Breaking News
Loading...

Կատաղած բազեն հարձակվել է գիտնականների վրա

00:03



Ամերիկացի գիտանկանները դժվարությամբ են փրկվել գիշատիչ թռչունի ճիրաններից, որը փորձել է պաշտպանել իր ձագերին, հաղորդում է  Lifenews.ru-ն:
Տոլեդոյի համալսարանի ղեկվարները բնապահպաններին հատուկ առաջադրանք  է տվել. նրանք պետք է արյան նմուշներ վերցնեին թռչուններից` թունավոր նյութերի առկայությունը ստուգելու համար:
Սակայն գիտնականների գործուղումը քիչ էր մնում ողբերգական ավարտ ունենար: Մինչ գիտնականները փորձում էին բնից ձագերին հանել, բազեն հարձակվել է նրանց վրա: Համալսարանի աշխատակիցներից մեկին հաջողվել է տեսախցիկով նկարահանել այն պահը, երբ բազեն փորձում է  ձեռքից գցել տեխնիկան:
Գիտնականները հուսահատ փորձել են ազատվել կատաղած թռչունի ճիրաններից: Բազեն հանգստացել է միայն այն ժամանակ, երբ նրանք հեռացել են:


 
Toggle Footer