Breaking News
Loading...

Հետաքրքիր փաստեր ձեռքերի մասին

04:39





Մենք օգտագործում ենք մեր ձեռքերը ամեն օր,և չենք էլ կարող պատկերացնել մեր կյանքը առանց նրանց:Բայց մենք ինչ գիտենք նրանց մասին? Ստորև ներկայացված են ամենահետաքրքիր փաստերը ձեռքերի վերաբերյալ.

. Մեր մատներում չկան մկաններ:Մկանները որոնց օգնությամբ մեր մատները կարող են շարժվել,գտնվում են ափերի մեջ և նախաբազկի մեջտեղում:Նրանք կապնվում են մատների ոսկորների հետ ջիլերի օգնությամբ,որոնք քաշում և կառավարում են մատները:

. Հին ժամանակներում ձեռքերը եղել են պաշտպանության նշան:

. Մեր եղունգները աճում են տարվա մեջ այնքան,ինչքան որ տարվա մեջ տեղաշարժվում են մայրցամաքները:

. Որպեսզի ամբողջությամբ թարմանան մատների եղունգները,հարկավոր է 6 ամիս,իսկ ոտքերի համար 2-3 անգամ ավելի շատ:

. Տղամարդկանց 12.6 տոկոսը ձախլիկ են,իսկ կանանց ընդհամենը 9.9 տոկոսը:

. Սուր վնասվածքների 1/3-ը կապված է վերևի վերջույթների հետ:

. Սպորտում տեղի ունեցած վնասվածքների 1/4-ը կապված է ձեռքերի հետ:

. Երբ ձեռքը երկար ժամանակ մնում է ջրի մեջ, ափի մաշկը կնճռոտում է.Ինչու?Ճիշտ պատճառը պարզ չէ,բայց այն ղեկավարվում է նյարդերի կողմից:Երբ նյարդը երկար ժամանակ մնում է ջրի մեջ,նա կորցնում է մաշկը կնճիռներից հարթեցնելու կարողությունը:

. Բութ մատը գտնվում է 9 առանձին մկանների ազդեցության տակ,որոնք ղեկավարվում են ձեռքի 3 հիմնական նյարդերի կողմից:

. Ամեն ձեռքում գտնվում է 29 խոշոր և մանր ոսկրեր,29 խոշոր հոդեր,123 միացում,34 մկան,որոնք կառավարում են մատները,48 նյարդ և 30 անոթներ:

. Եղունգները կառուցվածքով ձևապոխված մազեր են:

. Հուլիոս Կեսարը,պատերազմի ժամանակ հրաման էր տվել կտրել բոլոր գերիների մատները,նրա համար որ երբ նրանք վերադառնաին իրենց հայրենիք ծառայեն որպես օրինակ և էլ չկարողանաին զենք օգտագործել:Ավելի ուշ այս պրակտիկան ծառայել է շատ մարտերի ժամանակ:

. Մատները երբեք լիովին ուղիղ չեն լինում:Որպես օրենք,ցուցամատը,մատնեմատը և ճկույթը թեքված են լինում միջնամատի կողմը, այն դեպքում երբ միջնամատը կարող է թեքված լինել տարբեր կողմերի։

Եթե հավանեցի՞ր,  տեղեկացրու ընկերներիդ`
 
Toggle Footer