Հայտնի բրազիլիացի ֆուտբոլիստ Ռոնալդինիոն կամ Ռոնալդո դե Ասսիս Մորեյրան ծնվել է 1980թ. մարտի 21-ին: Նա խաղացել է այնպիսի ֆուտբոլային ակումբներում, ինչպիսիք են բրազիլական «Գրեմիոն», ֆրանսիական «Պարի Սեն-Ժերմենը», իսպանական «Բարսելոնան», իտալական «Միլանը»: Ֆուտբոլիստը պատմում է. «Ես ծնվել եմ այնպիսի ընտանիքում, որտեղ ֆուտբոլը միշտ արդիական է եղել: Իմմորեղբայրները, հայրը և եղբայրը լավ են տիրապետել այդ խաղին, և ես նրանցից շատ բան եմ սովորել»:
Ռոնալդինիոն միշտ աստվածացրել է իր հորը. «Նա կյանքիս և կարիերայիս ամենակարևոր մարդկանցից է եղել: Ցավոք, ես հորս կորցրի, երբ դեռ ընդամենը 8 տարեկան էի: Նա ինձ միշտ խորհուրդ էր տալիս խաղալ ազնիվ և հնարավորինս պարզ»: Գուցե հոր խորհուրդներին հետևելով է Ռոնալդինիոն առաջնորդվել և հասել իր բարձունքի գագաթնակետին: Հիմա նա թե´ Բրազիլիայում, թե´ ամբողջ աշխարհում համարվում է ամենահայտնի և տիտղոսավոր ֆուտբոլիստներից մեկը:
1993 թվականին` 13 տարեկան հասակում, Ռոնալդինիոն առաջին անգամ հայտնվեց բրազիլիական մամուլի էջերում, երբ նա 23 անգամ գոլի հեղինակ դարձավ: «Ռոնալդինիո» նշանակում է «փոքր Ռոնալդո», և քանի որ թիմում արդեն կար այդ անվամբ ևս մեկը, որոշեցին նրան կնքել «Ռոնալդինիո»: Ի դեպ, նա թիմի ամենափոքր խաղացողն էր:
1993 թվականին` 13 տարեկան հասակում, Ռոնալդինիոն առաջին անգամ հայտնվեց բրազիլիական մամուլի էջերում, երբ նա 23 անգամ գոլի հեղինակ դարձավ: «Ռոնալդինիո» նշանակում է «փոքր Ռոնալդո», և քանի որ թիմում արդեն կար այդ անվամբ ևս մեկը, որոշեցին նրան կնքել «Ռոնալդինիո»: Ի դեպ, նա թիմի ամենափոքր խաղացողն էր:
Ռոնալդինիոն հատկապես լայն ճանաչում է ձեռք բերում, երբ խաղում էր «Բարսելոնա»-ի կազմում, որտեղ հաղթում է 2006 թ. Չեմպիոնների Լիգայի գավաթը: Իսկ մինչ այդ 2004-2005թթ. Ռոնալդինիոն ճանաչվում է ՖԻՖԱ-ի վարկածով տարվա լավագույն ֆուտբոլիստ, 2005թ. էլ` արժանանում «Ոսկե գնդակ» մրցանակին: Արդեն 2007թ. աշնանը «Բարսելոնայում» նրա տրանսֆերային արժեքը կազմում էր մոտ 107.000.000 դոլար: 2012թ. հունիսին Ռոնալդինիոն 6 ամսով պայմանագիր կնքեց «Ատլետիկո Մինեյրո»-ի հետ: Նա ընտրեց «49» համարը, քանի որ իր շատ սիրելի «10»-րդ համարն արդեն զբաղված էր: Ռոնալդինիոն բավականին հաճախ է նկարահանվում «Nike», «Pepsi», «Aspire» և «Lenovo» ընկերությունների գովազդային հոլովակներում: Բացի այդ, բրազիլիացի կիսապաշտպանն աշխարհին ներկայացրել է իր սեփական «R 10» հագուստի տեսականին:
Անդրադառնալով Ռոնալդինիոյի անձնական կյանքին` նշենք, որ ֆուտբոլիստն ու իր կինը` պարուհի Ջանեյնա Մենդեսը 2005թ. որդի են ունենում, ում անվանում են Ջոգո` ֆուտբոլիստի հոր անվամբ: Այժմ նրանց տղան շարունակում է «ընտանեկան ավանդույթը» և գնում հոր հետքերով: Դատելով տեսանյութից` կարծես թե Ջոգոյին ևս մեծ ապագա է սպասվում: