
Ներկա էին Լիլիթ Հովհաննիսյանը, Անդրեն, Էմմին, Էրիկը, Ջուսը, Նարինե Դովլաթյանը, Իվետա Մուկուչյանը, Մարիաննա Հովհաննիսյանը, Լիլուն, Սյուզի Մելիքյանը, Էռնեստը, Հայկ Կասպարովը, Արմոն և այլք...
Առաջադրված են յոթ հիմնական անվանակարգեր՝ «Տարվա վատագույն երգիչ», «Տարվա վատագույն երգչուհի», «Տարվա հետընթաց», «Տարվա վատագույն երգ», «Տարվա վատագույն տեսահոլովակ», «No Fashion», «Հատուկ մրցանակ՝ խոսքի մշակույթին չտիրապետելու և աբսուրդային մտքերի համար»: Մրցանակները հանձնելու են ոլորտի մասնագետներն ու հանրային դեմքերը՝ Նադեժդա Սարգսյանը, Նազենի Հովհաննիսյանը, Լուսինե Բադալյանը և այլք...
Ներկայացնում ենք «Տարվա վատագույններին»`
1. Վատագույն Երգ-Լիլու, Էկել, Էկելա…
2. Տարվա Հետընթաց-Մարիաննա Հովհաննիսյան
3. -No Fashion- Ջուս
4. Հատուկ Մրցանակ -Ջուս
5. Վատագույն Երգիչ-Հայկ Կասպարով
6. Վատագույն Երգչուհի-Սյուզի Մելիքյան
Ի դեպ, երգչուհի Լիլուն մրցանակը ստանալիս ասել է` այդ վատագույն երգի շնորհիվ ես այս տարի բնակարան ու մեքենա եմ գնել ու ամբողջ տարի շրջագայել եմ: