ՍԵՆՉՈ. Ես կարողացա հայտնվել ճիշտ ժամանակին և ճիշտ տեղում։


-Սենչո, մի փոքր պատմիր քո մասին:
-Ես ապրում եմ Ջրվեժում, չգիտեմ ուրիշների համար դա վատ տեղա, բայց ինձ համար ամենալավնա: Սովորաբար չեմ սիրում պարծենալ, բայց ես էն մարդն եմ, ով կարողացելա ապացուցի, որ անպայման չէ TV մտնես հայտնի լինելու համար: Ես կարողացա հայտնվել ճիշտ ժամանակին և ճիշտ տեղում: Հայտնի Լինելը քեզ համար կարևո՞ր է: -Ոչ, բացարձակապես ինձ չի հետաքրքրում՝ քանի հոգի է ինձ ճանաչում: Եթե փող չունեցա տաքսի նստելու համար, առանց ամաչելու երթուղայինով կգնամ: -Իսկ ինչու՞ որոշոցեիր հանդես գալ հենց ռեփի ոճում: Կա՞ ինչ-որ մեկը, ով քեզ ուղղորդում է: 8-րդ դասարանում միշտ դասից փախնում էի, գնում տուն և փոքր միկրոֆոնով ռեփ էի ձայնագրում: (ծիծաղում է) Բնականաբար 14 տարեկանում չես կարող գրել այնպիսի ռեփ, որը կհետաքրքրի ավելի բարձր լսարանին, քանի որ այն ժամանակ քիչ էր ռեփը և դժվար էր դաս քաղել: 21 տարեկան եմ ու գրում եմ էն, ինչ որ տեսնում եմ: Ես ինքս եմ ինձ ուղղորդում: -Ինչո՞վ է քո ռփեը տարբերվում մնացած ռեփներից: - Ես կյանքում իմ սկզբունքները չեմ խախտել: Ոնց գտել եմ հարմար, էդպես էլ արել եմ, իսկ իմ շրջապատի մարդիկ կարող են ինչ-որ մեկի հետևից հայհոյել, իսկ առջևից ՙՙջան ջիգյար՚՚ ասեն: Այսօր մարդիկ cd-են հանում և հայտնի մարդկանց հետ համագործակցում, որ ավելի մեծ լսարան ունենան, իսկ իմ cd-ում լինելու են՝ ես և ինչ-որ անհայտ ՙդեմք՚՚-Իսկ ինչով է պայմանավորված հայհոյանքների առկայությունը քո ստեղծագործություններում: -Ես չեմ կարող սուտ գրել, եթե եկավ պահը, որ պետք է հայհոյեմ, կհայհոյեմ: Հայհոյանքները շատ չեն, պարզապես անունս է դուրս եկել: (ծիծաղում է): ՙՙ Մարդու աչքը դուրս գա, անունը դուրս չգա՚՚: -Արևմտյան շոու բիզնեսում ո՞վ է քեզ համար լավ օրինակ: - Շատ մարդիկ կան, որ իրենց ռեփը ինձ դուր է գալիս, բայց կառանձնացնեմ ՙՙ big pun՚՚ ևՙՙ the game՚՚-ին: Այնպիսի ռեփերների, որ հայկական tv-ով չեն ցուցադրում:
-Հայ երգիչ-երգչուհիներից ու՞մ հետ կցանկանայիր զուգերգով հանդես գալ: Հնարավո՞ր է քեզ տեսնենք Սպիտակցի Հայկոյի հետ զուգերգով ներկայանալիս:-Հնարավոր է, չեմ բացառի, նույնիսկ Էմին Դավիդովի հետ զուգերգով կներկայանամ: (ծիծաղում է) Ո՞րն է քո հաջողության գրավականը: -Իմ սկզբունքները: Ես կյանքում ՙՙպուպուշ՚՚ դեմք չեմ ընդունում ու նկարվում, որ ինձ շատ սիրեն աղջիկները: Լսողը պետք է քո ռեփը լսի, ոչ թե քո տեսքին նայի: Ջասթին բիբեր չենք: -Հայկական շոու բիզնեսում ու՞մ ես համարում քեզ մրցակից:-Մեկ հոգու եմ համարում ինձ մրցակից ու իրեն տեսնում եմ, երբ կանգնած եմ լինում հայելու դիմաց: -Կա՞ ինչ-որ գաղափարական ուղղություն, որով առաջնորդվում եք: -Աշխարհը բարդ է, և ամեն ինչ կախված է փողից: Ես ունեմ 2 գաղափարախոսություն: Առաջինը՝ՙՙդու ստեղծիր փող և ես կասեմ, թե որտեղ են վաճառվում մարդիկ՚՚, երկրորդը՝ՙՙ Ինչ չի անում փողը, անում է շատ փողը՚՚: Ձգտեցիր շատ փող աշխատելու, ամեն ինչ կկարողանաս գնել, այսօր վաճառվում է ամեն ինչ, բացի ընտանիքից: -Առաջին վաստակածդ գումարը: -Ես իմ ստուդիայով եմ փող աշխատել և իմ ծննդյան օրն եմ անցկացրել Ֆրանսիայում: Վերջում, ի՞նչ կավելացնես: -Լավ եղեք, ժպտացեք ու կյանքին նայեք ռեալ աչքերով:) ) )


«Ուղեցույց» տղամարդկանց` ինչպես գտնել կնոջ սրտի բանալին



Ինչպե՞ս  գրավել կնոջ սիրտը: Այս հարցը երբեմն իրեն տալիս է ցանկացած տղամարդ, անգամ նա, ով բավարար տիրապետում է այդ արվեստին: Կան բաներ, որոնք բավականին պարզ են և բացատրության կարիք չունեն, բայց տղամարդիկ պետք է հիշեն՝ գոնե երբեմն:
 
Կանայք տղամարդու մեջ գնահատում են.
  • Խելքը:
  • Հաջողությունը:
  • Ինքնավստահությունը:
  • Ուժը:
  • Ինքնահարգանքը:
  • Անկախությունը:
  • Կրքոտությունը:
  • Քաջությունը:
  • Տղամարդկությունը:
  • Վճռականությունը:
  • Սրամտությունը:
  • Նպատակասլացությունը:
  • Բարությունը:
  • Հուսալիությունը:
  • Ուշադրությունը:
  • Զգայունությունը:
  • Հումորի զգացողությունը:
Ի՞նչ չեն սիրում կանայք:
  • Տղամարդկանց՝ սեփական արժանիքների նկատմամբ թերահավատությունը:
  • Հումորի զգացողության բացակայությունը:
  • Անվստահությունը:
  • Չափազանց ինքնավստահությունը:
  • Բացասական վերաբերմունքը կնոջ բոլոր արարքների հանդեպ:
  • Ժլատությունը:
  • Փոխըմբռնման բացակայությունը:
  • Ինքն իրեն խղճալը:
  • Կնոջը վերափոխելու փորձերը:
  • Կոպիտ հումորը:
 Ինչպե՞ս պարզել` կինը հետաքրքրասիրություն ցուցաբերո՞ւմ է ձեր հանդեպ, թե՞ ոչ:
Հաճախ կանայք կամա և ակամա ազդանշաններ են հաղորդում տղամարդու հանդեպ իրենց ունեցած հետաքրքրության և սիրախաղ սկսելու ցանկության մասին: Առհասարակ, տղամարդկանց հրապուրելու առումով կանայք շատ հնարամիտ են: Նրանք երբեմն անում են, անգամ, անհավանական բաներ: Սակայն կան ազդանշաններ, որոնք կանայք կիրառում են անհիշելի ժամանակներից: Դրանց ցուցակը բավականին մեծ է, սակայն ներկայացնում ենք առավել տարածված ազդանշանները.
  • Գայթակղող հայացք: Նա մի հայացք է նետում Ձեզ վրա և արագ հեռացնում, այնուհետև դա կրկնում է՝ հայացքն ավելի երկար պահելով: Ժամանակ առ ժամանակ կրկնվող հայացքը կարող է ուղեկցվել նկատելի ժպիտով:
  • Ձեզ հետ զրույցի ժամանակ կինը մազերի հետ է խաղում:
  • Նա հաճախ է ժպտում և շատ հարցեր տալիս:
  • Հնարավոր է զրույցի ժամանակ դիպչի Ձեզ:
  • Ակամա կրկնօրինակում է Ձեր շարժումները:
  • Թերևակի սեթևեթում է:
  • Նստում է Ձեր դիմաց և ոտքը գցում ոտքին այնպես, որ տեսանելի լինեն ազդրերը:

Ամեն դեպքում հիշեք` սիրախաղը դեռևս խոստում չէ, այլ պարզապես խաղ, որը կարող է ավարտվել ցանկացած պահի, բայց կարող է նաև շարունակություն ունենալ:
Մի´ համառեք և ժամանակ մի ծախսեք, եթե կինը Ձեզ բոլորովին այլ ազդանշաններ է հաղորդում:
  • Մի կողմ է քաշվում, երբ մոտենում եք իրեն:
  • Խուսափում է Ձեզանից:
  • Չի կիսում արտաքին շփումը Ձեզ հետ:
  • Ձեզ հետ խոսելիս թևերը «խաչում է» կրծքին:
  • Խոսելիս քիթը տրորում է:
  • Խոսելիս շուրջն է նայում կամ այլ տղամարդկանց:
  • Չի փորձում զրույցը շարունակել և ալարկոտությամբ է արձագանքում Ձեր մեկնաբանություններին:
  • Հատուկ հակված չէն պատասխանել Ձեր հարցերին և լրացուցիչ հարցեր էլ չի տալիս:
Իհարկե պետք չէ այդ ազդանշաններին շատ բառացիորեն վերաբերել: Հաճախ այդ շարժումները կարող են պայմանավորված լինել նաև կնոջ սովորություններով կամ այդ պահին ունեցած տրամադրությամբ:
Ինչի՞ն են կանայք առավել բարեհամբույր արձագանքում:
Առաջին հերթին չպետք է մոռանալ հաճոյախոսությունների մասին. գրեթե չկա մի կին, որին դա դուր չգա: Մյուս կողմից, չափից դուրս շատ հաճոյախոսություններն ու անզուսպ շողոքորթությունը կարող են կնոջն իրականության զգացողությունից կտրել:
Հիշեք` կանանց համար կարևոր չէ, թե ինչ եք ասում, այլ այն, թե ինչ զգացողությամբ ու էմոցիաներով եք դա ասում և թե արդյոք դրանք ասում եք, որ տպավորություն թողնեք նրա վրա:
Ի վերջո կանանց համար կարևոր է այն տրամադրությունն ու մթնոլորտը, որ Դուք ստեղծում եք, ինչպես նաև ուշադրությունն ու հարմարավետության զգացողությունը, որ նա զգում է Ձեր կողքին:
Սիրելի´ տղամարդիկ, արեք ինչ որ յուրօրինակ, ոչ ստանդարտ բան, ուշադրություն դարձրեք մանրուքներին, որոնք կարևոր են կանանց համար, թույլ տվեք կնոջը զգալ, որ նա ամենակարևոր էակն է Ձեզ համար: Եվ ամենակարևորը` Ձեր խոսքերն ապացուցեք գործով:

Instagram-ից օգտվողների թիվն անցել է 100 միլիոնը


Ճանաչված Instagram ծառայության ամսական լսարանի
թիվն անցել է 100 միլիոնը: Ինչպես հաղորդվում է ծառայության
 բլոգում,ընկերությանը հաջողվել է հասնել այս արդյունքին
 ընդհամենը 2,5 տարվա ընթացքում,ֆոտոծառայության
 գործարկումից հետո: Ամեն օր Instagram ներբեռնվում
 է շուրջ 40 միլիոն նկար,իսկ օգտվողները ամեն
 վայրկյան թողնում են 800 մեկնաբանություն և 8500
 "լայք" նկարներին: Վերջերս Instagram-ը գործարկել է
 ծառայության վեբ-տարբերակ,որը օգտվողներին թույլ է
 տալիս հետևել ընկերների ակտիվությանը բռաուզերի
 միջոցով,ինչի արդյունքում նկարների վերակշակումը
 և հրապարակումը հնարավոր է միայն բջջային սարքերի
 միջոցով:

Ինչպե՞ս հասկանալ կինը սիրահարված է, թե՞ ոչ




Սիրահարվածությունը աղջկան ավելի կանացի է դարձնում: Սիրահարված կնոջը շատ հեշտ է առանձնացնել հասարակության մեջ: Այսպիսով ինչպե՞ս է իրեն պահում սիրահարված կինը:
Սիրահարված կինը սովորականից ավելի շուտ է զարթնում: Նա ցանկանում է ավելի երկար պառկել անկողնում, քանի որ իր կողքին պատկերացնում է սիրելիին:
Երբ աղջիկները սիրահարվում են նրանք սկսում են ավելի երկար կանգնել հայելու դիմաց, ավելի հաճախակի են լոգանք ընդունում մարմնի համար նախատեսված բոլոր հնարավոր քսուքներով: Նա սիրում է ոչ միայն այդ տղային այլ նաև իրեն:
Սիրահարված ժամանակ կինը քայլում է հպարտ` գլուխը վեր բարձրացրած: Նրա մոտ ամեն ինչ ստացվում է,նա հաջողակ է:
Սիրահարված կինը մոռացկոտ է: Հոգեբանները կատակում են` ասելով որ սիրահարված կնոջը պետք է հանգստի ուղարկել քանի որ նա կարող է սնանկացնել ընկերությունը:
Սիրահարված կինը ավելի շատ է ցանկանում տան աշխատանքներով զբաղվել: Եթե սովորական ժամանակ նա հոգնած է լինում,ապա սիրահարված ժամանակ կինը պատրաստ է լվանալ անգամ մաքուր հագուստը:

Մեծ եղեռն


Մեծ եղեռնը Առաջին համաշխարհային պատերազմի (1914–18 թթ.) ու դրան հաջորդած տարիներին Օսմանյան կայսրության և քեմալական 
կառավարության՝ Արևմտյան Հայաստանում, Կիլիկիայում և կայսրության մյուս հայաբնակ վայրերում, ինչպես նաև Արևելյան Հայաստանում իրագործած հայ ազգաբնակչության զանգվածային տեղահանության ու բնաջնջման 
պետական քաղաքականությունն է: Բնորոշվում է որպես XX դարի 
առաջին ցեղասպանություն:


Հայերի, ինչպես նաև Օսմանյան կայսրության մյուս քրիստոնյա բնակչության դեմ իրագործված ցեղասպանության թուրքական քաղաքականության հիմքում պանիսլամիզմի և պանթյուրքիզմի պետական դարձած գաղափարախոսություններն են: 
Երիտթուրքական կառավարությունը, մտնելով Առաջին համաշխարհային պատերազմի մեջ, «Մեծ Թուրան» ստեղծելու հեռահար ծրագրեր ուներ: Մասնավորապես, նախատեսվում էր կայսրությանը կցել Այսրկովկասը, Հյուսիսային Կովկասը, Միջին Ասիան, Ղրիմը և Պովոլժիեն: Այդ նպատակի իրականացման ճանապարհին անհրաժեշտ էր առաջին հերթին ոչնչացնել հայ բնակչությանը` նրանց մեղադրելով ռուսական կողմնորոշման և պանթյուրքիստների զավթողական ծրագրերը խոչընդոտելու համար: Հայերի բնաջնջումը միաժամանակ օրակարգից կհաներ նաև Հայկական հարցը, որով վերջ կդրվեր եվրոպական տերությունների միջամտություններին Թուրքիայի ներքին գործերին: 
Ցեղասպանության ծրագիրն ուներ նաև ակնհայտ նյութական դրդապատճառներ. այն է` ձերբազատվել հայերի տնտեսական մրցակցությունից և բռնազավթել նրանց անշարժ ու շարժական գույքը: 
Դեռևս Առաջին աշխարհամարտից առաջ հայ բնակչության բնաջնջման ծրագիրը մշակել էին կայսրության ներքին գործերի նախարար Թալեաթ փաշան, ռազմական նախարար Էնվեր փաշան, ծովային նախարար Ջեմալ փաշան, երիտթուրքական կուսակցության կենտկոմի անդամ Բեհաէդդին Շաքիրը և ուրիշներ: Առաջին աշխարհամարտի սանձազերծումը պատեհ առիթ է ստեղծել հայերի զանգվածային ոչնչացման ծրագրերի իրագործման համար: 1914 թ-ի հոկտեմբերին Թալեաթի նախագահությամբ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ կազմվել է հատուկ մարմին՝ «Երեքի գործադիր կոմիտե» (Սելանիկլի Նազիմ, Բեհաէդդին Շաքիր, Միդհատ Շյուքրի), որին հանձնարարվել է կազմակերպել հայ բնակչության տեղահանությունն ու կոտորածը: «Երեքի գործադիր կոմիտեն» ստացել է մեծ լիազորություններ, զենք ու դրամ:




Իրենց ծրագիրն իրականացնելու նպատակով իշխանությունները նախ փորձել են հայերին զրկել դիմադրելու հնարավորությունից: Հայերի ցեղասպանության ծրագիրն իրականացվել է 3 փուլով: 
Առաջին՝ պատերազմի սկզբին բանակ զորակոչված 18–45 տարեկան 60 հզ. հայ զինվորները, Սարիղամիշի մոտ թուրքական բանակի ջախջախումից հետո, որպես քավության նոխազ, զինաթափվել  են և 1915 թ-ի փետրվարին Էնվերի հրամանով ոչնչացվել: Սկզբում նրանց ռազմաճակատից տեղափոխել են թիկունք՝ բանվորական գումարտակներ, ապա խմբերով դուրս բերել տեղակայված վայրերից ու կոտորել: Այդ ընթացքում բռնագրավել են հայ բնակչության սակավաթիվ զենքն ու զինամթերքը: 
Ցեղասպանության երկրորդ փուլը հայ մտավորականության և հայությանը կազմակերպող ուժի ձերբակալությունն ու ոչնչացումն էր: Զեյթունում խոշտանգվելով սպանվել է ազատագրական շարժման գործիչ Նազարեթ Չաուշը (Նորաշխարհյան), Վանում՝ Իշխանը (Նիկողայոս Պողոսյան), օսմանյան խորհրդարանի պատգամավոր Արշակ Վռամյանը (Օնիկ Դերձակյան) և շատ ուրիշներ: 1915 թ-ի ապրիլի 24-ին և հաջորդ օրերին Կոստանդնուպոլսում ձերբակալվել և Անատոլիայի խորքերն է աքսորվել մոտ 800 մտավորական. նրանց թվում էին կոմպոզիտոր Կոմիտասը, գրողներ Գրիգոր Զոհրապը (նաև խորհրդարանի պատգամավոր էր), Ռուբեն Սևակը, Դանիել Վարուժանը, Սիամանթոն, Ռուբեն Զարդարյանը, բժիշկ Նազարեթ Տաղավարյանը և շատ ուրիշներ: Մեծ մասն սպանվել է: 1915 թ-ի հունիսին Կոստանդնուպոլսի հրապարակներից մեկում կախաղան են բարձրացվել հնչակյան գործիչ Փարամազը (Մատթեոս Սարգիսյան) և նրա 19 կուսակից ընկերները: 
Երրորդ փուլում սկսվել է տասնյակհազարավոր անպաշտպան կանանց, երեխաների ու ծերերի զանգվածային տեղահանությունը: Որոշ վայրերում հայ բնակչությունը փորձել է դիմադրել: 1915 թ-ի մայիս-հունիսին սկսվել են Վանի, Էրզրումի, Բիթլիսի, Խարբերդի, Սեբաստիայի, Դիարբեքիրի նահանգների, Կիլիկիայի, Արևմտյան Անատոլիայի և այլ վայրերի հայ բնակչության տեղահանությունն ու կոտորածը: Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպան Հենրի Մորգենթաուն արդեն կռահել էր, որ հայ բնակչության տեղահանությունը հետապնդում է մեկ նպատակ` հայերի զանգվածային ոչնչացում: Տեղահանության իսկական նպատակը հայտնի էր նաև Թուրքիայի դաշնակից Գերմանիային, որի դեսպան Հանս Վանգենհայմը 1915 թ-ի հուլիսին այդ մասին տեղեկացրել է իր կառավարությանը: 
Մշտական բնակության վայրերից բռնի տեղահանված հայերը կարավաններով ուղարկվել են կայսրության խորքերը, Միջագետք և Սիրիա, որտեղ նրանց համար ստեղծվել էին հատուկ ճամբարներ: Ճանապարհին նրանք ենթարկվել են թուրքական խուժանի ու քրդական ավազակախմբերի հարձակումներին, կոտորվել. տեղահանվածների չնչին մասն է հասել ճամբարներ: Այսպես՝ Տրապիզոնի 3 հզ. հայ աքսորականներից Հալեպ է հասել միայն 35-ը: Միջագետքի անապատներ հասած աքսորականներին  հաճախ խմբերով հանել են ճամբարներից և կոտորել ավազուտներում: Հարյուրհազարավոր մարդիկ էլ դարձել են սովի, հիվանդությունների և համաճարակների զոհ: Հալեպի նահանգապետին ուղարկած գաղտնի հեռագրով Թալեաթը պահանջել է վերջ տալ հայերի գոյությանը՝ ուշադրություն չդարձնելով «ո՜չ սեռին, ո՜չ խղճի խայթին»: 
Պահպանվել են ցեղասպանությունը վերապրած հայերի և իրադարձությունների ականատես օտարերկրյա դիվանագետների, միսիոներների ու լրագրողների՝ հայ բնակչությանը բաժին ընկած  ահավոր տառապանքների հազարավոր հաղորդագրություներ ու նկարագրություններ: Կոտորածը շարունակվել է նաև հետագա տարիներին: Հազարավոր հայեր ոչնչացվել են Ռաս ուլ Այնի, Դեյր էզ Զորի և այլ ճամբարներում:
Չնայած օրհասական դրությանը՝ 1915 թ-ին Արևմտյան Հայաստանում և կայսրության մի շարք շրջաններում հայությունը դիմել է ինքնապաշտպանության:

Հերոսամարտեր են տեղի ունեցել Վանի վիլայեթում (Շատախ, Հայոց ձոր, Գյավաշ, Թիմար և այլ վայրերում), Վան քաղաքում, Մուշում, Սասունում, Շապին-Գարահիսարում, Մուսա լեռան վրա, Ուրֆայում, ինչպես նաև Բյուրիքում (Շապին-Գարահիսարի գավառ), Սինջարում (Դիարբեքիրի վիլայեթ), Ֆունջակում, Ֆռնուզում, Կիշելֆիլում, Բերեկոյում (Ադանայի վիլայեթ), Գուվաթ-Շափայում (Տրապիզոնի վիլայեթ) և այլ վայրերում:
1918 թ-ին արշավելով Այսրկովկաս՝ թուրքական զորքերը հայերի կոտորածները շարունակել են Արևելյան Հայաստանում ու Ադրբեջանում: Սեպտեմբերի 15-ին, երբ անգլիական ուժերը լքել են դիրքերը, թուրքերը գրավել են Բաքուն և ադրբեջանական ազգայնամոլների հետ կոտորել 30 հզ. հայի:
1918–20 թթ-ին հայ բնակչության ջարդեր են կազմակերպվել Շուշիում: 1919 թ-ի հունիսի 5-ի գիշերը քաղաքում և շրջակա գյուղերում սրի է քաշվել ավելի քան 500 հայ: 1920 թ-ի մարտի 23-ին թուրք-մուսավաթական ավազակախմբերը կոտորել են ավելի քան 30 հզ. մարդու, հրդեհել քաղաքի հայկական մասը:
1920 թ-ի թուրք-հայկական պատերազմի (սեպտեմբերի 28 – նոյեմբերի 18) ընթացքում թուրքական զորքերը Ալեքսանդրապոլում և գավառի գյուղերում զանգվածաբար ոչնչացրել են խաղաղ հայ բնակչությանը, կողոպտել ունեցվածքը:
1915–16 թթ-ին Եղեռնից մազապուրծ Կիլիկիայի հայերը, որոնք ապաստանել էին արաբական երկրներում, Թուրքիայի պարտությունից հետո սկսել են վերադառնալ իրենց բնակության վայրերը: Ըստ դաշնակիցների գաղտնի համաձայնության (1916 թ.)՝ Կիլիկիան մտնելու էր Ֆրանսիայի ազդեցության գոտի: 1919 թ-ին Կիլիկիայում հայերի թիվը 120–130 հզ. էր, 1920 թ-ին հասել է 160 հզ-ի: Այդտեղ տեղաբաշխված ֆրանսիական զորքերի հրամանատարությունը միջոցներ չի ձեռնարկել՝ ապահովելու հայ բնակչության անվտանգությունը, որից օգտվելով՝ քեմալականները բռնություններ են սկսել հայերի դեմ: 1920 թ-ի հունվարին, 20 օրվա մարտերի ընթացքում, Մարաշում զոհվել է 11 հզ. հայ, մնացածները հեռացել են Սիրիա: 
Շուտով թուրքերը պաշարել են Հաճնը. տեղի 6 հզ. հայերը 7 ամիս համառորեն դիմադրել են, բայց հոկտեմբերին թշնամուն հաջողվել է գրավել քաղաքը: 1920 թ-ի սկզբին Հալեպ են հասել Ուրֆայի հայության խլյակները՝ մոտ 6 հզ. մարդ: 1920 թ-ի ապրիլի 1-ին քեմալական զորքերը պաշարել են Այնթապը: Շնորհիվ 15-օրյա հերոսական պաշտպանության՝ այնթապցիները խուսափել են կոտորածից: Բայց երբ ֆրանսիական զորքերը թողել են Կիլիկիան, 1921 թ-ի վերջին Այնթապի հայերն ստիպված անցել են Սիրիա: 1920 թ-ին քեմալականները ոչնչացրել են Զեյթունում մնացած հայերին:
Հայոց ցեղասպանության վերջին արարը 1919–22 թթ-ի հույն-թուրքական պատերազմի ընթացքում հայերի կոտորածն էր Թուրքիայի արևմտյան շրջաններում: 1921 թ-ի օգոստոս-սեպտեմբերին թուրքերը, բեկում մտցնելով պատերազմի մեջ, ընդհանուր հարձակման են անցել հունական զորքերի դեմ: 1922 թ-ի սեպտեմբերի 9-ին նրանք մտել են Իզմիր (Զմյուռնիա) և կազմակերպել հայերի ու հույների ջարդը, խորտակել են Իզմիրի նավահանգստում կանգնած հայ և հույն փախստականներով լեփ-լեցուն, ինչպես նաև փախստականներին փոխադրելու պատրաստ նավերը:
Թուրքական իշխանությունների իրականացրած Հայոց ցեղասպանության հետևանքով կայսրության 2,5 մլն հայերից զոհվել է 1,5 մլն-ը: Շուրջ 800 հզ. հայեր գաղթական են դարձել և ցրվել աշխարհով մեկ: Արևմտյան Հայաստանը զրկվել է իր բնիկ հայ բնակչությունից: Բռնի մահմեդականացվել է 200 հզ. հայ, որոնց սերունդներն այժմ հիմնականում բնակվում են Ճորոխ գետի հովտում: Ոչնչացվել է 66 քաղաքների ու 2500 գյուղերի հայ և այլազգի քրիստոնյա բնակչությունը: Կողոպտվել և քանդվել են 2350 եկեղեցի ու վանք, 1500 դպրոց ու վարժարան: Արևմտահայությանը հասցվել է 14,6 մլրդ ֆրանսիական ֆրանկի կամ 6 մլրդ գերմանական մարկի վնաս: Թուրքական կառավարությունը կողոպտած փողերից Բեռլին է ուղարկել 100 մլն մարկ (ոսկի): Յուրացվել են նաև օսմանյան բանկերում պահվող հայերի ավանդները, ինչպես նաև նրանց պատկանող շարժական ու անշարժ գույքը:
Հայոց ցեղասպանության համար պատասխանատվություն է կրում նաև կայզերական Գերմանիայի կառավարությունը, որը ոչ միայն տեղյակ էր նախապատրաստվող ոճրագործությանը, այլև նպաստել է դրա իրագործմանը: Գերմանիայի մեղսակցությունը նշել են գերմանացի հանրահայտ մտավորականներ Յոհաննես Լեփսիուսը, Արմին Վեգները, Կարլ Լիբկնեխտը և ուրիշներ:
Աշխարհի առաջադեմ հասարակական, քաղաքական և մշակույթի ու գիտության բազմաթիվ գործիչներ [Ջեյմս Բրայս, Առնոլդ Թոյնբի (Մեծ Բրիտանիա), Մաքսիմ Գորկի, Վալերի Բրյուսով (Ռուսաստան), Անատոլ Ֆրանս, Ժակ դը Մորգան (Ֆրանսիա), Յոզեֆ Մարկվարտ (Գերմանիա), Հերբերտ Գիբոնս (ԱՄՆ), Ֆրանց Վերֆել (Ավստրիա) և շատ ուրիշներ] դատապարտել են թուրք ջարդարարների հանցագործությունը:
Առաջին համաշխարհային պատերազմում Թուրքիայի պարտությունից (1918 թ-ի հոկտեմբերի 30) հետո թուրքական իշխանությունները մեղադրել են երիտթուրքերի պարագլուխներին՝ Թուրքիան կործանարար պատերազմի մեջ ներքաշելու համար, և դատի տվել: Պատերազմի հանցագործներին ներկայացվել են նաև Օսմանյան կայսրության հայերի կոտորածների կազմակերպման ու իրականացման մեղադրանքներ: Սակայն երիտթուրքական պարագլուխներից մի քանիսի դատավճիռները կայացվել են հեռակա կարգով (1919 թ-ի հուլիս): Աշխարհամարտում Թուրքիայի պարտությունից հետո նրանց հաջողվել է փախչել երկրից. ոմանց (Թալեաթ, Բեհաէդդին Շաքիր, Ջեմալ, Սայիդ Հալիմ և ուրիշներ) նկատմամբ մահվան դատավճիռը հետագայում իրականացրել են հայ ժողովրդական վրիժառուները՝ «Նեմեսիս» գործողությամբ:
1988 թ-ի նոյեմբերի 25-ին ՀԽՍՀ ԳԽ-ն ընդունել է «Օրենք Օսմանյան Թուրքիայում հայերի 1915 թ-ի ցեղասպանության դատապարտման մասին», որով Արևմտյան Հայաստանում և Թուրքիայում Հայոց ցեղասպանությունը դատապարտվել է որպես ոճրագործություն մարդկության դեմ: 1990 թ-ի օգոստոսի 23-ին ՀԽՍՀ ԳԽ-ի ընդունած Հայաստանի անկախության մասին հռչակագրում ասված է. «Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915 թ-ին Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում հայերի ցեղասպանության միջազգային ճանաչման գործին»:


Հայոց ցեղասպանության ճանաչման ժամանակագրությունը


Ուրուգվայ (1965 թ-ին՝ Խորհրդարանի բանաձևով, 2004 թ-ին՝ օրենքով),
Կիպրոս (1982 թ-ին՝ Խորհրդարանի բանաձևով),
Եվրամիություն (1987, 1998, 2000, 2001, 2002, 2005 թթ-ին՝ Եվրախորհրդի բանաձևերով),
Արգենտինա (1988, 1993, 2005-06 թթ-ին՝ Սենատի բանաձևերով, 2004, 2007 թթ-ին՝ օրենքով),
Ռուսաստան (1995 թ-ին՝ Պետդումայի հայտարարությամբ),
Կանադա (1996, 2002, 2004 թթ-ին՝ Խորհրդարանի բանաձևերով),
Հունաստան (1996 թ-ին՝ Խորհրդարանի բանաձևով),
Լիբանան (1997, 2000 թթ-ին՝ Խորհրդարանի բանաձևերով),
Բելգիա (1998 թ-ին՝ Սենատի բանաձևով),
Ֆրանսիա (1998 և 2000 թթ-ին՝ Խորհրդարանի որոշումներով, 2001 թ-ին՝ օրենքով),
Շվեդիա (2000 թ-ին՝ Խորհրդարանի զեկույցով),
Վատիկան (2000 թ-ին),
Իտալիա (2000 թ-ին՝ Խորհրդարանի որոշումով),
Շվեյցարիա (2003 թ-ին՝ Ազգային խորհրդի բանաձևով),
Սլովակիա (2004 թ-ին՝ Խորհրդարանի որոշումով),
Նիդեռլանդներ (2004 թ-ին՝ Խորհրդարանի բանաձևով),
Լեհաստան (2005 թ-ին՝ Խորհրդարանի բանաձևով),
Վենեսուելա (2005 թ-ին՝ Խորհրդարանի բանաձևով),
Գերմանիա (2005 թ-ին՝ Խորհրդարանի բանաձևով),
Լիտվա (2005 թ-ին՝ Ասամբլեայի որոշումով),
Չիլի (2007 թ-ին՝ Սենատի բանաձևով),
ԱՄՆ (2007 և 2010 թթ-ին՝ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների ենթակոմիտեի որոշմամբ):

Facebook-ը զգուշացնում է


timthumb
Աշխարհում ամենից ավելի տարածված սոցիալական ցանցը՝ Facebook-ը, վարակված Է վիրուսով: Ամերիկյան Կալիֆոռնիա նահանգի Սիլիկոնային հովտի փորձագետները նախազգուշացնում են համացանցից օգտվողներին նոր վիրուսի ի հայտ գալու մասին, որը քողարկված է Facebook սոցիալական կայքի տակ:
Մասնագետների տվյալներով, ծրագիրը էկրանին է բերում նույնականացման ստուգման պահանջ, ինչը կատարելիս օգտվողն ավտոմատ կերպով վերաուղարկվում է դեպի սոցկայքի կեղծ էջ, որում մուտքագրում է իր ծածկանունն ու գաղտնաբառը:

Իսկ եթե սոցցանցի մասնակիցները հետեւում են հղումին, ապա նրանց համակարգիչները նույնպես վարակվում են, իսկ վնասաբեր ծրագրի մշակողներն ստանում են նրանց անձնական տեղեկատվությունից օգտվելու հնարավորություն: Մասնագետները խորհուրդ են տալիս, չբացելով, հեռացնել նման հաղորդումները, ինչից հետո ստուգել, թե վիրուս կա արդյոք համակարգչում:
Այդ պահին հանցագործները վերահասցեագրում են տրաֆիկը և ստանում էջում բեռնված օգտվողի անձնական տվյալները և նրանց համար դրանք դառնում են հասանելի: Վիրուսն ակտիվանում է համակարգի յուրաքանչյուր գործարկման ժամանակ, ինչը դժվարեցնում է նրա ոչնչացումը:

«YouTube»-ի Top 10 վիդեոները



Youtube-ում տեսահոլովակները շատ են, բայց կան տեսահոլովակներ, որոնք տարբերվում են մնացածից, դրանք լավագույններնեն, որոնք տարբերվում են իրենց դիտումներով: Կներկայացնենք լավագույն տասնյակը:
10-հորիզոնակնում է (Carly Rae Jepsen – Call Me Maybe)| 444 242 486 Դիտում:
9-հորիզոնական է (Michel Teló – Ai Se Eu Te Pego – Oficial (Assim você me mata)  495 580 297  դիտում:
 8-հորիզոնական (Lady Gaga – Bad Romance) 516 230 233 Դիտում
7-հորիզոնական (Waka Waka (This Time for Africa) (The Official 2010 FIFA ) 518 870 535 դիտում
6 հորիզոնական (Charlie bit my finger – again )

5.Հորիզոնական (LMFAO – Party Rock Anthem ft. Lauren Bennett, GoonRock) 534 853 878 Դիտում
4. հորիզոնական (Eminem – Love The Way You Lie ft. Rihanna) 555 062 428 դիտում
3.հորզոնական (Jennifer Lopez – On The Floor ft. Pitbull) 664 224 577 դիտում
2.հորիզոնական (Justin Bieber – Baby ft. Ludacris) 849 787 812 դիտում
1 հորիզոնական (PSY – GANGNAM STYLE (강남스타일) M/V) 1 540 028 466 դիտում

Այսօր ձեզ կներկայացնեմ Defraggler 2.14 ծրագիրը




Նոր տարբերակը Defraggler - ը անվճար ծրագիր է։ Օգնում է մեծացնել իր արագությունը եւ ամրություն. Դրա հիմնական տարբերությունը մյուս ապրանքների շուկայում այն ​​է, որ այս ծրագիրը թույլ է տալիս Ձեզ ոչ միայն defragment ձեր կոշտ սկավառակի, որպես ամբողջություն, սակայն անհատական ​​ֆայլեր.Ծրագիրը իրականացնում է մի պարզ եւ ինտուիտիվ ինտերֆեյս ռուսերեն, ապահովվում HP/Vista/7/8 Windows 32/64-bit տարբերակը.


Անհրաժեշտությունը defragmentation պատճառը հենց առանձնահատկությունները եւ կոշտ սկավառակների. Օրինակ, եթե դուք արձանագրել երեք տաս Մբ համար ֆայլը դատարկ կոշտ սկավառակակիր, ապա ջնջվել երկրորդ եւ չորրորդ ձայնագրման ֆայլի չափը քսան, ապա այն կարելի է գրել երկու վայրերում, կեսը տեղում երկրորդ halyard եւ երկրորդ, երրորդ եւ կարդալ ղեկավար կոշտ սկավառակակիր դարձնում halyard լրացուցիչ տրաֆիկ: 


Բերման են ենթարկել Կարբիի ուրվականին

Վերջին շրջանում հայկական ԶԼՄ-ների ուշադրությունը սևեռվել էր Արագածոտնի մարզի Կարբի գյուղին, որտեղ, ըստ բնակիչների, ուրվական էր հայտնվել: 
Կարբեցիներից ոմանք «Հայկական ժամանակ»-ի թղթակցի հետ զրույցում պատմել են, որ մուգ գույնի անձրևանոցով, գլխանոցը գլխին քաշած այդ մարդը քարերով խփում է տանիքներին, պատուհաններն է ծեծում, դանակահարում է շներին: Իրենց դրության վերաբերյալ ոստիկանության անտարբերությունը կարբեցիներին զայրացնում է: «Ոստիկանությունը, կարելի է ասել, ոչ մի բան չի անում, գալիս են, մեզ հետ կանգնում հայաթում, հլը մեզ էլ ձեռ են առնում, թողնում են էթում»,- ասել է գյուղի բնակիչներից տիկին Անուշը: Կարբեցիների տեղեկություններով'չի բացառվում, որ իրենց գյուղում շրջողը Մասիսի բնակիչ լինի: Նրանց խոսքերով' հոգեկան հիվանդություն ունեցող 36-ամյա մի տղամարդ արդեն երկու ամիս է դուրս է եկել տնից ու չի վերադարձել:
Եվ ահա քիչ առաջ ոստիկանների կողմից բերման է ենթարկվել մի տղամարդ, որը նախնական վարկածով հենց ինքը` Կարբիի ուրվականն է:

Ամուսինը Աստվածաշունչ կարդալու համար սպանել է կնոջն ու ողջ ողջ թաղել 2 երեխաներին




Եգիպտացի մահմեդական մի տղամարդ սպանել է կնոջը, որովհետև վերջինս Աստվածաշունչ էր կարդում, այնուհետ նորածնի և 8-ամյա աղջնակի հետ միասին թաղել: Ավելի ուշ պարզվել է, որ երեխաները ողջ են մնացել: Ամուսինը հայտնել է ոստիկանությանը, որ երեխաներին սպանել է հորեղբայրը: Դեպքից 15 օր անց ընտանիքի մեկ այլ անդամ է մահանում: Երբ հարազատները գնում են թաղելու նրան, հողի տակ հայտնաբերում են 2 երեխաներին՝ կենդանի: Ներկայումս ողջ Եգիպտոսը մեծապես ցնցված ու վրդովված է այս միջադեպով, իսկ մոլեռանդ մահմեդականին խստագույն պատիժ է սպասվում: Եգիպտոսի ազգային հեռուստատեսությանը տված հարցազրույցում այն հարցին, թե ինչպես է իրենց հաջողվել ողջ մնալ, 8-ամյա աղջնակը պատասխանել է. «Մի Անձնավորություն՝ պայծառ, ճերմակ հագուստով, ում ձեռքերին արնոտ վերքեր էին, ամեն օր գալիս էր մեզ կերակրելու… Նա վեր էր կացնում մայրիկիս, որպեսզի կարողանա խնամել փոքրիկ քրոջս»,- շարունակել է նա: Այնուհետ աղջնակը բարձրաձայն հայտնել է հեռուստատեսությամբ. «Դա չէր կարող լինել մեկ ուրիշը, դա Հիսուս էր, որովհետև միայն Նա է ի զորու նման հրաշքներ կատարել»: Հատկանշական է, որ մահմեդականները հավատում են, որ Իսան (Հիսուս) կարող է նման բան արած լինել, սակայն փոքրիկի նկարագրած վերքերը՝ Նրա ձեռքերին, փաստում են, որ Նա իրականում խաչվել է, և չափազանց պարզորոշ կերպով հավաստում, որ Տերը կենդանի է: Մեկ բան անվիճելի է՝ փոքրիկ աղջնակը չէր կարող նման ձևով ծաղկեցնել պատմությունը, և առավել ևս, այլևս ոչ մի կերպ այս երեխաները չէին կարող փրկվել՝ միայն իրական հրաշքով: Ինչևէ, մահմեդական առաջնորդներին բավական լուրջ խնդիրներ են սպասվում առաջիկայում՝ վերջապես հասկանալու՝ ինչպե՞ս վարվել այս ամենի հետ: Իսկ մեզ՝ քրիստոնյաներիս համար ակնհայտ է՝ Քրիստոս շարունակում է աշխարհացունց հրաշքներ գործել: Տերն ասում է. «Ես կօրհնեմ այն մարդուն, ով ապավինում է և հույսը դնում Աստծո վրա» (Երեմ. 17.7): Մարկոսի Ավետարանի 8.38 խոսքում կարդում ենք. «Որովհետև ով որ Ինձ և Իմ խոսքերը ամոթ համարի այս շնացող և մեղավոր ազգի մեջ, Մարդու Որդին էլ նրան ամոթ կհամարի երբոր գա Իր Հոր փառքով և սուրբ հրեշտակներով»:
Փա՜ռք մեր Աստծուն:

Ինչպես ճիշտ քայլել բարձրակրունկների վրա

Բարձրակրունկներով լեդիները միշտ էլ գտնվում են տղամարդկանց ուշադրության կենտրոնում: Բարձրակրունկներով քայլելիս յուրաքանչյուր աղջկա մոտ քայլվածքը դառնում է թեթեւ, մեջքը ուղիղ, ոտքերը թվում են երկար, աղջիկներն էլ դառնում են ավելի ինքնավստահ:

Փոխելով կոշիկները՝ միեւնույն հագուստով կարելի է ունենալ բոլորովին այլ տեսք, իսկ էլեգանտությունն ու սեքսուալությունը բարձրակրունկներով ապահովված է: Կան մի քանի մեթոդներ, որոնց հետեւելիս կարող եք հեշտությամբ քայլել բարձրակրունկներով:
Առաջին մեթոդը բարձրակրունկով քայլել սովորելու կտեւի 2-3 շաբաթ: Այդ ընթացքում տանը շարունակ քայլեք կրունկների վրա: Օրը մեկ ժամ փորձ արեք, հետո մերսեք ոտքերը եւ օգտվեք ոտքերը մերսող ու թուլացնող վանաներից: Մոտ 1-2 շաբաթ հետո կարող եք տանից դուրս գալբարձրակրունկներով:
Երկրորդ մեթոդն ավելի արագ արդյունք կտա՝ ընդամենը մեկ օր: Այս դեպքում քայլեք կրունկներով՝ գլխին գիրք դրած: Նման վիճակով քայլելիս Դուք կսովորեք ճիշտ քայլվածք ու կեցվածք ընդունել: Վարժությունն արեք օրվա մեջ մի քանի անգամ եւ ընդմիջումներով:
Հիշեք նաեւ՝ պետք չէ քայլել՝ ձգտելով նմանվել պոդիումի վրա քալյող մոդելներին, այդպես Դուք կդառնաք ծիծաղելի: Ավելի լավ է սկզբում քիչ քայլեք ոտքով, հետո կամաց-կամաց ավելացրեք տեւողությունը, բայց միմոռացեք՝ բժիշկները խորհուրդ չեն տալիս օրեկան 3 ժամից ավելի մնալ բարձրակրունկներով: Կարեւորէ՝ չմոռանաք Ձեզ շատ հեշտությամբ չի հաջողվի հրաժեշտ տալ ցածրակրունկներին, բայց Ձեր ցանկությունից շատ բան է կախված:
Կանանց մեծագույն սխալներից է նաեւ այն, որ քայլելիս ամբողջ մարմինն առաջ են բերում, բայց այդպես Դուք շատ շուտ կհոգնեք, աշխատեք պահպանել հավասարակշռությունը:
Սիրելի լեդիներ, մի մոռացեք՝ շատ կարեւոր է նաեւ կոշիկի ճիշտ ընտրությունը, ընտրեքայնպիսիկոշիկ, որովՁեզմաքսիմալհարմարավետկլինի:

Ճկուն գեղեցկուհիների պարը


Բլոգը ունի 3 հասցե



Բարև ձեզ սիրելի այցելուներ ։
Այսօր ես պատահաբար պարզեցի որ մեր բլոգը ունի 3 հասցե։
Ինձ թվում է դա լավ է
Ներկայացնեմ

wWw.ArmJpit.Ru

ArmsBloger.blogspot.Com


ArmBlog.tk

Այսօր Պույոլը նշում է ծծնդյան 35-ամյակը

Այսօր իր 35-ամյակն է նշում «Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի պաշտպան Կարլես Պույոլը։
Պույոլը երկար տարիներ պաշտպանում է ոչ միայն կապտանռնագույնների, այլև հավաքականի մարզաշապիկի գույները։ «Բարսայի» կազմում Պույոլը մասնակցել է 387 հանդիպման և դարձել 11 գոլի հեղինակ, հավաքականում անց է կացրել 100 հանդիպում՝
խփելով 3 գնդակ։


Նշենք, որ Պույոլը իր թիմի և հավաքականի կազմում նվաճել է բազմաթիվ տիտղոսներ, որոնց թվում են Չեմպիոնների լիգան, Աշխարհի և Եվրոպայի առաջնությունները։

Տեղադրում ենք համակարգիչն անջատելու կոճակ Windows 8-ի էկրանին


Եթե արդեն օգտագործում եք Windows 8 օպերացիոն համակարգը, ապա նկատած կլինեք, որ այնտեղ չկա ոչ Start Menu, ոչ էլ այնտեղ գտնվող մնացած կոճակները: Windows 8-ում համակարգիչը անջատելու կամ ռեստարտ անելու համար պետք է մկնիկը տանել էկրանի վերևի անկյունը (կամ ներքևի), այնուհետև մկնիկը իջացնել ներքև, որից հետո սեղմել Settings և բացված էջում սեղմել անջատելու կոճակը: Համակարգիչն անջատելու համար բավականին երկար ու ձանձրալի գործընթաց է, այդպես չէ՞: 



Եկեք տեսնենք, թե ինչպես կարելի է էկրանի վրա տեղադրել համակարգիչն անջատելու և ռեստարտ անելու կոճակ:

1. Էկրանի վրա աջ քլիք արեք և ընտրեք New->Shortcut



2. Բացված պատուհանում գրեք shutdown.exe /s /t 00
3. Սեղմեք Next, գրեք ցանկացած անուն և սեղմեք Finish:



Ծրագիրն արդեն պատրաստ է: Ցանկացած ժամանակ կարող եք սեղմել դրա վրա և համակարգիչը կանջատվի:  Ռեստարտի կոճակ ստեղծելու համար կրկնեք նույն գործողությունները, սակայն 2-րդ քայլում գրեք shutdown.exe /r /t 00:



Կոճակներն ավելի գեղեցիկ դարձնելու համար եկեք փոխենք դրանց նշանները: Դրա համար աջ քլիք արեք կոճակի վրա, ընտրեք Properties, որից հետո Change icon:



Վերջում նշեմ, որ այս մեթոդը աշխատում է նաև Windows օպերացիոն համակարգի մյուս տարբերակների վրա:

Ամերիկացին իրեն օձի թույն է ներարկում՝ օրգանիզմի դիմադրողականությունը բարձրացնելու նպատակով (VIDEO)


Microsoft-ն արդեն մեկ տարուց կհրաժարվի Windows XP-ից



Microsoft-ը հայտարարել է Windows XP հնացած օպերացիոն համակարգից հրաժարվելու մասին: Ուղիղ մեկ տարի հետո, 2014 թ. ապրիլի 8-ին ընկերությունը կդադարի XP-ի համար անվտանգության ծրագրեր թողարկել: 

2001 թ. թողարկումից սկսած՝ Windows XP-ն աշխարհում ամենատարածված օպերացիոն համակարգն է եղել: 2008 թ. այն տեղադրվել է 100 համակարգիչներից 83-ի վրա: Այս տարվա մարտին այդ ցուցանիշը շուկայի 39 տոկոսին է հավասարվել: Windows 7-ը վերջերս է առաջ անցել իր «ավագ եղբորից»: 

Ակնհայտ է, որ այս քայլով Microsoft-ը փորձում է դրդել օգտագործողներին ավելի ժամանակակից օպերացիոն համակարգ գնել: 

Microsoft-ի այս որոշումը շատ խոշոր կորպորացիաների համար իսկական հարված է, քանի որ նրանք արդեն XP-ի բազայի վրա կարգավորել են իրենց համակարգի աշխատանքները: Այլ օպերացիոն համակարգի անցնելն աշխատատար և թանկ է, եթե խոսքը խոշոր ընկերությունների մասին է: Դրանից բացի, մեկ այլ օպերացիոն համակարգի անցումը 13-18 ամիս է տևում։ Այս մասին գրում է The Register-ը:

5 արտահայտություն, որոնք չի կարելի ասել ամուսնուն



Ստորև ձեզ ենք ներկայացնում 5 արտահայտություն, որոնք ոչ մի
դեպքում չի կարելի ասել ամուսնուն:
«Դա քո մեղքն է»: Հիշեք՝ մեղադրելը խնդրի լուծում չէ: Այն միայն
բաժանում է մարդկանց:
«Ասում էի չէ՞»: Անտեղի քննադատությունը կարող է խարխլել
հարաբերությունները:
«Ես այս կամ այն հարցում գոհ չեմ իմ ամուսնուց»
արտահայտությունը չպետք է հասարակայնորեն անել: Ձեր
անձնական կյանքը չպետք է այլոց քննարկման առարկան դառնա:
«Ինչո՞ւ ես դու միշտ այդ բանն անում»։ Պետք չէ խոսել ամուսնու թույլ կողմերի մասին։ Շեշտը պետք է դնել
նրա ուժեղ կողմերի վրա։ Չէ՞ որ հաջողությունը հաջողություն է ծնում։
Հարցնել ամուսնու կարծիքը և հակառակն անել: Դա անհարգալից վերաբերմունքի առավելագույն ցուցանիշ է:
Այս մասին հաղորդում է Bagnet.org-ը:

Առաջարկում ենք դիտել/ Немножко женаты Ֆիլմը