Breaking News
Loading...

Սուզորդը հազիվ է փրկվել սպիտակ շնաձկան կեր դառնալուց

10:08

Հարավաֆրիկյան հանրապետությունում սպիտակ մեծ շնաձուկը հարձակվել է սուզորդի վրա: Կանադացին ու կինը ՀԱՀ-ում իրենց մեղրամիսն էին անցկացնում:
Միջադեպը տեղի է ունեցել աֆրիկյան Գանսբաաի գյուղի մոտ: Որոշելով օգտվել գրավիչ ատրակցիոններից մեկից` կանադացին հագել է ակվալանգով հիդրոկոստյումն ու մտել երկաթյա վանդակի մեջ: Նրան սկսել են դանդաղ իջեցնել ջուրը, որտեղ շնաձկներ էին վխտում: Ռոջեր անունով կանադացու համար դա կարող էր մահով ավարտվել:
Հանկարծ վանդակի է մոտեցել ահռելի շնաձուկը, ում Ռոջերն ինքն էր կանչել` գլուխը դուրս հանելով: Նա, սակայն, մնացել է այդ դիրքում, եւ շնաձուկը հարձակվել է վանդակի վրա: Բարեբախտաբար վերջին պահին կանադացին հետ է քաշել գլուխը:
Ռոջերի ընկերը` Բրայան Պալմերը, ով տեսանյութը տեղադրել է YouTube-ում, նշել է, թե տեղի ունեցածին նայել է հմայվածի պես, սակայն չի պատկերացրել, թե ինչպես կարելի է օգնել ընկերոջը:

 
Toggle Footer