Breaking News
Loading...

Բրիտանիայում հսկա երեխա է ծնվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

09:06


Փետրվարի վերջին բրիտանական Քինգերի ընտանիքում փոքրիկ է ծնվել, որի քաշը կազմել է շուրջ յոթ կգ: Մի քանի շաբաթ անց փոքրիկը, որին հրաշքով է հաջողվել փրկվել, ի վերջո դուրս է գրվել հիվանդանոցից:
Ինչպես հաղորդում է The Telegraph-ը, իր ուսերի չափերի պատճառով Ջորջ Քինգը բարդւոյթւոններ է ունեցել ծննդյան ժամանակ, եւ բժիշկներն ասում էին, որ փոքրիկի ապրելու շանսերը 10 տոկոս են: Բարեբախտաբար, ամեն ինչ լավ է անցել: Այժմ փոքրիկը վեց ամսական է: Նրա հասակը 64 սմ է: Նման քաշը սովորաբար բնորոշ է կես տարեկան երեխաներին:
Ծնողները` Ջեյդն ու Ռայանը դեռ չեն կարողանում ուշքի գալ շոկից, որ ստացել էին երեխայի ծննդյան ժամանակ: Երեխան ծնվելիս 20 րոպե չի կարողացել շնչել:
Այժմ Քինգ ընտանիքի բոլոր մտավախություններն անցյալում են: Նա գտնվում է տանը: Երեխայի մոր խոսքով, բժիշկները վստահեցնում են, որ ժամանակի ընթացքում երեխայի չափսերը կնորմալանան, եւ նա կաճի նույն տեմպերով, ինչ մյուս երեխաները:


0 Մեկնաբանություն:

Отправить комментарий

 
Toggle Footer