-ումԱյժմ յուրաքանչյուր բլոգի անբաժան մասը կարելի է համարել նաև հետադարձ կապը, որը թույլ է տալիս բոլոր ընթերցողներին կապնվել բլոգի հեղինակի հետ:
Հետադարձ կապ կարելի է պատրաստել մի շարք ծառայությունների միջոցով, սակայն այսօր ես կխոսեմ առավել հարմարավետ և հեշտ ծառայության մասին:
Ծառայությունը, որը պատրաստվում եմ ներկայացնել կոչվում է Emalmeform:
Պատրաստման գործընթացը
1) Բացում ենք www.emailmeform.com կայքը և գրանցվում այնտեղ: 
2) Գրանցումից հետո սեղմում ենք Create a Form и Go to the Template section և ընտրում ստեղծման տարբերակը` I'd like to choose from a list of pre-made forms(ընտրել պատրաստի տարբերակներից) կամ Take me to the Form Builder(պատրաստել ձեռքով):
3) Պատրաստման գործընթացը շատ հեշտ է, այդ իսկ պատճառով այն չեմ նշի քայլ առ քայլ:
 Պատրաստելուց հետո սեղմում ենք "Save Form" կոճակի վրա հետադարձ կապի վահանակը պահպանելու համար: Միայն նշեմ, որ ստեղծման ընթացքում նշեք ճիշտ ժամային գոտին, նամակները ճիշտ ժամանակում ստանալու համար:
4) Կայքում կարող եք փորձարկել նախնական տարբերակը, դրա համար սեղմեքOpen new window and view my form կոճակը, իսկ քայլերը ավարտելուց հետո սեղմում եք Take me back to the Form Manager բաժնի վրա:
5) Բացված էջում Դուք կտեսնեք ձեր ստեղծած հետադարձ կապի անունը և գործիքների վահանակ նրա ներքևի հատվածում: Այդ վահանակի վրա սեղմեք «code» հղման վրա, որից հետո կստանաք հետադարձ կապի համար նախատեսված կոդերը:
6) Վերջին քայլում պետք է բլոգում ստեղծել նոր էջ և html ռեժիմում տեղադրել կոդը:

0 Մեկնաբանություն:

Отправить комментарий

 
Toggle Footer