Breaking News
Loading...

«Google Docs»-ը դադարեցնում է հին ֆորմատների հետ աշխատանքը «.doc, .xls, .ppt»

10:49

«Google Docs»-ը դադարեցնում է հին ֆորմատների հետ աշխատանքը .doc, .xls, .ppt
Ինչպես տեղեկացնում է Google Apps բլոգը հոկտեմբերի 1-ից Google Docs-ից օգտվողները այլևս չեն կարողանա բեռնել Microsoft Office 1997-2003-ով (.doc, .xls, .ppt) ստեղծված փաստաթղթերը:
Google-ի տեղեկությունների բաժնում նշված են այն բոլոր ֆորմատները, որոնք կարող եք օգտագործել Google Docs-ում. Microsoft Office (.docx, .xlsx և .pptx), ODT և RTF տեքստի համար, ODS և CSV աղյուսակների համար, SVG/PNG/JPEG ներկայացումների համար, ինչպես նաև PDF, TXT և HTML բոլոր տեսակի փաստաթղթերի համար:
Microsoft Office 1997-2003-ից (.doc, .xls, .ppt) օգտվողներին  խորհուրդ է տրվում տեղադրել Compatibility Pack հավելումը, որը թույլ կտա նաև բացել նոր ֆորմատները (.docx, .xlsx և .pptx):
 
Toggle Footer