Breaking News
Loading...

Հայկական շոու-բիզնեսից ո՞վ ո՞ւմ հետ չունի

07:01


Հայկական շոու-բիզնեսում, ինչպես շատ ու շատ այլ բնագավառներում, կոլեգաների միջև կռիվներն ու տարաձայնությունները սովորական երևույթ են: Հաճախ դրսից թվում է, թե ամեն բան այստեղ հոյակապ է, բոլորն ապրում են հաշտ ու համերաշխ, սակայն իրականում նախանձը, «չուզողությունը» այս ոլորտն էլ չեն շրջանցել:
Slaq.am-ը ներկայացնում է հայկական շոու-բիզնեսում միմյանց հետ տարաձայնություներ ունեցած ճանաչված անձանց:



Անի Քրիստի-Աննա Խաչատրյան հարաբերությունները խափանվեցին երգի պատճառով: Կռվախնձորը «Կարոտ» երգն էր: Ինչպես Աննա Խաչատրյանն է պատմել, ինքն արդեն երգը ձայնագրել էր, պատրաստվում էր տեսահոլովակ նկարահանել, սակայն Անի Քրիստին իրենից առաջ է անցել: Բանը հասել էր նրան, որ նրանք լրատվամիջոցներում էլ չէին հերքում, որ իսկապես երգի պատճառով տարաձայնություններ ունեն:

«Ես չեմ վերցրել այդ երգը Անի Քրիստիից»,- հայտարարել է Աննա Խաչատրյանը:


Նախկինում իրար հետ տարաձայնություններ են ունեցել նաև երգիչ Մհերն ու Հռիփսիմե Հակոբյանը: Պատճառը «Նոր ալիք» մրցույթն էր: Մրցույթին մասնակցելուց հետո Մհերը ֆինանսական տարաձայնություններ էր ունեցել կազմակերպիչների հետ, իսկ հաջորդ տարի մրցույթին չէր կարողացել մասնակցել Հռիփսիմե Հակոբյանը: Մրցույթին չմասնակցելու պատճառը Հռիփսիմեն տեսնում է հենց այդ խնդրի մեջ:


Նախկինում ընկերուհիներ, իսկ այժմ ասես թշնամիներ են երգչուհի Ջյուսն ու Արմինկան: Պատճառն այն է, որ երբ Արմինկան Հայաստանում չի եղել, իրենց կոլեգաներից մեկը Արմինկային ասել է, թե Ջյուսը Արմինկայի մասին վատ բաներ է ասել: Երրորդ անձի փոխանցմամբ` Ջյուսն իբրև ասել է` եթե իմ գրած երգը չլիներ, Արմինկան աստղ չէր դառնա: Ջյուսն ասում է. «Եթե Արմինկան գնահատեր մեր ընկերությունը, երբեք նման բաների չէր հավատա: Ես ահավոր վիրավորված եմ, ներել եմ իրեն, բայց չեմ ուզում իր հետ շփվել: Արմինկան ինձ ասել է` ինձնից հեռու մնա, իմ անունը մի շոշափի»:


«Հայ տղերք» խումբը կազմաքանդվեց խմբի նախկին անդամներ ՀՏ Հայկոյի ու Միշոյի վատ հարաբերությունների պատճառով: Նրանք սկսեցին անգամ միմյանց մասին երգեր երգել` իրար հասցեին «անմոռանալի» խոսքեր շռայլելով: Իսկ որոշ ժամանակ անց էլ ասուլիսով հանդես եկան և ասացին, որ ամեն ինչ կարգին է:


Արտավազ Ամիրյան-Արամե վատ հարաբերությունների մասին լուրերը երկկողմանի հերքվում են:

Նրանք միասին էին աշխատում: Արտավազ Ամիրյանը Արամեի համերգային տնօրենն էր, սակայն որոշ ժամանակ անց նրանք դադարեցրին համագործակցությունը: Թեպետ Արտավազդ Ամիրյանն ասել է, որ իրենց մեջ որևէ հակամարտություն չկա,ու պատճառն էլ համագործակցության պայմանագրի ավարտն է, սակայն այնուամենայնիվ նրանց վատ հարաբերությունների մասին խոսակցությունները չեն դադարում:



Քրիստինե Պեպելյանն ու Սոֆի Մխեյանը մտերիմ ընկերուհիներ էին դեռևս այն ժամանակվանից, երբ Սոֆի Մխեյանի աստղային ժամը չէր եկել: Սակայն որոշ ժամանակ անց նրանց միասին այլևս անհնար էր տեսնել միջոցառումներին: Թե որն է մտերիմ ընկերուհիների տարաձայնությունների պատճառը, հայտնի չէ:



0 Մեկնաբանություն:

Отправить комментарий

 
Toggle Footer