Breaking News
Loading...

Բերման են ենթարկել Կարբիի ուրվականին

09:17
Վերջին շրջանում հայկական ԶԼՄ-ների ուշադրությունը սևեռվել էր Արագածոտնի մարզի Կարբի գյուղին, որտեղ, ըստ բնակիչների, ուրվական էր հայտնվել: 
Կարբեցիներից ոմանք «Հայկական ժամանակ»-ի թղթակցի հետ զրույցում պատմել են, որ մուգ գույնի անձրևանոցով, գլխանոցը գլխին քաշած այդ մարդը քարերով խփում է տանիքներին, պատուհաններն է ծեծում, դանակահարում է շներին: Իրենց դրության վերաբերյալ ոստիկանության անտարբերությունը կարբեցիներին զայրացնում է: «Ոստիկանությունը, կարելի է ասել, ոչ մի բան չի անում, գալիս են, մեզ հետ կանգնում հայաթում, հլը մեզ էլ ձեռ են առնում, թողնում են էթում»,- ասել է գյուղի բնակիչներից տիկին Անուշը: Կարբեցիների տեղեկություններով'չի բացառվում, որ իրենց գյուղում շրջողը Մասիսի բնակիչ լինի: Նրանց խոսքերով' հոգեկան հիվանդություն ունեցող 36-ամյա մի տղամարդ արդեն երկու ամիս է դուրս է եկել տնից ու չի վերադարձել:
Եվ ահա քիչ առաջ ոստիկանների կողմից բերման է ենթարկվել մի տղամարդ, որը նախնական վարկածով հենց ինքը` Կարբիի ուրվականն է:

0 Մեկնաբանություն:

Отправить комментарий

 
Toggle Footer