ԱՄՆ Քոնեքթիքութի ոստիկանությունը դպրոցում արյունահեղություն կատարած Ադամ Լանզայի տանը մի ամբողջ զինանոց է հայտնաբերել: Պահարանի մեջ քննիչները հայտնաբերել են հրացաններ, դանակներ, հարյուրավոր փամփուշտներ, ինչպես նաեւ սամուրայի երեք թուր, հաղորդում է ՆՏՎ-ն:
Լանզայի սենյակում հայտնաբերվել են նաեւ աուտիզմի եւ Ասպերգերի սինդրոմի վերաբերյալ գրքեր, իսկ այդ հիվանդություններով տառապել է հենց Լանզան: Հետաքննության տվյալներով` 22-ամյա երիտասարդը քիչ էր դուրս գալիս տնից եւ ժամանակի մեծ մասն անցկացրել է համակարգչային դաժան խաղերի վիրտուալ աշխարհում:
2012 թվականի դեկտեմբերին Ադամ Լանզան զրահաբաճկոն եւ զինվորական համազգեստ հագած հայտնվել է դպրոցում եւ սառնասրտորեն կրակել երեխաների եւ ուսուցիչների վրա: Դրանից առաջ տղան գլխի հատվածում կրակելով` սպանել է մորը, ով այդ դպրոցի աշխատակցուհին է եղել: