Breaking News
Loading...

ԱՄՆ-ում երկգլխանի շնաձուկ են բռնել

02:11

Ամերիկացի ձկնորսները Ֆլորիդայի ափերի մոտ բախվել են արտասովոր երևույթի: Ձկնորսների ցանցի մեջ հայտնված շնաձկան փորում երկգլխանի պտուղ է եղել: Ինչպես հաղորդում է Discovery-ն, ձկնորսները գտածոն փոխանցել են գիտնականներին, որոնք հայտարարել են, որ կենսաբանները շատ հազվադեպ են հանդիպում նման օրգանիզմների: Միչիգանի պետական համալսարանի աշխատակիցը նշել է, որ ծովային ուսումնասիրությունների պատմության ամբողջ ընթացքում հետազոտողները նկարագրել են ընդամենը վեց դեպք, երբ հայտնաբերվել է երկգլխանի գիշատիչ: Գիտական լեզվով նման երևույթը կոչվում է «առանցքի երկատում»: Այն տեղի է ունենում, երբ կենդանին կամ մարդը կրում է երկվորյակների և էմբրիոնը սկսում է բաժանվել երկու մասի, սակայն ինչ-ինչ պատճառներով այդ գործընթացն ընդհատվում է: Մայքլ Վագների խոսքերով՝ մուտացիայի տվյալ տեսակը խիստ հազվադեպ է հանդիպում: Նա նշել է, որ շնաձուկը գիշատիչ է, որը պետք է շատ արագ տեղաշարժվի՝ զոհին բռնելու համար: Նման մուտացիայով տառապող ձկան համար շատ դժվար կլիներ որս կատարել: Գիտնականը հայտարարել է, որ նման «հրեշների» ուսումնասիրությունն ապագայում կօգնի պարզել էմբրիոնի բաժանման ընդհատման պատճառները: Նա չի բացառել, որ կենսաբանները կկարողանան կանխել նման մուտացիաները վաղ փուլերում: Առաջին անգամ երկգլխանի շնաձկների խրտվիլակ թանգարաններում ցուցադրվել է 19-րդ դարի վերջին: Նման ցուցանմուշների արժեքը գնահատվում է հարյուր հազարավոր դոլարներ:

 
Toggle Footer