ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ



Հարգելի այցելուներ, ահա և ավարտին մոտեցավ հերթական տարին: Չեմ ցանկանում երկար-բարակ խոսել անցած տարվա կատարած և չկատարած գործերի, դրական ու բացասական կողմերի մասին: Կարևորը մեզանից յուրաքանչյուրն ուրախ ու գոհունակ սրտով ճանապարհի այս տարին և լավատեսորեն նայի դեպի 2013 թվականը: Հավատացեք Աստծուն ու միշտ ձգտեք լինել լավագույնը բոլոր բնագավառներում: Շնորհավորում եմ ArmBloger.BloGspot.Com-ի բոլոր այցելուներին և մաղթում ամենայն բարիք: Շնորհակալ եմ, որ այսքան ժամանակ բլոգի կողքին եք ու դեռ շարունակելու եք հետևել իմ գրառումներին:

ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ
© Արմեն Հակոբյան 1.01.2013

«ՌԵԱԼԸ» ԿԴԱԴԱՐԵՑՆԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ EMIRATES ԱՎԻԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ

Մադրիդի «Ռեալը» պատրաստվում է դադարեցնել գործող պայմանագիրը արաբարական Emirates ավիաընկերության հետ, այս մասին հաղորդում է Daily Mail-ը:
Հիմնական պատճառն այն է, որ «Ռեալը» նոր հովանավորի փնտրտուքների արդյուքնում, գտել է նոր հովանավոր, որը համաձայն է տարեկան 5 մլն եվրո ավել վարձատրել, քան Emirates ավիաընկերությունը: Խոսքը գնում է պորտուգալական Air Portugal ավիաընկերությունը, որը պատրաստ է տարեկան 27 մլն եվրո վճարել «արքայական» ակումբին:
Ավելացնենք, որ ըստ պայմանավորվածության՝ Emirates ավիաընկերության պետք է դառնար թիմի տիտղոսային հովանավորը 2013/2014թթ. մրցաշրջանից հետո

Gangnam Style-ի ամենաանհաջող նմանակումը (VIDEO)




  Եթե հավանեցի՞ր,  տեղեկացրու ընկերներիդ`


«ՓՈՓ հանրագիտարանը» ներկայացնում է 2012 թվականի վատագույններին: «Տարվա վատագույն երգիչ», «Տարվա վատագույն երգչուհի», «Տարվա հետընթաց» և «Տարվա վատագույն երգ»


Դեկտեմբերի 29-ին՝ ժամը 13:00–ին, «Արմենիա» հեռուստաընկերության տաղավարներից մեկում տեղի ունեցավ ATV-ով ցուցադրվող սկանդալային «ՓՈՓ հանրագիտարանի» ամենամյա միջոցառումը՝ «Տարվա ՎԱՏԱԳՈՒՅՆ արտիստների մրցանակաբաշխությունը»:
Ներկա էին Լիլիթ Հովհաննիսյանը, Անդրեն, Էմմին, Էրիկը, Ջուսը, Նարինե Դովլաթյանը, Իվետա Մուկուչյանը, Մարիաննա Հովհաննիսյանը, Լիլուն, Սյուզի Մելիքյանը, Էռնեստը, Հայկ Կասպարովը, Արմոն և այլք...
Առաջադրված են յոթ հիմնական անվանակարգեր՝ «Տարվա վատագույն երգիչ», «Տարվա վատագույն երգչուհի», «Տարվա հետընթաց», «Տարվա վատագույն երգ», «Տարվա վատագույն տեսահոլովակ», «No Fashion», «Հատուկ մրցանակ՝ խոսքի մշակույթին չտիրապետելու և աբսուրդային մտքերի համար»: Մրցանակները հանձնելու են ոլորտի մասնագետներն ու հանրային դեմքերը՝ Նադեժդա Սարգսյանը, Նազենի Հովհաննիսյանը, Լուսինե Բադալյանը և այլք...
Ներկայացնում ենք «Տարվա վատագույններին»`
1. Վատագույն Երգ-Լիլու, Էկել, Էկելա…
2. Տարվա Հետընթաց-Մարիաննա Հովհաննիսյան
3. -No Fashion- Ջուս
4. Հատուկ Մրցանակ -Ջուս
5. Վատագույն Երգիչ-Հայկ Կասպարով
6. Վատագույն Երգչուհի-Սյուզի Մելիքյան

Ի դեպ, երգչուհի Լիլուն մրցանակը ստանալիս ասել է` այդ վատագույն երգի շնորհիվ ես այս տարի բնակարան ու մեքենա եմ գնել ու ամբողջ տարի շրջագայել եմ:

Տարվա 12 որոշիչ ակնթարթները համաշխարհային ֆուտբոլում (VIDEO)




Ինչպես անվճար պատրաստել այցեքարտեր



Եթե ցանկանում եք պատրաստել գեղեցիկ ու ինքնատիպ այցեքարտեր, ապա կարող եք օգտվել այս անվճար ու շատ օգտակար ծրագրից: Ծրագիրը հնարավորություն է տալիս օգտագործել պատրաստի շաբլոններ կամ ստեղծել նոր շաբլոններ: Հնարավորություն կա նաև ինտերնետից ներբեռնել նոր շաբլոններ:

Այցեքարտ Դիզայն

Ծրագրի մեջ կարող եք մի անգամ մուտքագրել Ձեր տվյալները և հետագայում օգտագործել այդ տվյալները տարբեր շաբլոնների վրա: Մի խոսքով ինքներդ փորձեք և ստեղծել գեղեցիկ այցեքարտեր:

Բազմաֆունկցիոնալ աուդիո նվագարկիչ: AIMP 3.10



AIMP-ը իրենից ներկայացնում է բազմաֆունկցիոնալ աուդիո նվագարկիչ: Այն իր մեջ ներառում է բազմաթիվ գործիքներ, որոնց միջոցով հնարավոր է փոխել երաժշտական ֆայլերի ֆորմատները, ձայնագրել միկրոֆոնից կամ այլ աուդիո սարքավորումներից, մշակել երաժշտական ֆայլերի մեջ պարունակվող տվյալները (Tag), ինչպես նաև կատարել խմբակային ֆայլերի վերանվանում կամ վերադասավորում: Հնարավորություն կա նաև ամբողջովին փոխել ծրագրի արտաքին տեսքտ  (skin): Մի խոսքով, եթե փնտրում եք լավ աուդիո նվագարկիչ, ապա AIMP-ից հաստատ դժգոհ չեք մնա: Ես արդեն երկար տարիներ օգտագործում եմ հենց այս նվագարկիչը ու շատ գոհ եմ, քանի որ այն Winamp-ի նկատմամբ ունի մի շարք առավելություններ:

Microsoft-ը ներկայացրեց Office 2013 փաթեթը: Ներբեռնեք փորձնական տարբերակը



Microsoft ընկերությունը ներկայացրեց Microsoft Office 2013 ծրագրային փաթեթի բետա տարբերակը: Microsoft Office-ի նոր դիզայնը մշակվել է Windows 8-ին համապատասխան և հարմարեցված է պլանշետներով և սենսորային էկրանով համակարգիչներով աշխատելու համար: Ծրագրի գլխավոր առաձնահատկություններից է նաև Microsoft SkyDrive ծառայության ինտեգրումը: Այսինքն հնարավորություն կա ստեղծած բոլոր փաստաթղթերը միանգամից պահպանել ամպային սերվերների վրա և հասանելի դարձնել դրանք ցանկացած միջավայրում:


Նոր տարբերակում ներդրվել են սոցիալական ցանցերի և Skype-ի հետ  աշխատող ֆունկցիաներ: Փաթեթում ներդրվել են նաև բազմաթիվ այլ օկտակար ֆունկցիաներ: WindowsXP և Windows Vista համակարգերի համար Office 2013 փաթեթը հասանելի չի լինի: Office 2013-ի վերջնական տարբերակը կթողարկվի Windows 8-ի վերջնական տարբերակի հետ միաժամանակ: Փորձնական տարբերակը ներբեռնելու համար սեղմեք այստեղ և ընտրեք Try:

Պատրաստեք վիդեո պրեզենտացիաներ մի քանի պարզ քայլերի միջոցով


Wondershare Fantashow-ը իրենից ներկայացնում է չափազանց պարզ ու հեշտ եղանակով վիդեո պրեզենտացիաներ պատրաստելու ծրագիր: Իհարկե պրեզենտացիաներ հնարավոր է պատրաստել նաև այլ ծրագրերով (Nero, PowerPoint), սակայն սա ոչ պրոֆեսիոնալ ծրագիր է և այդ պատճառով չափազանց հեշտ է: Այս ծրագրով պրեզենտացիա պատրաստելու համար անհրաժեշտ է կատարել ընդամենը 3 քայլ:

Քայլ 1. (Շաբլոնի ընտրություն)


Այս քայլում անհրաժեշտ է ընտրել ծրագրում եղած շաբլոններից որևէ մեկը կամ ներբեռնել ինտերնետից նոր շաբլոններ:

Քայլ 2. (Պրեզենտացիայի պատրաստում)



Այս քայլում արդեն կարող եք նշել անհրաժեշտ մեդիա ֆայլերը ու տեղադրել դրանք կադրերի վրա: Կարող եք ընտրել հետևի ֆոնի երաժշտությունը, գրել տեքստեր, ինչպես նաև ընտրել տարբեր ֆորմատների վիդեոներ ու լուսանկարներ (MP4, FLV, AVI, VOB, 3GP, ASF, MOV, F4V, M4V, MPG, DPG, TS, TRP, M2TS, MTS, DAT, MKV, WMV, DVR -MS, DV, TOD, EVO, BMP, JPG, GIF, TIF, ICO, DIB, JPEG, JPE, JFIF, and TIFF): Կարող եք նաև պատրաստման ընթացքում սեղմել Play կոճակը և փորձարկել:

Քայլ 3. (Պրեզենտացիայի պահպանում)


Ծրագրի այս փուլը իրոք չափազանց հարմարեցված է տարբեր պահանջների համար: Այս քայլում կարող եք պահպանել պրեզենտացիան տարբեր ֆորմատներով ու տարբեր միջավայրերում: Հնարավորություն կա պրեզենտացիան պահպանել համակարգչի մեջ, միանգամից տեղադրել YouTube-ում կամ ձայնագրել սկավառակի վրա: Եթե ցանկանում եք այդ պրեզենտացիան տեղադրել բջջային հեռախոսի մեջ, ապա կարող եք ընտրել հեռախոսի համապատասխան մոդելը և ծրագիրը ավտոմատ կորոշի պրեզենտացիայի չափսերը:




Եթե հավանեցի՞ր,  տեղեկացրու ընկերներիդ`

Ինչպես ձևափոխել Windows 7-ի մուտքի էկրանը



Եթե ցանկանում եք փոխել Windows 7-ի մուտքի էկրանը, ապա կարող եք օգտվել այս չափազանց պարզ ու թեթև աշխատող ծրագրից: Ծրագիրը բացելուց հետո անհրաժեշտ է ընդամենը սեղմել Browse կոճակը, ընտրել ցանկացած լուսանկար և վերջում սեղմել Apply logon կոճակը:




Եթե հավանեցի՞ր,  տեղեկացրու ընկերներիդ`

Google Chrome-ի 21-րդ տարբերակը: Ներբեռնեք և փորձարկեք ծրագրի նոր ֆունկցիաները



Թողարկվել է Google Chrome ինտերնետ դիտարկչի 21-րդ տարբերակը, որը իր մեջ ներառում է մի շարք դրական փոփոխություններ: Դրանցից կարևորագույնը այն է, որ Google Chrome-ը այժմ ներառում է getUserMedia API, որը թույլ է տալիս առանց ավելորդ հավելվածների օգտվել համակարգչին միացված տեսախցիկից և միկրոֆոնից:  GetUserMedia API-ով կայքերը այցելելու ժամանակ ծրագիրը ձեզանից կպահանջի տեսախցիկից օգտվելու թույլավտություն: Հաստատելու համար սեղմեք Allow:


Եթե հետաքրքրված եք նոր ֆունկցիաներով, ապա տեղադրեք Google Chrome-ի 21-րդ տարբերակը և այցելեք այս կայքը, որ հնարավորություն է տալիս տեսախցիկի միջոցով նվագել Xylophone երաժշտական գործիքը:

Չափազանց օգտակար ծրագիր: Pokki





Օպերացիոն համակարգերում սոցիալական ցանցերի և ինտերնետային ծառայությունների ինտեգրումը գնալով դառնում է ավելի անհրաժեշտ ու արդյունավետ: Օրինակ Facebook-ի նորությունները կամ Gmail-ի նամակները ստուգելու համար պարտադիր չի բացել ինտերնետ դիտարկիչները ու բացել համապատասխան կայքեր: Դրա փոխարեն հնարավոր է օգտագործել հատուկ մինի ծրագրեր, որոնք թույլ են տալիս օգտվել սոցիալական ցանցերից և ինտերնետային ծառայություններից անմիջապես համակարգչի աշխատանքային էկրանից:



Հատուկ վերը նշված պահանջները բավարարելու համար ստեղծվել է Pokki ծրագիրը, որը ոչ միայն թույլ է տալիս համակարգչի աշխատանքային էկրանի ներքևում տեղադրել ինտերնետ ծառայությունների հղումները, այլ նաև օնլայն տարբերակով ցույց է տալիս դրանցում առկա թարմացումների մասին տեղեկացումներ (օրինակ նամակների քանակը):



Pokki ծրագիրը ունի նաև App Store, որտեղ կարող եք գտնել բազմաթիվ ինտերնետային ծառայություններ և խաղեր, որոնք կարող եք հեշտությամբ ներբեռնել և ավելացնել Pokki ծրագրին:




Այս ծրագիրը տեղադրելուց և փորձելուց հետո կհամոզվեք, թե ինչքան է այն հեշտացնում ինտերնետային ծառայությունների և օպերացիոն համակարգի միջև կապը: 





Եթե հավանեցի՞ր,  տեղեկացրու ընկերներիդ`

Վերադարձնում ենք Windows 8 օպերացիոն համակարգի Start մենյուն




Վերջերս թողարկված Windows 8 օպերացիոն համակարգում բացակայում է Start մենյուն: Ավելի ճիշտ այն չի բացակայում, այն փոխարինվել է մետրո ինտերֆեյսով: Սակայն այդ ինտերֆեյսը որոշ դեպքերում չի կարող լիարժեք փոխարինել մեզ արդեն հոգեհարազատ դարձած Start menu-ին: Բացակայող մենյուն վերադարձնելու համար արդեն թողարկվել են մի շարք ծրագրեր, սակայն իմ կարծիքով դրանցից ամենալավը Start8 ծրագիրն է: 


Start մենյուն տեսնելու համար անհրաժեշտ է պարզապես սեղմել Start կոճակը, իսկ մետրո դիզայնը բացելու համար անհրաժեշտ է սեղմած պահել Ctrl կոճակը և մկնիկով սեղմել Start կոճակը: Կարող եք օգտագործել նաև ստեղնաշարի վրա գտնվող աջ և ձախ Windows-ի կոճակները:



Ծրագրի այս կարգավորումները կարող եք փոփոխել կամ ավելացնել նոր ֆունկցիաներ:





Եթե հավանեցի՞ր,  տեղեկացրու ընկերներիդ`

Ինչի՞ մասին չարժի խոսել տղամարդկանց հետ. «արգելված» թեմաների հնգյակ


Ամերիկյան կայքերից մեկը էքսպրես-հարցում է անցկացրել տղամարդկանց շրջանում՝ պարզելու, թե որ թեմաների մասին նրանք չեն սիրում կանանց հետ խոսել: Եթե չեք ուզում վիճել, վիրավորվել կամ ծայրահեղ դեպքում բաժանվել, ապա խուսափեք մի քանի թեմաներից ձեր տղամարդու հետ շփվելիս:
Երբեք մի արտահայտեք ձեր բացասական վերաբերմունքը նրա  հոբբիի մասին:  Իհարկե, կարելի է կտրուկ վերջ դնել նրա և նրա ընկերոջ խոսակցությանը ֆուտբոլի մասին` նրան խնդրելով դուրս տանել աղբը կամ խանութ գնալ: Բայց նրա համար շատ սիրելի զբաղմունքի, հոբբիի մասին երբեք կտրուկ մր արտահայտվեք, մի փորձեք դաժան միջոցներով նրան հեռացնել իր սիրելի զբաղմունքից:
Հերիք է պատմեք ձեր թերությունների մասին և դժգոհեք, որ  գեղեցիկ չեք:  Իհարկե, տղամարդիկ շատ լավ գիտակցում են, որ սա միջոց է կորզելու հաճոյախոսություն, բայց եթե դուք օրը մի քանի անգամ կրկնեք, որ գեր եք, դրան չի հավատա միայն կույր ու խուլ մեկը: Իսկ ո՞ր տղամարդը կցանկանա իր կողքին տեսնել թերություններով լի կնոջ:
Առանց պատճառի խանդը դավաճանության առիթ կդառնա: Եթե ձեր տղամարդը նախկինում միայն բարևում էր իր հարևանին և անցնում, ապա ձեր անիմաստ խանդի տեսարանից հետո` կապված  հարևանի հետ, նա կսկսի ուշադրություն դարձնել նրան: Դուք ակամայից դրդում եք նրան դավաճանության:
Չկա ավելի վատ բան, քան ձեր նախկինների մասին խոսելը: Խուսափեք ձեզ համար գուցե հետաքրքիր, բայց ձեր տղամարդու համար նյարդայնացնող այս հարցից: Հատկապես չփորձեք նրան համեմատել ձեր նախկինի հետ:  
Մի քննադատեք նրա ընկերներին: Երբեմն մեզ թվում է, թե մենք այնքան կարևոր ենք նրա կյանքում, որ ընկերների համար այնտեղ նույնիսկ տեղ չկա:

Հարբած ուսուցչի բողոքը (VIDEO)







Եթե հավանեցի՞ր,  տեղեկացրու ընկերներիդ`

Ամանորի նկարներ համակարգչի էկրանի համար






















Եթե հավանեցի՞ր,  տեղեկացրու ընկերներիդ`