Breaking News
Loading...

Մարզիչներն ու ֆուտբոլիստները Մխիթարյանին ճանաչել են Ուկրաինայի առաջնության լավագույն խաղացող

23:10
Ցավում եմ մեր երկրի համար: Ինչպես կարելի նման ստորություն անել այն մարդու նկատմամբ,ով Ուկրաինիայում համարվւմ է լավագույն մարզիկը,իսկ իր հայրենիքում ինչ-որ չնչին <<ոսկե շղթա>> մրցանակով: 
Ուկրաինական «Команда» թերթի անցկացրած հարցման արդյունքում ֆուտբոլի Ուկրաինայի առաջնության 2012թ․ լավագույն խաղացող է ճանաչվել Դոնեցկի «Շախտյորի» եւ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։ Հարցմանը մասնակցել են ուկրաինական Պրեմյեր լիգայում հանդես եկող բոլոր ակումբների մարզիչներն ու ֆուտբոլիստները՝ բացառությամբ երկրի չեմպիոն Դոնեցկի «Շախտյորի».
Ավելի վաղ 23-ամյա Մխիթարյանը ճանաչվել էր Ուկրաինայի առաջնության լավագույն լեգեոնական։ Ընթացիկ առաջնությունում նա մասնակցել է 17 խաղի, խփել է 18 գնդակ։
Երկրից դուրս Հենոյին գլխի վրա են ման տալիս,իսկ ներսում չեն հիշում: Սա է երկրիս վիճակը: Երիկիր որ ,ոչ թե <<թուրքը>> քանդեց,ինպես դուք եք ասում հարգելի վերադասներ, այլ հենց դուք ինքներդ: Մտածում եք մանրուք է ,բայց չեք էլ պատկերացնում ինչ կոպիտ սխալներ եք անում: Թշնամին տեսնում է ու ծիծաղում ձեր ներկայիս վիճակի վրա: Չնայած ում ինչ եմ ասում .Ժողովուրդս մի լավ խոսք ունի ,որին բոլորս քաջատեղյակ ենք, 
<< գելի գլխին ավետարան ես կարդում ,ասումա գառները փախան>>: Հենո ջան կապ չունի ինչ մրցանակ են քեզ տվել կամ ոչ, բայց իմացիր ,որ դու,Լևոնը և Արսենը մեր բոլորիս համար լավագույնն եք գալակտիկայում:


Եթե հավանեցի՞ր,  տեղեկացրու ընկերներիդ`
 
Toggle Footer