Breaking News
Loading...

Windows 8-ի բացթողման շնորհիվ հնարավոր է ակտիվացնել ոչ լիցենզիոն տարբերակը

09:12



Microsoft ընկերության կողմից վերջերս թողարկված Windows 8 օպերացիոն համակարգում գոյություն ունի չափազանց լուրջ բացթողում, որի շնորհիվ հնարավոր է ոչ լիցենզիոն տարբերակը դարձնել լիցենզիոն: Բացթողման էությունը կայանում է նրանում, որ ոչ լիցենզիոն Windows 8 Pro տարբերակի վրա Windows Media Center ծրագիրը տեղադրելուց հետո այն ավտոմատ դառնում է լիցենզիոն: Այսինքն Windows Media Center ծրագրին ակտիվացման կոդ է տրամադրվում, որը ինչպես պարզվում է, ակտիվացնում է ոչ միայն Media Center-ը, այլ նաև ամբողջ Windows 8 օպերացիոն համակարգը: Windows Media Center-ը մինչև այս տարվա վերջ հնարավոր է ձեռք բերել անվճար: Այդ ծրագրի ակտիվացման կոդ կարելի է ստանալ Microsoft-իպաշտոնական կայքից: Իսկ Media Center-ը միացնել համար անհրաժեշտ է մտնել Control Panel-ում գտնվող Programs & Features բաժին և ձախ կողմում ընտրել Turn Windows Features on or off: Փաստորեն Microsoft ընկերությունը իրենից անկախ նպաստում է իր սեփական արտադրանքի ոչ օրինական ճանապարհով բազմացմանը:


Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

0 Մեկնաբանություն:

Отправить комментарий

 
Toggle Footer