Breaking News
Loading...

«ԲԱՐՍԵԼՈՆԱՆ» ՄԱԴՐԻԴՈՒՄ Է

04:07

Այսօր՝ ՀՀ ժամանակով 19:00-ին, Մադրիդի «Ռեալը» «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում հյուրընկալելու է կատալոնական «Բարսելոնային»: Խաղը տեղի է ունենալու Իսպանիայի Լա լիգայի 26-րդ տուրի շրջանակներում:
«Բարսելոնան» արդեն վայրէջք է կատարել Մադրիդի օդանավակայանում: Ակումբի ինքնաթիռը վայր է իջել տեղի ժամանակով 20:30-ին: Մադրիդ են ժամանել կատալոնական ակումբի 19 ֆուտբոլիստ ու 13 աշխատակից՝ ներառյալ նախագահ Սանդրո Ռոսելը:
Հարկ է նշել, որ վնասվածքի պատճառով խաղին չեն մասնակցելու Չավին, Էրիկ Աբիդալը, Մարտին Մոնտոյան ու Ջոնաթան դոս Սանթոսը:
Ինչպես տեղեկացնում է կատալոնական ակումբի պաշտոնական կայքը, «Բարսելոնան» «Սանտիագո Բեռնաբեու» է ժամանելու խաղի մեկնարկից չորս ժամ առաջ:
 
Toggle Footer