Breaking News
Loading...

Հայ քրեագետը Դեդ Հասանի մասին գիրք կհրատարակի

04:03

Հայ քրեագետը Դեդ Հասանի մասին գիրք կհրատարակի
Հայ քրեագետ Սերգեյ Գալոյանը մտադիր է գիրք հրատարակել Դեդ Հասանի մասին: Մարտի 18-ի մամուլի ասուլիսում Գալոյանը հայտնել է, որ գիրքն արդեն գրված է, մնում է հրատարակման հովանավորի հարցը:
Ըստ փորձագետի` Ուսոյանի մահվանը հաջորդած միջկլանային հաշվեհարդարների զոհ է դարձել արդեն 125 մարդ: Այժմ անդորր է, որը կտեւի մինչեւ հունիս: Հունիսից մինչեւ սեպտեմբեր կլուծվի այն հարցը, թե ով է զբաղեցնելու Ուսոյանի տեղը: Գալոյանը կարծում է, որ հիմնական հավակնորդն է Զախարի Քալաշովը, որը հենց նշված ժամանակահատվածում դուրս կգա իսպանական բանտից: Իր իրավունքներն է ներկայացնում նաեւ Արմեն Ղազարյանը, սակայն ըստ փորձագետի, քրեական աշխարհում նա «այն կշիռը» չունի:
Պատմությունը, սակայն, չի ավարտվել, եւ թեեւ թափված արյանը, Ուսոյանի կլանն իր վրեժը լուծված չի համարում: Գալոյանը վստահեցնում է, որ զենքը, որով սպանել են Ուսոյանին, եղել է ՌԴ-ի հատուկ ծառայությունների օգտագործած զենքերից մեկը: Փորձագետն ուշադրություն է դարձրել, որ քրեական հեղինակության սպանությունը, միեւնույն է, հանցագործություն է, իսկ Դեդ Հասանի դեպքում ոչ միայն սպանություն էր, այլեւ անհարգալից վերաբերմունք մահացածի հանդեպ, նկատի առնելով, որ Ուսոյանի մարմինը տեղափոխող օդանավին թույլ չէին տվել վայրէջք կատարել Վրաստանում:
Սերգեյ Գալոյանի գրքում ներկայացված է ոչ միայն Դեդ Հասանը, այլեւ բազմաթիվ այլ օրենքով գողեր, այդ թվում՝ նաեւ հայեր:
 
Toggle Footer