Breaking News
Loading...

Google-ի քարտեզների ծրագիրը նորից հասանելի է iPhone հեռախոսների համար

08:52




iOS 6 համակարգի թողարկման ժամանակ Apple ընկերությունը կատարեց ճակատագրական սխալ՝ Google ընկերության քարտեզները փոխարինելով իր կողմից մշակված քարտեզներով: Սակայն, ինչպես հետագայում պարզվեց, այդ քարտեզները օգտագործողների կողմից արժանացան բացասական գնահատականների՝ այնտեղ գտնվող մեծաքանակ սխալների պատճառով: Նույնիսկ Apple ընկերությունը ընդունեց իր սխալը և օգտատերերին խորհուրդ տվեց օգտվել այլ քարտեզներից: Google ընկերությունը այդ ընթացքում բարելավեց իր քարտեզների ինտերնետային տարբերակը ևչշտապեց թողարկել iOS համակարգի համար նախատեսված առանձին քարտեզների ծրագիր: Սակայն ի ուրախություն iPhone-ի օգտատերերի, Google-ը վերջապես թողարկեց այդ սարքերի համար նախատեսված քարտեզների ծրագիրը:



Ծրագիրը քարտեզներից բացի ներառում է նաև ձայնային հուշումներով տրանսպորտային նավիգացիա և քարտեզների հետ կապված այլ օգտակար գործիքներ: Ծրագիրը կարող եք ներբեռնելայստեղից:

 
Toggle Footer