Մեքսիկայի Սակատեկաս նահանգի 33-ամյա բնակչուհի Ժիզել Առելյանոյի քաղաքական կարիերան դեռ չսկսված ավարտվեց:
Կնոջը, որը իր թեկնածությունն էր առաջադրել հարազատ նահանգից պատգամավորության համար, մեղադրում են մարմնավաճառության մեջ: Պատճառ է հանդիսացել մի տեսահոլովակ, որտեղ մեքսիկուհին ներկայացված է բաց հագուստով, հաղորդում է ABC News-ը:
Ցանցում տարածված տեսահոլովակում Առելյանոն այնպիսի զգեստով է, որը սովորաբար կրում են մերկապարուհիները: Մեքսիկուհին խաղում է հրեշտակի դեր և կանգնած է նմանապես հագնված մի կնոջ կողքին, որը կատարում է սատանայի դեր: Քաղաքական հակառակորդները անմիջապես մեղադրել են Առելյանոյին , որ նա այդ տեսահոլովակով գովազդում է ուղեկցող ծառայությունները:
Ժիզել Առելյանոն իր վրդովմունքն է հայտնել քաղաքական գործիչներին, ասելով , որ միայն մասնակցել է ”Սրբերը և մեղավորները” երեկույթների շարքի գովազդային ակցիային: Համացանցում հայտնված հոլովակը լույս է տեսել 2011թ.: Մեքսիկուհին ասում է, որ այդ զվարճալի միջոցառումների մեջ ոչ մի մեղք չկա: Նա մասնակցել է գովազդում որպես մոդել: Կինը հայտարարել է, որ երբեք իրեն չի վաճառել և որոշել է դատի տալ իրեն վիրավորողներին:
Այնուամենայնիվ մեծ աղմուկը բացասաբար է անդրադարձել Ժիզելի կարիերայի վրա, նա պարտվել է ընտրություններում և տեղ չի ստացել Սակատեկաս նահանգի օրենսդրական ժողովում: Չկայացած քաղաքական գործիչը տխրել է, քանի որ այլևս ոչ ոք չի պաշտպանի էմիգրանտների շահերը (այդ աշխատանքը նրա գործունեության հիմնական մասը պետք է կազմեր): Առելյանոն հայտարարել է, որ իրեն վիրավորողները վիրավորում են նաև երկրի բոլոր կանանց, որոնց տղամարդիկ ամեն չնչին բանի համար մեղադրում են մարմնավաճառության մեջ:
Комментариев нет:
Отправить комментарий