Breaking News
Loading...

Ինչպես ճիշտ քայլել բարձրակրունկների վրա

11:59
Բարձրակրունկներով լեդիները միշտ էլ գտնվում են տղամարդկանց ուշադրության կենտրոնում: Բարձրակրունկներով քայլելիս յուրաքանչյուր աղջկա մոտ քայլվածքը դառնում է թեթեւ, մեջքը ուղիղ, ոտքերը թվում են երկար, աղջիկներն էլ դառնում են ավելի ինքնավստահ:

Փոխելով կոշիկները՝ միեւնույն հագուստով կարելի է ունենալ բոլորովին այլ տեսք, իսկ էլեգանտությունն ու սեքսուալությունը բարձրակրունկներով ապահովված է: Կան մի քանի մեթոդներ, որոնց հետեւելիս կարող եք հեշտությամբ քայլել բարձրակրունկներով:
Առաջին մեթոդը բարձրակրունկով քայլել սովորելու կտեւի 2-3 շաբաթ: Այդ ընթացքում տանը շարունակ քայլեք կրունկների վրա: Օրը մեկ ժամ փորձ արեք, հետո մերսեք ոտքերը եւ օգտվեք ոտքերը մերսող ու թուլացնող վանաներից: Մոտ 1-2 շաբաթ հետո կարող եք տանից դուրս գալբարձրակրունկներով:
Երկրորդ մեթոդն ավելի արագ արդյունք կտա՝ ընդամենը մեկ օր: Այս դեպքում քայլեք կրունկներով՝ գլխին գիրք դրած: Նման վիճակով քայլելիս Դուք կսովորեք ճիշտ քայլվածք ու կեցվածք ընդունել: Վարժությունն արեք օրվա մեջ մի քանի անգամ եւ ընդմիջումներով:
Հիշեք նաեւ՝ պետք չէ քայլել՝ ձգտելով նմանվել պոդիումի վրա քալյող մոդելներին, այդպես Դուք կդառնաք ծիծաղելի: Ավելի լավ է սկզբում քիչ քայլեք ոտքով, հետո կամաց-կամաց ավելացրեք տեւողությունը, բայց միմոռացեք՝ բժիշկները խորհուրդ չեն տալիս օրեկան 3 ժամից ավելի մնալ բարձրակրունկներով: Կարեւորէ՝ չմոռանաք Ձեզ շատ հեշտությամբ չի հաջողվի հրաժեշտ տալ ցածրակրունկներին, բայց Ձեր ցանկությունից շատ բան է կախված:
Կանանց մեծագույն սխալներից է նաեւ այն, որ քայլելիս ամբողջ մարմինն առաջ են բերում, բայց այդպես Դուք շատ շուտ կհոգնեք, աշխատեք պահպանել հավասարակշռությունը:
Սիրելի լեդիներ, մի մոռացեք՝ շատ կարեւոր է նաեւ կոշիկի ճիշտ ընտրությունը, ընտրեքայնպիսիկոշիկ, որովՁեզմաքսիմալհարմարավետկլինի:

0 Մեկնաբանություն:

Отправить комментарий

 
Toggle Footer