Breaking News
Loading...

Microsoft-ն արդեն մեկ տարուց կհրաժարվի Windows XP-ից

06:21


Microsoft-ը հայտարարել է Windows XP հնացած օպերացիոն համակարգից հրաժարվելու մասին: Ուղիղ մեկ տարի հետո, 2014 թ. ապրիլի 8-ին ընկերությունը կդադարի XP-ի համար անվտանգության ծրագրեր թողարկել: 

2001 թ. թողարկումից սկսած՝ Windows XP-ն աշխարհում ամենատարածված օպերացիոն համակարգն է եղել: 2008 թ. այն տեղադրվել է 100 համակարգիչներից 83-ի վրա: Այս տարվա մարտին այդ ցուցանիշը շուկայի 39 տոկոսին է հավասարվել: Windows 7-ը վերջերս է առաջ անցել իր «ավագ եղբորից»: 

Ակնհայտ է, որ այս քայլով Microsoft-ը փորձում է դրդել օգտագործողներին ավելի ժամանակակից օպերացիոն համակարգ գնել: 

Microsoft-ի այս որոշումը շատ խոշոր կորպորացիաների համար իսկական հարված է, քանի որ նրանք արդեն XP-ի բազայի վրա կարգավորել են իրենց համակարգի աշխատանքները: Այլ օպերացիոն համակարգի անցնելն աշխատատար և թանկ է, եթե խոսքը խոշոր ընկերությունների մասին է: Դրանից բացի, մեկ այլ օպերացիոն համակարգի անցումը 13-18 ամիս է տևում։ Այս մասին գրում է The Register-ը:

0 Մեկնաբանություն:

Отправить комментарий

 
Toggle Footer