«Բարսելոնան» քննարկում է երեք դարպասապահների թեկնածուների, որոնք կարող են փոխարինել Վիկտոր Վալդեսին, եթե նա ամռանը հեռանա կատալոնական ակումբից, հաղորդում է Armjpit.ru-ն։
«Բարսելոնային» հետաքրքրում են Մադրիդի «Աթլետիկոյի» դարպասապահ Տիբո Կուրտուան, «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես եկող Դավիդ դե Խեան եւ «Վալենսիայի» դարպասապահ Վիսենտե Գուաիտան։
Վիկտոր Վալդեսը «Բարսելոնայի» հետ պայմանագիր ունի մինչեւ 2014թ. ամառ։